Ովքեր պետք է իրականացնեն Telegram-ի թարմացում
Sun, 29 Nov 2026 23:30:27 +0400
Telegram հավելվածի ղեկավարությունը հայտարարել է, որ iPhone սմարթֆոնների տերերը պետք է իրականացնեն սարքի թարմացում՝ գաջեթի կոտրելու ռիսկով պայմանավորված։ Այս մասին հայտարարել է Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը։ Հայտարարության մեջ ասված է, որ ցանցահենները մասսայաբար հարձակում են իրականացնում iPhone օգտատերեիի վրա։ Ընդ որում, այս սմարթֆոնները խոցելի են, քանի որ ունեն iOS բավականին հնացած համակարգեր։ Այս փուլում, ըստ Դուրովի, Telegram-ը որոշել է նախազգուշացնել օգտատերերին, որ հարկ է թարմացնել իրենց սմարթֆոնների iOS համակարգերը։