starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting միայն – Լրահոս – Lrahos https://lrahos.com Լուրերի անսպառ աղբյուր Fri, 29 Mar 2024 18:50:00 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=5.5.14 ՔՊ-ին մնում է ապավինել ոստիկանական մահակին. ռեսուրսների լուրջ սով է https://lrahos.com/2024/03/29/226491/ Fri, 29 Mar 2024 18:50:00 +0000 https://lrahos.com/2024/03/29/226491/

Հասկանալով, որ քարոզչական դաշտում պարտվում են՝ իշխանությունները սկսել են տրվել վարչաիրավական ռեսուրսի չարաշահման գայթակղությանը՝ ճնշելու ընդդիմությանը: Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր՝ Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ է դատախազությունը հանրային քրեական հետապնդում հարուցել։ Միաժամանակ Նոր Նորքի ոստիկանատան վրա տեղի ունեցած հարձակման պատճառով խուզարկել են ԱԺԲ-ականներին ու նրանց լիդերներին՝ առգրավումներ իրականացնելով: …

The post ՔՊ-ին մնում է ապավինել ոստիկանական մահակին. ռեսուրսների լուրջ սով է appeared first on Լրահոս - Lrahos.

]]>

Հասկանալով, որ քարոզչական դաշտում պարտվում են՝ իշխանությունները սկսել են տրվել վարչաիրավական ռեսուրսի չարաշահման գայթակղությանը՝ ճնշելու ընդդիմությանը: Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր՝ Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ է դատախազությունը հանրային քրեական հետապնդում հարուցել։ Միաժամանակ Նոր Նորքի ոստիկանատան վրա տեղի ունեցած հարձակման պատճառով խուզարկել են ԱԺԲ-ականներին ու նրանց լիդերներին՝ առգրավումներ իրականացնելով:

Արդյոք կարելի՞ է արձանագրել, որ Հայաստաում սկիզբ են առնում նոր քաղաքական ռեպրեսիաներ, կամ ինչո՞ւ հանկարծ որոշվեց հենց այս գործիքակազմի միջոցով քաղաքական հարցեր լուծել:
Ակներև է, որ այս ամենը կապ ունի Տավուշում ընթացող պրոցեսների հետ, քանի որ ՔՊ-ական իշխանությունները զգում են, որ դիմադրություն է հասունանում՝ 4 գյուղի հանձման հետ կապված, ուստի փորձելու են զսպել ընդդիմությանը՝ չօգտվելու պատշաճ առիթից ու քաղաքական դիվիդենտներ չհավաքելու:
Չնայած դժվար է պնդել, թե ընդդիմութունն իր ներկայիս վիճակով կարող է անհաղթահարելի մարտահրավեր նետել ՔՊ-ական իշխանությանը, սակայն ապրիորի կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ իսկապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարող է վտանգվել, քանի որ այլևս չի ստացվում տարբեր խաբեություների միջոցով ձեռնու հանրային կարծիք ձևավորել:
Հետևաբար՝ մնում են միայն ռեպրեսիաները, ազատ խոսքի դեմ ոտնձգություններն ու ընդդիմության առաջնորդների վրա տարբեր գործիքակազմերի օգնությամբ ճնշում բանեցնելը:
Այստեղ կարևոր է արձանագրել, որ նույն ԱԺԲ-ն չի կարող ՔՊ-ի համար որպես վտանգ դիտարկվել ոչ միայն այն պատճառով, որ խորքում ՔՊ-ական իշխանությունները սակավ տարաձայնություններ ունեն այդ ուժի հետ, այլև՝ այն, որ ԱԺԲ-ն այս տարիների ընթացքում չկարողացավ դառնալ իսկապես մասսաներին իր կողմը գրավող ուժ, չկարողացավ դառնալ իրական գործոն:
Մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունն այսօր ունի ռեսուրս ու համարում՝ հարմար առիթի դեպում ձեռնոց նետելու իշխանություններին, հետևաբար՝ մեծ է հավանականությունը, որ իշխանությունները միայն Իշխան Սաղաթելյանի հորով կամ ասենք Նարեկ Սամսոնյանի կալանավորմամբ չեն սահմանափակվելու՝ շարունակելով հենվել իրավապահ համակարգի անսահմանափակ դարձած հնարավորությունների վրա:
Source: USAArmenia

The post ՔՊ-ին մնում է ապավինել ոստիկանական մահակին. ռեսուրսների լուրջ սով է appeared first on Լրահոս - Lrahos.

