Սպիտակ տան մոտ կրակոցներ արձակած անձը մահացել է հիվանդանոցում
Sun, 24 May 2026 12:00:42 +0400

Սպիտակ տան մոտ կրակոցներ արձակած անձը մահացել է հիվանդանոցում՝ վնասազերծման գործողության ընթացքում ստացած վիրավորումներից։ այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ տեղի ժամանակով 18:00-ին։ Նախնական վարկածի համաձայն, տղամարդը մոտեցել է հսկիչ անցագրային կետին, հանել է հրազենը պայուսակից եւ կրակել հերթապահ անվտանգության աշխատակցի ուղղությամբ։
Գաղտնի ծառայության աշխատակիցները պատասխան կրակով նրան վնասազերծել են։ Հայտնի է նաեւ, որ նախագահ Թրամփն այդ պահին գտնվել է Սպիտակ տանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր