Սկիզբ / հանքի - Թեգի որոնում

հանքի - Թեգի որոնում

Փակ ճանապարհների պատճառով իրավիճակը հանքավայրի տարածքում դուրս է վերահսկողությունից. «Լիդիան»

«Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն երրորդ անգամ նամակ է հղել համապատասխան իրավասու մարմիններին, որով մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով, «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը, օրինակ՝ մակերևութային ջրերի հոսքերի վերահսկումը և իրականացնել բնապահպանական …

Կարդալ »

Գնանք, «Ամուլսարի» հանքը փակենք առանց հիմնավորմա՞ն. ամենաթողությունը հենց այդ ժամանակ է ստեղծվում. Փաշինյան

Ամուլսարի հանքի շահագործման հարցով Բնապահպանական տեսչությունը ստուգումներ է իրականացնում, եւ իրավիճակը քննվում է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օգտատերերից մեկի դիտարկմանը, թե եթե Փաշինյանն ընդդմադիր լիներ, Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ կլիներ։ Փաշինյանն ասաց, որ եթե իր վարչապետ դառնալուց հետո սկիզբ դրվեր հանքի …

Կարդալ »

Սպանության սպառնալիքներն իրական չեն եղել. ԱԱԾ-ն «Լիդիան Արմենիա»-ի տնօրինության դեմ սպառնալիքների մասին

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի շուրջ հասարակական, բնապահպանական տարբեր շրջանակներում քննարկումները և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների ու հանքի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների միջև տարաձայնությունները վերջին շրջանում վերաճել են լուրջ հակասությունների: Այս առնչությամբ ԱԱԾ տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Նման իրավիճակը հասարակական լայն հնչեղության շնորհիվ գտնվում է լրատվամիջոցների ուշադրության …

Կարդալ »

ԱԱԾ. «Լիդիան»-ի աշխատակիցներին ուղղված սպանության սպառնալիքներն իրական չեն եղել

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին` իրենց իրավունքների համար պայքարել բացառապես օրինականության դաշտում և զերծ մնալ բռնության, հարկադրանքի որևէ դրսևորումից: ԱԱԾ մամուլի հաղորդագրությունը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի շուրջ հասարակական, բնապահպանական տարբեր շրջանակներում քննարկումները և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների ու հանքի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների միջև …

Կարդալ »

«Միլիարդները թող պահեն իրենց, մեր բնությունը մեզ համար անգին է»

Գեղամ Օհանյանն էլ ավելացրեց, որ «Լիդիան»-ը չի կարող հանքը անվտանգ շահագործել, քանի որ հնարավոր չէ կառավարել ստորգետնյա ջրերի հոսքը, իսկ երբ դրանք հասնեն մետաղական շերտերին, կդառնան թունավոր: Բացի այդ, բնապահպանը նշեց, որ տարածաշրջանի բնակիչները արդեն իսկ զգում են իրենց վրա հանքի վնասակար ազդեցությունը նույնիսկ միայն շինարարական աշխատանքների պատճառով: «Միլիարդները թող …

Կարդալ »

«Լիդիանի» հայտարարությունը, թե չեն բացառում, որ կդիմեն միջազգային դատարան, պարզ շանտաժ է. բնապահպան

Lydian International-ի տնօրեն Ժոաո Կարելոնի հայտարարությունը, թե չեն բացառում, որ կդիմեն միջազգային դատարան, պարզ շանտաժ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը: Անդրադառնալով նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ջերմուկ այցին, նա ասաց. «Մենք սպասում ենք, որ կառավարության ստեղծած աշխատանքային խումբն ուսումնասիրելով Ամուլսարի խնդիրը, …

Կարդալ »

Վարչապետը հանդիպել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչներին

Հուլիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանից ուղևորվել է Ջերմուկ: Վարչապետն ուղղաթիռով Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանի ու «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ հետևել է Ամուլսարի հանքի շահագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, այնուհետև Կեչուտ համայնքում հանդիպել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնակիչներին ու բնապահպաններին, լսել նրանց կարծիքներն ու …

Կարդալ »

Ամուլսարի հանքի հարցում կողմերն անդրդվելի մնացին ու համաձայնության չեկան. Փաշինյանն ասաց, որ շտապում է եւ հեռացավ

Ջերմուկում, այսօր՝ հուլիսի 6-ին, Ամուլսարի հարցի վերաբերյալ հրավիրված քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաեւ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներն ու հանքի շահագործման դեմ բողոքող ցուցարարները համաձայնության չեկան հանքի փորձաքննություն նշանակելու հարցում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երկար քննարկումից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շտապում է, այլեւս չի կարող մնալ: Նա …

Կարդալ »

Ճի՞շտ է, որ պետությանը փորձում եք ներքաշել դատական գործընթացներում. Փաշինյանը՝ «Լիդիանին»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 6-ին, Ջերմուկում, Ամուլսարի հարցի վերաբերյալ հրավիրված քննարկման ժամանակ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայաուցիչներից հետաքրքրվեց՝ արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ պետությանը փորձում են ներքաշել դատական գործընթացների մեջ։ «Տեսակետ կա, որ այդ նպատակով է նշանակվել նոր նախագահը»,- ասաց վարչապետը։ Վարչապետի հարցից հետո հանքի շահագործման դեմ բողոքողները սկսեցին …

Կարդալ »

Փաշինյանն առաջարկեց Ամուլսարի հանքի հարցով փորձաքննություն նշանակել. կողմերը չեն համաձայնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 6-ին, Ջերմուկում «Լիդիան Արմենիա» ընկերության եւ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ցուցարարներին առաջարկեց Ամուլսարի հանքի շահագործման դեպքում հնարավոր բացասական ազդեցությունը պարզելու համար փորձաքննություն նշանակել։ «Ամուլսարի հանքի շահագործման դեպքում ջրի որակի վրա հնարավոր նեգատիվ ազդեցությունը պարզելու համար պետք է փորձաքննություն նշանակվի։ «Լիդիանն» առանձին է արել, …

Կարդալ »