]]>
ՔՊ-ական պատգամավորը պարծեցել է, թե Հայաստանն ընկալելի է դարձել թուրքերի համար https://lrahos.com/2024/03/22/226456/ Fri, 22 Mar 2024 04:09:00 +0000 https://lrahos.com/2024/03/22/226456/

Հայաստանյան իշխանությունները չեն դադարում փորձերը՝ իրականությունն աղավաղելու գնով արդարացնելու սեփական քաղաքականությունը: Այս առումով բավական ակտիվ են իրենց դրսևորում հատկապես ՔՊ-ական պատգամավորները, որոնք, ջանալով դուրս գալ «մոխրագույն մկնիկի» կարգավիճակից, երբեմն հայտնում են այնպիսի մտքեր, որոնք, մեղմ ասած, մեծապես վնասում են ոչ միայն իրենց, այլև ողջ ՔՊ-ի հեղինակությունը:Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանը համոզմունք է հայտնել, որ անցած …

The post ՔՊ-ական պատգամավորը պարծեցել է, թե Հայաստանն ընկալելի է դարձել թուրքերի համար appeared first on Լրահոս - Lrahos.

]]>


Հայաստանյան իշխանությունները չեն դադարում փորձերը՝ իրականությունն աղավաղելու գնով արդարացնելու սեփական քաղաքականությունը: Այս առումով բավական ակտիվ են իրենց դրսևորում հատկապես ՔՊ-ական պատգամավորները, որոնք, ջանալով դուրս գալ «մոխրագույն մկնիկի» կարգավիճակից, երբեմն հայտնում են այնպիսի մտքեր, որոնք, մեղմ ասած, մեծապես վնասում են ոչ միայն իրենց, այլև ողջ ՔՊ-ի հեղինակությունը:
Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանը համոզմունք է հայտնել, որ անցած տարին Հայաստանն աշխարհի համար հասկանալի դարձնելու փորձի տարի էր: «Մենք հասկանալի ենք դառնում Ադրբեջանի և Թուրքիայի համար, ինչքան էլ չուզեն, որ մենք չլինենք հասկանալի»,-մասնավորաբար՝ հայտարարել է Նազարյանը ԱԺ-ում:
Լենա Նազարյանը հայ հանրությանը, իսկ ավելի ճիշտ՝ հայությանը հայտնի է 2020-ի պատերազմի վերաբերյալ հնչեցրած աղմկահարույց խոստովանությամբ, երբ հայտարարել էր, որ եթե գնային Արցախի խնդրի խաղաղ լուծման ճանապարհով, ապա իրենց դավաճան կասեին:
Նրա ներկայիս միտքը, պետք է նկատել, պակաս ուշագրավ չէ և ամբողջությամբ բացահայտում է իշխանության բուն առաքելութան էությունը՝ թրքահաճությունը:
Բայց հարց է առաջանում՝ ինչի՞ց ելնելով է Լենա Նազարյանը հայտարարում, թե 2023-ը աշխարհին ավելի հասկանալի դառնալու տարի էր: Ո՞ր աշխարհի հետ է ՔՊ-ական պատգամավորը, թյուրքակա՞ն, թե՞ մնացյալ: Եթե թյուրքական, իհարկե, ճիշտ է, բայց եթե մնացյալ աշխարհի, ապա՝ բացարձակապես սխալ. չի կարող սեփական պետությունը թշնամուն տալու հարցում կոմպլեքսներ չունեցող իշխանությունը հասկանալի լինել օտարներին: Իսկ այն, որ ՔՊ-ն Հայաստանը թուրքերին հանձնելու ծրագիրն է կյանքի կոչում, անհերքելի փաստ է և հավելյալ ապացույցների կարիք չի զգում:
Մյուս կողմից՝ ինքնին այն, որ Հայաստանի ԱԺ-ի պատգամավորը թուրքերին ու ադրբեջանցիներին հասկանալի լինելը համարում է ձեռքբերում, արդեն իսկ նոնսենս է, քանի որ թշնամու կողմից հասկանալի դառնում են միայն այն դեպքում, երբ կատարում են նրա բոլոր պահանջները:
Բայց ամենամեծ խնդիրն այն է, որ թուրքերի ու ադրբեջանցիների համար «հասկանալի դառնալը» ոչ միայն չի երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը, այլև է՛լ ավելի է այն թուլացնելու, քանի որ թշնամին մի վատ սովորոթյուն ունի՝ դարերից եկող՝ քանի դեռ չի հանդիպում դիմադրության, կանգ չի առնում: Կանգ չի առնելու և հիմա, իսկ դրանում համոզվելու համար բավարար է ընդամենը հետևել նույն Թուրքիայից եկող հայտարարություններին, որոնք միայն մի բանի մասին են՝ Հայաստանից ամեն ինչ պոկել-տանելու:
Source: USAArmenia

