«Եթե ինձ կալանավորեն էլ, ամեն ինչի պատրաստ եմ»․Արման Ավետիսյանը վստահ է՝«Ուժեղ Հայաստանը» հաղթելու է Սպիտակում
Sun, 29 Nov 2026 14:30:51 +0400
Սպիտակ համայնքի համայնքապետի թեկնածու Արման Ավետիսյանը վստահ է, որ «Ուժեղ Հայաստանը» հաղթելու է։ Նա չի բացառել նաև իր նկատմամբ քրեական հետապնդման հնարավորությունը՝ այն որակելով շինծու գործ։
«Ուժեղ Հայաստանը» հաղթելու է Սպիտակում, եթե կալանավորեն ինձ, շինծու գործ է, ամեն ինչի պատրաստ եմ»,- հայտարարել է Ավետիսյանը։
Թեկնածուն խոսել է նաև ընտրատեղամասերից մեկում արձանագրված հոսանքազրկման մասին։ Նրա խոսքով՝ դեռ դժվար է ասել՝ ինչն է դրա պատճառը, սակայն եթե էլեկտրամատակարարումը չվերականգնվի, պետք է պարզեն համապատասխան մարմինները։
Ավետիսյանը նշել է, որ քվեարկել է հանուն համայնքի բարօրության և զարգացման՝ հույս հայտնելով, որ հոսանքազրկումը շուտով կվերանա։