Երբեք չեմ քվեարկելու Ալիևի պարտադրած Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու օգտին․ Վարդանով
Sun, 29 Nov 2026 22:52:29 +0400
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը գրել է․
Սիրելի՛ հայրենակիցներ, իմ մարտական եղբայրներ ու քույրեր
Հավատարիմ մնալով իմ կոչմանը, արժեքներին, մարտական երդմանը ու հավատին , հայտարարում եմ՝ որպես Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր՝ երբեք ՉԵ՛Մ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ Ալիևի պարտադրած Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու օգտին։
Իմ մանդատն օգտագործելու եմ Հայաստանի ինքնիշխանությունը, ազգային արժանապատվությունն ու մեր ինքնությունը պաշտպանելու համար։