The post ՔՊ-ական պատգամավորը պարծեցել է, թե Հայաստանն ընկալելի է դարձել թուրքերի համար appeared first on Լրահոս - Lrahos.

]]>
Տեսականորեն որքանո՞վ է հավանական, կամ ի՞նչը կարող է համոզել արցախցիներին վերադառնալ իրենց տները https://lrahos.com/2024/02/21/226281/ Tue, 20 Feb 2024 21:02:00 +0000 https://lrahos.com/2024/02/21/226281/

Արցախյան շարժման 36-ամյակի կապակցությամբ Արցախի ԱԺ-ի կողմից ՀՀ ներկայացուցչությունում նիստ էր գումարվել: Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր հավատացած են, որ այսօր էլ ունենք պոտենցիալ՝ նորից մեզ վերագտնելու և ազատագրական պայքարի նոր փուլ սկսելու համար։Նման հայտարարություններ, իհարկե, միայն Ղուլյանը չէ, որ հնչեցրել է. Արցախի …

The post Տեսականորեն որքանո՞վ է հավանական, կամ ի՞նչը կարող է համոզել արցախցիներին վերադառնալ իրենց տները appeared first on Լրահոս - Lrahos.

]]>


Արցախյան շարժման 36-ամյակի կապակցությամբ Արցախի ԱԺ-ի կողմից ՀՀ ներկայացուցչությունում նիստ էր գումարվել: Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր հավատացած են, որ այսօր էլ ունենք պոտենցիալ՝ նորից մեզ վերագտնելու և ազատագրական պայքարի նոր փուլ սկսելու համար։
Նման հայտարարություններ, իհարկե, միայն Ղուլյանը չէ, որ հնչեցրել է. Արցախի ԱԺ պատգամավորները նույնպես խոսել են այդ մասին՝ կատարելով համանման շեշտադրումներ, որոնցում կարմիր թելի նման անցնում է այն գաղափարը, որ արցախցիների վերադարձը՝ իրենց տներ կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե բացառվի Ադրբեջանին հպատակվելը:
Արցախ՝ արցախիցների վերադարձի վերաբերյալ հանրային դաշտում ակտիվորեն խոսում է հատկապես նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, որը, ինչպես հայտնի է, ՀՀ իշխանություններին է առաջարկել նաև իր ծառայությունները՝ Արցախի խնդրով ընթացող բանակցություններում ամրապնդելու ՀՀ դիրքերը, որոնք, մեղմ ասած, այսօր զրոյացված են:
Տեսականորեն որքանո՞վ է հավանական, կամ ի՞նչը կարող է համոզել արցախցիներին վերադառնալ իրենց տները, Ադրբեջանը կհամաձայնվի՞ տալ նրանց այնպիսի կարգավիճակ, որը կբացառի Բաքվին հպատակվելը:
