Շաբաթ , Հունվարի 25 2020
Սկիզբ / Բայբուրդյան - Թեգի որոնում

Բայբուրդյան - Թեգի որոնում

ԴԵՍՊԱՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՍԱՆ ԴԻԵԳՈՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԿԱՄՈՒՐՋ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ԵՎ ՀԱՅՏՆԻ ՀԱՅ ՆԿԱՐԻՉ ԺԱՆ ԿԱԶԱՆՉՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Նոյեմբերի 9-ին ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը տիկնոջ՝ Իվետ Բայբուրդյանի հետ մասնակցեց Սբ․ Հովհաննես-Կարապետ եկեղեցու հանձնախմբի 7-րդ միջոցառմանը, որը կրում էր «Կամուրջ դեպի ապագա» խորագիրը։ Միջոցառման ընթացքում հանգանակված գումարը կուղղվի Դել Մարում նոր եկեղեցական և մշակութային համալիրի կառուցմանը։ Դեսպան Բայբուրդյանն իր ելույթում ողջունեց աստվածահաճո նախաձեռնությունը և շեշտեց, որ նոր …

Կարդալ »

Աննա Հակոբյանը՝ ՀՀ հյուպատոսարանի 25-ամյակին նվիրված արարողությանը. հարաբերությունների նոր հորիզոններ (Տեսանյութ)

Լոս Անջելեսում՝ Գլենդելի «Հիլթոն» հյուրանոցում, ՀՀ հյուպատոսության 25-ամյակին նվիրված միջոցառմանը, որին իրենց մասնակցությունն էին բերել հարյուրավոր մարդիկ, որպես պատվավոր հյուր ներկա էր նաև այս օրերին ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետի տիկին, «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը: Ի դեպ՝ նշենք, որ միջոցառման՝ ամբողջությամբ վաճառված տոմսերի …

Կարդալ »

Գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը մասնակցեց Լոս Անջելեսի Աթանյան արվեստի կենտրոնի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը

Մարտի 13-ին ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը մասնակցեց Լոս Անջելեսի Աթանյան արվեստի կենտրոնի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը: Իր ելույթում դեսպան Բայբուրդյանը բարձր գնահատեց հայր և որդի Վլադիմիր և Գոռ Աթանյանների աշխատանքը, ինչի շնորհիվ ոչ միայն մասնագիտական ու գեղագիտական, այլև հայեցի կրթություն են ստանում հարյուրավոր ամերիկահայ պատանիներ ու աղջիկներ: «Ամենևին պատահական …

Կարդալ »

ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը Ամերիկայի հրեական կոմիտեի Լոս Անջելեսի մասնաճյուղի աշխատակազմի ղեկավարի հետ

Մարտի 5-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն ընդունեց Ամերիկայի հրեական կոմիտեի Լոս Անջելեսի մասնաճյուղի աշխատակազմի ղեկավար Դգանիտ Աբրամոֆին և մասնաճյուղի տնօրենի տեղակալ Սիամակ Քորդեստանիին: Դգանիտ Աբրամոֆը ներկայացրեց Ամերիկայի հրեական կոմիտեի` որպես ԱՄՆ հնագույն և կարևորագույն հրեական կազմակերպություններից մեկի, կառուցվածքը, գործառույթները, գործունեության ոլորտները: Հյուրերը պատրաստակամություն հայտնեցին համագործակցել Լոս Անջելեսում …

Կարդալ »

Գլենդեյլի քաղաքապետն ընդունելություն է կազմակերպել ի պատիվ ՀՀ գլխավոր հյուպատոսի

Փետրվարի 26-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս դոկտ. Արմեն Բայբուրդյանը, գլխավոր հյուպատոսության խորհրդականներ Վարազդատ Պահլավունու և Ռազմիկ Ստեփանյանի ուղեկցությամբ, այցելեց Գլենդեյլի քաղաքապետարան, որտեղ քաղաքապետ Զարեհ Սինանյանը ընդունելություն էր կազմակերպել՝ ի պատիվ ՀՀ գլխավոր հյուպատոսի: Ընդունելությանը ներկա էին նաև Գլենդեյլի քաղաքի խորհրդի անդամները, գանձապահը, քաղաքի իրավաբանը, մենեջերը, ոստիկանապետը, հրշեջ ծառայության պետը …

Կարդալ »