Սկիզբ / Մամուլի տեսություն (էջ 37)

Մամուլի տեսություն

Նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական ծանր ժառանգություն է ստացել ՀՀԿ-ից.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական ծանր ժառանգություն է ստացել ՀՀԿ-ից. խոսքը տնտեսության վիճակի մասին է, որը հազիվ թե կարելի է գնահատել բարվոք:«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ միայն ՀՀ պետական պարտքը մայիսի 1-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 867.5 մլն դոլար, մինչդեռ տարսեկզբին …

Կարդալ »

Մեկ միլիարդ դրամ են հանել բյուջեից ու….

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այլևս վարչապետի նախկին պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը մեկ միլիարդ դրամ են հանել բյուջեից՝ դա ձևակերպելով որպես ԱԱՀ-ի հետվերադարձ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդիրը պետք է լինի ուսումնասիրել վերջին մեկ ամսում կատարված բոլոր մեծ ֆինանսական գործարքները, որովհետև հեռացող իշխանությունը կարող էր գայթակղություն ունենալ …

Կարդալ »

Վիգեն Սարգսյանն ու փոխնախարարները հրաժարականի դիմումներ են գրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարարներ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Արտակ Դավթյանն ու Արտակ Զաքարյանը հրաժարականի դիմումներ են գրել:Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ վերջիններս վերոնշյալ օրը հանդիպում են ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների հետ, շնորհակալություն հայտնել …

Կարդալ »

ՀԴԲ քննիչների տեսադաշտում են լինելու այն հայ օլիգարխներն ու պետական պաշտոնյաները, ովքեր Հայաստանում աշխատած ապօրինի գումարները տեղափոխել են Միացյալ Նահանգներ.

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ օրերս Հայաստան է ժամանելու ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների մի ստվար խումբ: Նրանք Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի ուսումնասիրություններ են սկսելու:   ՀԴԲ քննիչների տեսադաշտում են լինելու այն հայ օլիգարխներն ու պետական պաշտոնյաները, ովքեր Հայաստանում աշխատած ապօրինի գումարները տեղափոխել են ՄիացյալՆահանգներ …

Կարդալ »

Գեորգի Կուտոյանը հրաժեշտ է տվել ԱԱԾ աշխատակիցներին. Armenpress

 ՀՀ ազգային անվտանգության ծառայության Մամուլի կենտրոնը հերքում է տեղեկությունն այն մասին, թե ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը կենտրոնական ապարատի աշխատակիցների համար կազմակերպել է հրաժեշտի միջոցառում՝ իր կողմից պաշտոնը թողնելու կապակցությամբ:  «Արմենպրես»-ի խնդրանքով պարզաբանելով past.am կայքում անանուն աղբյուրներին հղմամբ տեղ գտած տեղեկությունն այդ մասին ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը նշեց. …

Կարդալ »

Առաջին փոխվարչապետի պաշտոնում Սուքիասյանի նշանակումը լավագույն որոշումը կլինի Politik

«Politik»-ը գրում է. Նիկոլ Փաշինյանի ղեկավարվելիք կառավարության առաջ լուրջ տնտեսական խնդիրներ են դրվելու: ՀՀԿ-ական կոռումպացված իշխանություններն իրենցգործողություններով և անգործությամբ այնպիսի կետի են հասցրել տնտեսությունը, որի խնդիրները հաճախ անլուծելի են թվում: Փաշինյանի կառավարության համար շատ կարևոր է, թե ով է լինելու տնտեսական բլոկի համակարգողը, այսինքն՝ առաջին փոխվարչապետը: Այս առումով …

Կարդալ »

«Ձեռքիցս չես պրծնի, դինոզավր». Նաիրա Զոհրաբյան.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում բարիկադներ են գցվել ընդդիմության եւ իշխանության միջեւ։ Երեկ Նաիրա Զոհրաբյանն է «ռազբորկա» արել ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանի հետ, որը նախորդ՝ վարչապետի ընտրության օրը, Զոհրաբյանի ելույթի ժամանակ ռեպլիկ է թողել․ «Էլ ո՞վ խոսար»։ Իսկ Միքայել Մելքումյանի ելույթի պահին էլ նետել է․ «Մնում էր էս կաշառակերը …

Կարդալ »

Տարոն Մարգարյանն իր թիմի թափթփուկներին ոտքի էր հանել՝ ժողովրդի վրա «քսի տալու համար.«Ժողովուրդ»

Ապրիլի 23-ին, մինչ Սերժ Սարգսյանը հրաժարական կտար, իշխող ՀՀԿ կողմնակիցները Շենգավիթ վարչական շրջանում բողոքի ակցիայի մասնակից վարորդների վրա «մատ թափ տալով» սպառնում էին կտրել նրանց մատները, եթե շարունակեն «սիգնալ տալ» եւ առհասարակ գնալ, մասնակցել ցույցին: Սեւան Խաչատրյանն է, որը աշխատում է Երեւանի քաղաքապետարանում որպես քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության բաժնի …

Կարդալ »

Մենք ժողովրդի հետ ենք, ոչ թե Նիկոլ Փաշինյանի. Վահե Էնֆիաջյան

«Ծառուկյան» խմբակցությունը չի պատրաստվում իր ձայները տալ որևէ մեկին։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։ «Մենք ներկայացնում ենք երկրի երկրորդ քաղաքական ուժը։ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ եղել ենք և կշարունակենք լինել մեր ժողովրդի կողքին։ Մենք ժողովրդի հետ ենք, ոչ թե Նիկոլ Փաշինյանի։ Եվ մեր պատգամավորական ձայները, որոնք մեզ տվել է …

Կարդալ »

Ոստիկանության կայքում դեռևս հաղորդում չկա.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի երեկոյան Արարատի Հայանիստ գյուղում, որը հայտնի է Մեյմանդար անունով, ծեծկռտուք է տեղի ունեցել՝ անհայտ անձինք ծեծել են բողոքող ցուցարարներին, որոնք ցանկացել են փակել ճանապարհը։ Անգամ կրակել են ցուցարարների ուղղությամբ։Կա վիրավոր, որի ինքնությունը ճշտել չհաջողվեց, ասացին միայն, որ Էջմիածնի բնակիչ է։Մեր տեղեկություններով՝ ցուցարարների վրա հարձակվողներին …

Կարդալ »