Ներկա իրողությունների պայմաններում, իհարկե, դա չլինելու բան է, բայց ճիշտ ու հետևողական դիվանագիտական աշխատանքի պարագայում՝ հնարավոր: Հայաստանը, ակնհայտ է, չի կարող միայնակ ստիպել Ադրբեջանին հանդուրժել Արցախում հայերի գոյությունը, ինչը նշանակում է, որ Երևանը պետք է համագործակցի այդ հարցում շահագրգիռ սուբյեկտների հետ: Օրինակ՝ նույն Ռուաստանը շահագրգիռ է հայերի վերադարձի հարցում, քանի որ խնդիր ունի՝ Արցախում իր խաղաղապահներին պահելու: Եթե չլինեն այնտեղ հայեր, ապա դժվար թե Մոսկվային հաջողվի 2025-ից հետո ևս մնալ այնտեղ:
Բայց ամենամեծ խոչընդոտն այս ճանապարհին ոչ այնքան Բաքուն է, որքան՝ Երևանը: Ակնհայտ է, որ այս իշխանությունների ծրագրերում չի մտնում արցախահայերի վերադարձի վերաբերյալ որևիցե պլան. հենց ամենասկզբից ՔՊ-ի խնդիրն է եղել արցախյան հարցի փակումն այն հաշվարկով, որ դա կօգնի նաև առավել հեշտորեն չեզոքացնել Հայաստանում գործող այն հայրենասիրական ուժերին, որոնք այսպես թե այնպես օպոնոնտ են ՔՊ-ին:
Ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը շանս կունենան միայն մեկ դեպքում՝ իշխանափոխության, իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, որևիցե նոր շարժման մասին խոսելն ուղղակի անիմաստ է:
Source: USAArmenia

The post Տեսականորեն որքանո՞վ է հավանական, կամ ի՞նչը կարող է համոզել արցախցիներին վերադառնալ իրենց տները appeared first on Լրահոս - Lrahos.

]]>
Ի՞նչ է կյանքը՝ առանց սիրո, ի՞նչ է սերը՝ առանց Անահիտ Սահակյանի հոգեթով երգի… https://lrahos.com/2024/02/08/226217/ Thu, 08 Feb 2024 05:13:00 +0000 https://lrahos.com/2024/02/08/226217/

Ժամանակակից աշխարհում, երբ իրար են խառնվում ոչ միայն արժեհամակարգերն ու սահմանները, այլև ձուլվում են ժողովուրդների ստեղծած մշակույթները՝ հաճախ կորցնելով միայն իրենց բնորոշ գույները, հայկական մշակույթի անաղարտության պահպանման հարցն օրեցօր ավելի հրատապ է դառնում: Մշակույթի ամենակարևոր ճյուղերից մեկը, ինչպես հայտնի է, երգարվեստն է, որի անաղարտությունը պահպանելու հարցում անգնահատելի է այն անհատ կատարողների, մշակութային գործիչների ներդրումը, առանց …

The post Ի՞նչ է կյանքը՝ առանց սիրո, ի՞նչ է սերը՝ առանց Անահիտ Սահակյանի հոգեթով երգի… appeared first on Լրահոս - Lrahos.

]]>

Ժամանակակից աշխարհում, երբ իրար են խառնվում ոչ միայն արժեհամակարգերն ու սահմանները, այլև ձուլվում են ժողովուրդների ստեղծած մշակույթները՝ հաճախ կորցնելով միայն իրենց բնորոշ գույները, հայկական մշակույթի անաղարտության պահպանման հարցն օրեցօր ավելի հրատապ է դառնում:

