Բուկլետ բաժանողներին հարկադրում են քայլել Փաշինյանի հետ

Բուկլետ բաժանողներին հարկադրում են քայլել Փաշինյանի հետ

Sun, 24 May 2026 13:15:53 +0400


Գրել էինք, որ Քաղպայմանագիրը նախընտրական քարոզչությունը, մասնավորապես քաղաքացիներին տնետուն այցելելն ու բուկլետ բաժանելն իրականացնում են «վարձկանների» միջոցով, որոնց 200-250 հազար դրամ են վճարում:

Տեղեկացանք, որ ոմանք մտավախություն ունեն, որ իրենց մտադիր են «քցել»: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք բուկլետները բաժանել են, բայց նրանց պահանջում են նաեւ Փաշինյանի քարոզարշավներին քայլել, մասսովկա ապահովել: Նրանց խոստացված գումարի կեսը տվել են սկզբում` խոստանալով մյուս կեսը վճարել գործի ավարտից հետո: Քարոզարշավի այս օրերին հավանաբար հասկացել են, որ սակավաթիվ են քարոզարշավին մասնակցողները եւ որոշել են բուկլետ բաժանողներին նոր պահանջ ներկայացնել, որ նաև պետք է քայլեն Փաշինյանի ետեւից:

Նրանցից մեկը խոստովանեց, որ ինքը մի անպատվությանը՝ բուկլետ բաժանելուն մի կերպ դիմացել է, քանի որ աննկատ է մնացել, բայց չի ուզում ուղիղ եթերում իր շրջապատի մոտ խայտառակվել: ՔՊ-ի կազմակերպիչները փոխանցել են, որ հրաժարվողները կզրկվեն գումարի մյուս մասից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նարեկ Կարապետյանից առաջ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության հարցով վարույթ հարուցեք եւ Փաշինյանին հարցաքննեք․ փաստաթղթերը ներկայացնում ենք

Նարեկ Կարապետյանից առաջ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության հարցով վարույթ հարուցեք եւ Փաշինյանին հարցաքննեք․ փաստաթղթերը ներկայացնում ենք …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով