Սպիտակ համայնքի Սարահարթի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին
Sun, 29 Nov 2026 11:08:03 +0400
Տեղեկատվություն ենք ստացել, որ Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին: Տեսանյութերում երևում է, թե ինչպես են ընտրողները մոտենում վերջինիս ու զրույցից հետո գնում են քվեարկության:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է:
Հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը:
Հայտնում է Գոհար Մելոյանը