Մշակույթի ամենակարևոր ճյուղերից մեկը, ինչպես հայտնի է, երգարվեստն է, որի անաղարտությունը պահպանելու հարցում անգնահատելի է այն անհատ կատարողների, մշակութային գործիչների ներդրումը, առանց որոնց հատկապես օտար ափերում հայի տեսակի պահպանման հարցը կդառնար անլուծելի:
Թերևս անգնահատելի է հատկապես սփյուռքյան միջավայրում գործունեություն ծավալող բազմաշնորհ անհատների արվեստը: Այս իմաստով սիրված ու փառաբանված երգչուհի Անահիտ Սահակյանի գործունեությունն ինքնին անուրանալի ներդրում է դարձել հայկական մշակույթի, երգարվեստի անաղարտության պահպանման ու ճիշտ մատուցման կարևորագույն գործում, և թերևս դժվար է պատկերացնել, թե ինչպիսի դեմք կունենար այսօր հայկական երգարվեստը Լոս Անջելեսում, եթե սիրված երգչուհին դեռ երիտասարդ տարիքում չընտրեր այն կյանքի ուղին, որի շնորհիվ ցայսօր փառաբանվում է հայկական մշակույթն օտար միջավայրում: Հենց այս բացառիկ հետագծի համար էր, որ սիրված երգչուհին տարիներ առաջ արժանացավ այնպիսի պարգևների, ինչպիսիսք են բացառիկներին շնորհված «Գյումրվա վարպետ» ոսկե կրծքանշանն ու մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների և սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար երկրի նախագահի կողմից շնորհվող Մովսես Խորենացու մեդալը:
Ընդ որում՝ Անահիտ Սահակյանը ոչ միայն փայլուն մշակութային գործիչ է՝ միայն իրեն հատուկ հմայքով, այլև հրաշալի մարդ է, ինչի մասին կվկայեն բոլոր նրանք, ովքեր երբևիցե շփում են ունեցել սիրված երգչուհու հետ: Վատի մեջ լավը փնտրող ու ներող, մարդկանց միաբանող ու միավորող է Անահիտ Սահակյանի մարդ տեսակը, մարդկանց միջև կամուրջներ գցող ու մեկտեղող: Այսօր էլ հանդիսանալով ամերիկահայ համայնքի ամենասիրված ու ճանաչված դեմքերից մեկը՝ նա իր արվեստը ծառայեցնում է որպես շաղկապող կամուրջ, որ միաբանում է տեղի հայերին:
Ահա թերևս հենց այս առաքելությամբ է, որ Անահիտ Սահակյանը կրկին բարձանում է բեմ. փետրվարի 25-ին՝ ժամը 18:00-ին, «Glendale High School»-ում կկայանա «ԿՅԱՆՔ ԵՎ ՍԵՐ» խորագրով հոբելյանական համերգը, որ, անկասկած, խոստանում է անմոռանալի լինել՝ պարգևելով հանդիսատեսին անմոռանալի լիցքեր:Այնպես որ՝ իսկապես չարժե բաց թողնել այս կարևոր մշակութային միջոցառումը, եթե ցանկանում եք նորովի բացահայտել հայկական ազգային մեղեդիների հմայքն ու զգալ հայրենիքի շունչը՝ օվկիանոսից անդին. ի՞նչ է կյանքը՝ առանց սիրո,ի ՞նչ է սերը՝ առանց Անահիտ Սահակյանի հոգեթով երգի…
Փետրվարի 8-ին սիրված երգչուհու ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ «USArmenianews.com» լրատվական-վերլուծական կայքը սրտանց շնորհավորում է սիրված երգչուհուն՝ մաղթելով նորանոր բարձունքներ ու ձեռքբերումներ:Առանց հայ երգի նման արվեստագետների դժվար է հայկական երգարվեստի գոյությունը պատկերացնել, քանզի հենց նրանց տաղանդի շնորհիվ է, հայկայան մշակույթը շարունակում մարտահրավերներով լի մեր ժամանակներում անգամ լիաթոք շնչել:

Գայանե Մանուկյան
Source: USAArmenia

The post Ի՞նչ է կյանքը՝ առանց սիրո, ի՞նչ է սերը՝ առանց Անահիտ Սահակյանի հոգեթով երգի… appeared first on Լրահոս - Lrahos.

