Լիբանանին օգնելու համար դրամահավաք կանցկացվի
Sat, 14 Mar 2026 16:30:25 +0400

ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ով համերաշխության այցով գտնվում է Բեյրութում, հայտարարել է, որ Լիբանանին օգնելու համար մեկնարկում է դրամահավաք 308 միլիոն դոլարի չափով։ Նա, այդ երկրի վարչապետ Նավաֆ Սալամի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել է, որ այդ միջոցները անհրաժեշտ են Լիբանանին՝ պատերազմի հետեւանքները հաղթահարելու համար։ «Խոսքով ասված համերաշխությունն ու զորակցությունը պետք է ամրապնդվի նաեւ գործով»,- ընդգժել է Գուտերեշը՝ ընդգծելով, որ պատերազմական գործողությունների ընթացքում արդեն տեղահանված կա 800 հազար մարդ, որը կազմում է այդ երկրի բնակչության 1/7-րդ մասը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր