Երեքշաբթի , 23 Ապրիլի 2024

Հասարակություն

Ինչպես ասում են, եթե ուզում ես թաղել գործը, ապա հանձնաժողով ստեղծիր

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում հայտարարել է հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգելու մասին՝ միաժամանակ խոստանալով, որ այլևս երկարաձգման կարիք չի լինի:Ֆորմալ առումով հայտարավում է, որ հանձաժողովի աշխատանքների երկարաձգման պատճառը հանձնաժողովի ձեռքի տակ եղած հսկայածավալ նյութերն են՝ պատերազմի մանրամասներին ու անցքերին վերաբերող, որոնց ուսումնասիրման համար օբյեկտիվորեն …

Կարդալ »

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, փաստաբան Լևոն Բաղդասարյանն ահազանգում է Արման Մկրտումյանի վիճակի մասին

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, փաստաբան Լևոն Բաղդասարյանն ահազանգում է Արման Մկրտումյանի վիճակի մասին։ «Տասը և ավել օր է, ինչ ՀՀ քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում մեղադրյալ ներգրավված և կալանավորված Արման Մկրտումյանի պաշտպանների լիազորությունները քննիչը չի հաստատում՝ զրկելով վերջինիս պաշտպան ունենալու իրավունքից։Ըստ լուրերի՝ քննչական գործողության …

Կարդալ »

Տոն, որը միշտ մեզ հետ չէ

Արդեն շատ վաղուց Աշխատանքի օրը Հայաստանում հակասական զգացողություններ է առաջ բերում: Չնայած այդ օրը բոլոր կարևորագույն պաշտոնյաները չեն ծուլանում ու իրենց ուղերձներում աշխատանքը փառաբանող, բարձր գնահատող, հայ մարդու տաղանդները գովերգող ուղերձներ են հղում, սակայն շարքային քաղաքացու համար մայիսի 1-ը այդպես էլ իսկական տոն չի դառնում: Թե ինչու է այդպես, պարզ …

Կարդալ »

«Ադրբեջանցին» բռնաբարել է հայ կնոջը. ո՞ւր է գլորվում Հայաստանը

Տավուշի գյուղերից մեկում բավական արտառոց դեպք է գրանցվել. ազգությամբ հայ հանցագործը, բռնաբարելով ու թալանելով 55-ամյա կնոջը, ներկայացել է՝ ադրբեջանցի՝ պատվիրելով կնոջը լռել տեղի ունեցածի մասին, որից հետո դիմել է փախուստի: Կինը, չանսալով «ադրբեջանցու» հորդոր-պահանջին, այնուամենայնիվ ահազանգել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել կատարվածի մասին: Իրավապահները տաք հետքերով, նշված հանցագործություն կատարելու …

Կարդալ »

Խայտառակություն՝ Երևանի Չարենցի անվան դպրոցում

Քաղաքացիներն ահազանգել են այն մասին, որ Երևանի Չարենցի անվան դպրոցում ուսուցչուհին տարրական դասարաններից մեկում բաժանել է «Մաթեմատիկա» առարկայից թեստեր՝ թուրքերեն լեզվով. թեստերը թուրքական են՝ վերցված թուրքական կրթական ծրագրերից: Ուսուցչուհին, որը բաժանել է այդ թեստերը, չքմեղացել է, թե թեստերը դուրս են հանել համացանցից՝ իբր չնկատելով, որ դրանք թուքերեն են:Իրականում ակնհայտ է, …

Կարդալ »

Պարեկները հասան Սևանին. ո՞րն է իրականում նրանց առաքելությունը

Կառավարության նիստում «Ոստիկանության մասին» օրենքում լրացում և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարլեու մասին օրենքների նախագծերը ներկայացնելիս ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտնել է, որ Ոստիկանության պարեկային ծառայության կազմում կստեղծվի ջրային ստորաբաժանում։ Ըստ Ղազարյանի՝ պարեկային ծառայության ջրային ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ, այդ թվում՝ ջրային փոխադրամիջոցների շահագործման …

Կարդալ »

Այսօր Նիկոլ Փաշինյանը գեթ մեկ ակնկալիք ունի Սփյուռքից կամ Սփյուռքի ազդեցիկ գործիչներից՝ իր թրքասեր քաղաքականության լեգիտիմացումը, նվազագույնը՝ դրան չխանգարելը

Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, «Գրանթ Թորնթոն» Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ իր երևանյան հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ողջունել էր Ֆրանսահայերի խորհրդի գործունեությունը՝ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, գործընկերության խթանման, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներուժի զարգացման համատեքստում՝ կարևորելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ ակտիվ աշխատանքը, ինչին ի պատասխան Քյուրքջյանը նշել է, որ …

Կարդալ »

Ու երբվանի՞ց որոշվեց ցեղասպանել մեզ

Հոգեվարքի մեջ գտնվող հիվանդին եթե ամեն անգամ ներարկեն նույն խոսքը, որ շուտով մեռնելու է, կարծում եմ` նա երկար կյանք չի ունենա։ Բայց արցախցիներին տարբեր եթերներով հասկացվում է, որ ցեղասպանվելու են, ու զարմանալիորեն կյանքը շարունակվում է, կարծես թռուցիկ ասված խոսք է, որ վաղուց այդ մասին գիտենք ու տեղ չենք տալիս տարբեր …

Կարդալ »

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կփակվի. ե՞րբ կգա Եռաբլուրի հերթը

Շատերի կողմից աննկատ մնաց մի տեղեկություն, որ տարածել էր, մասնավորապես, իշխանահպատակ «Հ1»-ը հենց ապրիլի 24-ին ընդառաջ: Մասնավորապես՝ հաղորդվել է, որ քանի որ իբր ինչ-որ խնդիրներ կան Ծիծեռնակաբերդում՝ կապված ջրի, ոռոգման և այլ տիպի հարցերի հետ, ուստի նպատակ կա՝ այն վերանորոգելու: Իսկ ինչպես հայտնի է, եթե մի օբյեկտ վերանորոգվում է, ապա …

Կարդալ »

Ինչու՞ են ուզում «մաքրել» դպրոցների պատերը

Հայրենասիրությունն էլ թիրախում հայտնվեց։ Միակ իրականը` հայրենիքի հանդեպ սերն ու երկիրը թշնամուց փրկելու ձգտումը, որին զոհ գնացին հազարավորներ… Հենց այնպես չէր ասված` հանուն ոչնչի… Այս օրերի համար էր ասված, որ լավ հասկանանք անհայրենասերներին…Հասկանանք, թե ինչու՞ են ուզում «մաքրել» դպրոցների պատերը։ Թերևս մեջբերեմ «Փաստ»-ի արձագանքը։ «Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է հերոսների, …

Կարդալ »