]]>
Միքայել Մինասյանի եղբոր վտանգավոր նախաձեռնությունը https://lrahos.com/2023/06/13/225338/ Tue, 13 Jun 2023 19:09:00 +0000 https://lrahos.com/2023/06/13/225338/

Գրիգոր Մինասյանի գլխավորած Արդարադատության նախարարությունը մի օրենսդրական նախաձեռնություն է դրել շրջանառության մեջ, որով պատրաստվում են ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց ազատել պատասխանատվությունից գործուն զղջման հիմքով: Որպես հիմնավորում է բերվում ցանկությունը՝ նվազեցնելու իրավապահ համակարգի ծանրաբեռնվածությունը: Մի շարք իրավապաշտպաններ ու իրավաբաններ արդեն հասցրել են տալ իրավական գնահատական Արդարադատության նախարարության այս նախաձեռնությանը՝ հստակորեն մատնանշելով այն լրջագույն …

The post Միքայել Մինասյանի եղբոր վտանգավոր նախաձեռնությունը appeared first on Լրահոս - Lrahos.

]]>

Գրիգոր Մինասյանի գլխավորած Արդարադատության նախարարությունը մի օրենսդրական նախաձեռնություն է դրել շրջանառության մեջ, որով պատրաստվում են ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց ազատել պատասխանատվությունից գործուն զղջման հիմքով: Որպես հիմնավորում է բերվում ցանկությունը՝ նվազեցնելու իրավապահ համակարգի ծանրաբեռնվածությունը:

Մի շարք իրավապաշտպաններ ու իրավաբաններ արդեն հասցրել են տալ իրավական գնահատական Արդարադատության նախարարության այս նախաձեռնությանը՝ հստակորեն մատնանշելով այն լրջագույն մարտահրավերները, որոնք առաջ են գալու նախագծի ընդունման դեպքում:
Եթե մեկ բառով կամ հակիրճ սահմանենք այդ մարտահրավերների էությունը, ապա կարող ենք ասել, որ եթե իսկապես կյանքի կոչվի նախարարության այս մտայնությունը, ապա Հայաստանում արդարադատության, արդար հատուցման, օրենքի գերակայության մասին կարելի կլինի ընդմիշտ մոռանալ: Սա, ըստ էության, կանաչ լույս է վառելու տարբեր մաստի հանցագործների առաջ և վերացնելու է նրանց՝ պատժվելու, արարքների համար պատասխանատվություն կրելու վերաբերյալ մտավախությունը: Թե ինչպիսի Հայաստան, ինչպիսի հասարակություն կունենանք դրանից հետո, միայն երևակայել կարելի է:
Բայց հարցը կամ մարտահրավերը, անկակսած, միայն իրավական կամ իրավաբանական հարթության մեջ չէ, քանի որ խորքում այս նախաձեռնության նպատակը կրկին իշխանությունների քաղաքական շահերի սպասարկումն է և ահա թե ինչպես:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն էլ, Միքայել Մինասյանի եղբայրն էլ շատ լավ հասկանում են, որ ՔՊ-ական իշխանությունը չունի սոցիալական հենարան, ավելին՝ հանրային կարծիքի վերջին ուսումնասիրությունները, օրինակ, փաստում են, որ շատ քչերն են ցանկանում իրենք իրենց ասոցացնել հեղափոխության հետ, իսկ շատերն էլ ուղղակի ամաչում են, որ մասնակցություն են ուենցել 2018-ին տեղի ունեցածում: Սա նշանակում է,որ իշխանությունների միակ հենարանը մնացել են ուժայիններն ու օրենսդրական դաշտը, որը նրանք հաջողությամբ կարող են մանիպուլացնել: Եվ ահա վերոհիշյալ նախագիծը հենց ուղղված է այդ մանիպուլացմանը:
Եթե ստեղծվեն հիմքեր՝ ցանկացած հանցագործի արդարացնելու կամ չպատժելու միայն այն հիմքով, որ չարագործը զղջացել է, ապա վաղը, երբ պետք լինի ընդդիմության դեմ ուժ կիրառել, իսկ ցուցարարներին էլ՝ ուժով ցրել, ուժայիններին կամ մերձիշխանական խուժանին դժվար չի լինի բիրտ ուժի գործադրմամբ լուծել իր առաջ դրված խնդիրը: Կարող են տալ-սպանել կամ ասենք մարմնական լրջագույն վնասվածքներ պատճառել մարդկանց, հետո հայտարարել, որ զղջում են ու հենց այդ հիմքով էլ արդարացվել, խուսափել ճաղերի հետևում հայտնվելուց: Արդյունքում հանրության ներսում կմեռնի հույսը՝ ցույցերի կամ խաղաղ բողոքների միջոցով քաղաքական փոփոխության հասնելու, ինչն էլ, բնականաբար, կամրապնդի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:
Եթե կյանքի կոչվի Գրիգոր Մինասյանի մտքի թռիչքի արգասիք հանդիսացող այս նախաձեռնությունը, Հայաստանին ոչ մի լավ բան չի սպասվելու, և է՛լ ավելի է մեծանալու երկրից արտագաղթողների թիվը: Առանց այն էլ մարդկանց մոտ խոր հիասթափություն է տիրում, և եթե սպանվի արդարության հասնելու հույսը, ապա այլ բան չի մնալու, քան ուղղակի լուծարել Հայաստանի Հանրապետությունը:

