Երբեք մաս չեմ կազմելու թշնամական օրակարգով երկրի հիմքերը խարխլելու այս գործընթացին․ Սյուզաննա Ավետիսյան

Երբեք մաս չեմ կազմելու թշնամական օրակարգով երկրի հիմքերը խարխլելու այս գործընթացին․ Սյուզաննա Ավետիսյան

Sun, 29 Nov 2026 21:48:16 +0400


Նորություն չէ, բայց ևս մեկ անգամ հստակ ընդգծում եմ՝ մենք դեմ ենք Ալիևի պահանջով Սահմանադրության փոփոխությանը, և ես որևէ պարագայում չեմ քվեարկելու դրա օգտին, գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը՝ շարունակելով․

«Անկեղծ ասած՝ ուզում եմ ծափահարել Փաշինյանին և ասել՝ այո՛, դուք ձեր մակարդակում գերազանցում եք բոլորին։

Մանիպուլյացիոն հնարքներով, իրականությունը խեղաթյուրելու, կեղծ պնդումներով հանրությանը մոլորեցնելու գործում ձեզ հետ մրցելն իսկապես անհնար է։ Եվ ես նույնիսկ չեմ էլ փորձի այդ հարթություն անցնել, որովհետև դա պարզապես պատվաբեր չէ։

Փաշինյանը շատ լավ գիտի, որ նման անհեթեթ հայտարարություն անելով՝ հանրային քննարկման օրակարգ է նետում մի պնդում, որը որևէ հիմք չունի։ Ավելին՝ դա բացահայտ կեղծիք է:

Ես, ինչպես իմ բազմաթիվ ընդդիմադիր գործընկերներ, ՎՍՏԱՀ հայտարարում եմ, որ ԵՐԲԵՔ կողմ չեմ քվեարկելու իշխանության առաջարկած Սահմանադրության փոփոխությանը և մաս չեմ կազմելու թշնամական օրակարգով երկրի հիմքերը խարխլելու այս գործընթացին»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ես չեմ ընտրվել պատգամավոր Ադրբեջանի շահերը սպասարկելու համար․ Էդգար Ղազարյան

Ես չեմ ընտրվել պատգամավոր Ադրբեջանի շահերը սպասարկելու համար․ Էդգար Ղազարյան Sun, 29 Nov 2026 22:01:04…

7 րոպե ago

Դարձել է «Ֆորմուլա 1»-ի Քաթարի «Գրան Պրիի» հաղթող

Դարձել է «Ֆորմուլա 1»-ի Քաթարի «Գրան Պրիի» հաղթող Sun, 29 Nov 2026 22:00:53 +0400 «Մերսեդես»…

8 րոպե ago

Չեմ թողնելու Ալիևի պարտադրած փաստաթուղթը փաթաթեն մեր վզին․ Հարություն Մնացականյան

Չեմ թողնելու Ալիևի պարտադրած փաստաթուղթը փաթաթեն մեր վզին․ Հարություն Մնացականյան Sun, 29 Nov 2026 21:51:23…

17 րոպե ago

Կան արժեքներ, որոնց շուրջ բանակցություններ չեն լինում․ Լիաննա Գասպարյան

Կան արժեքներ, որոնց շուրջ բանակցություններ չեն լինում․ Լիաննա Գասպարյան Sun, 29 Nov 2026 21:44:13 +0400…

24 րոպե ago

Նոր տվյալներ Կապանից․ նախնական հաշվարկ

Նոր տվյալներ Կապանից․ նախնական հաշվարկ Sun, 29 Nov 2026 21:41:48 +0400 35/27 Գեղանուշ «Շանթ դաշինք»-188…

27 րոպե ago

Մեր «ՈՉ»-ը շատ հստակ է․ Արամ Վարդևանյան

Մեր «ՈՉ»-ը շատ հստակ է․ Արամ Վարդևանյան Sun, 29 Nov 2026 21:37:14 +0400 ՀՀ ԱԺ…

31 րոպե ago