Բացվել են բոլոր 317 ընտրական տեղամասերը
Sun, 29 Nov 2026 09:00:05 +0400
Ժամը 08:00-ից բացվել են բոլոր 317 ընտրական տեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։ Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու են 522 տեխնիկական սարքավորումներ։
Ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 5 դիտորդական առաքելություն, իսկ ընտրությունները լուսաբանելու նպատակով՝ 29 զանգվածային լրատվության միջոց։