Source: USAArmenia

The post Միքայել Մինասյանի եղբոր վտանգավոր նախաձեռնությունը appeared first on Լրահոս - Lrahos.

]]>
Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը… https://lrahos.com/2023/05/31/225284/ Wed, 31 May 2023 07:54:00 +0000 https://lrahos.com/2023/05/31/225284/

Արվեստներից թերևս հնագույնը համարվող պարը, որ ոչ միայն կամայական սուբյեկտների միջև ինքնատիպ հաղորդակցման հոգեբուխ միջոց է՝ մարդկային հույզերի յուրատեսակ արտահայտչամիջոց, ինչպես միշտ, այսօր էլ հանդիսանում է ոգեկիր այն երևույթը, որի միջոցով ազգերն ու ժողովուրդները հաղորդակցվում են միմյանց մշակույթներին, շոշափում ազգային նկարագիրը, ներթափանցում էթնիկ հոգեբանության խորքերը՝ իրական պատկերացում կազմելով դիմացինի մասին: Այս իմաստով հայ ազգային պարը …

The post Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը… appeared first on Լրահոս - Lrahos.

]]>

Արվեստներից թերևս հնագույնը համարվող պարը, որ ոչ միայն կամայական սուբյեկտների միջև ինքնատիպ հաղորդակցման հոգեբուխ միջոց է՝ մարդկային հույզերի յուրատեսակ արտահայտչամիջոց, ինչպես միշտ, այսօր էլ հանդիսանում է ոգեկիր այն երևույթը, որի միջոցով ազգերն ու ժողովուրդները հաղորդակցվում են միմյանց մշակույթներին, շոշափում ազգային նկարագիրը, ներթափանցում էթնիկ հոգեբանության խորքերը՝ իրական պատկերացում կազմելով դիմացինի մասին: Այս իմաստով հայ ազգային պարը մշտապես եղել ու մնում է այն հավերժական լեզուն, որ դարեր ի վեր հանդիսանում է հայի հոգու թարգմանն ու հավերժության փարոսը: Անպատկերացնելի է հայ մշակույթն առանց պարի, ոչ ոք չի կարող հասկանալ հային, քանի դեռ չի հաղորդակցվել նրա մարմնի աննյութական լեզվին՝ դարձած ոգու ճիչ:

Մայիսի 28-ին նշվող Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ ամերիկահայ նվիրյալներ Վարդան և Սիրանուշ Գևորգյանների «Գևորգյան Պարի Ակադեմիան» Լոս Անջելեսի աշխարհահռչակ «Dolby» համերգասրահում մի փառահեղ, իսկապես բացառիկ համերգ էր կազմակերպել՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով հայ պարային մշակույթի պահապանի իր վեհ առաքելությանն ունեցած հավատարմությունը: Բազմահազարանոց հանդիսատեսի առջև 600 հայ երեխա ի ցույց դրեց իր պարային վարպետությունը՝ փաստելով «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը:
Հիրավի, անգնահատելի է Վարդան և Սիրանույշ Գևորգյանների ընտանիքի՝ ժառանգաբար փոխանցվող ազգանվեր առաքելությունը. ծնողներից հետո հիմա արդեն երեխաները՝ Նինելը, Սոնան ու Ալեքսն են լծվել ազգերի ձուլարան դարձած Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայապահպանության հարցում էական նշանակություն ունեցող միսիայի իրականացմանը: Նույնիսկ թոռնիկներն են ներգրավված հայ պարարվեստի պահպանման ու զարգացման գործում. նրանք այն 600-ի շարքերում էին, որոնց պարը դիտելիս անհնար էր ուղղակի չհուզվել, հավասարապես չցնծալ:
Գուցե Հայաստանում ապրողների համար ամբողջովին անպատկերացնելի լինի այն տիտանական աշխատանքի կարևորությունը, որ արդեն երեք տասնամյակ Վարդան և Սիրանուշ Գևորգյանների ընտանիքն ամեն օր իրականացնում է՝ դրա մեջ յուր հոգին ներդնելով: Բավական է, սակայն, գալ ԱՄՆ կամ լինել այնտեղ ապրող հայ քաղաքացի, որպեսզի ամբողջովին հասկանալի դառնա այս ակադեմիայի գործունեության իրական արժեքը: Միայն օտարության մեջ ես զգում քո ազգային գույնի, տեսակի պահպանման գերկարևորությունն ու հասկանում՝ մշակույթն է աշխարհի ցանկացած կետում քեզ հայ պահում:
Այն արվեստը, որ ներկայացնում են աշխարհին ակադեմիայի սաները, իր մեջ ամփոփում է հայ մշակույթի ու պատմության կարևորագույն տարրերը՝ դրանց հաղորդակից դարձնելով ոչ միայն Սփյուռքին, այլև այլազգիներին, ինչը չափազանց կարևոր է ոչ միայն հոգևոր-մշակութային, այլև նույնիսկ քաղաքական առումով:
Աշխարհահռչակ «Dolby»-ում կայացած համերգը միաժամանակ պետք է համարել փառապանծ ծնողների զավակ Սոնա Գևորգյանի շռնդալից հաղթանակը: Հանդիսանալով տաղանդավոր պարուսույց ու իր գործի մեծ նվիրյալ՝ Սոնայի ներդրած ջանքերի շնորհիվ է նաև, որ ակադեմիան չի դադարում նորանոր գագաթներ նվաճել: Պարերի բեմադրիչը հենց նա էր. դրանք մշտապես անզուգական են շնորհիվ Սոնայի տաղանդի ու պրոֆեսիոնալիզմի,որ արդյունք է թերևս հենց ունեցած գենետիկայի: Նմանապես և ընտանիքի որդին՝ Ալեքս Գևորգյանն, որ կայացած համերգին բեմ էր բարձրացել մյուսների հետ՝ ասես հենց բեմում զորավիգ լինելով իր սաներին, նրանց ոգեշնչելով ու աջակցելով:
Նշենք, որ փառահեղ երեկոյի հանդիսավարն էր հեուստահաղորդավար Ռաֆայել Մնացականյանը, որ իր յուրահատուկ բառուբանով աներևակայելի հմայք էր հաղորդում համերգին: Նրան ընկերակցում էր ԱՄՆ-ում հայտնի KTLA 5-րդ հեռուստակայանի հայուհի հաղորդավար Էլինա Աբովյանը: Ելույթ ունեցավ նաև ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը՝ ներկաներին ուղղված իր խոսքում շատ բարձր գնահատելով այն հայապահպան գործունեությունը, որ տասնամյակներ ի վեր ծավալում են տեր և տիկին Գևորգյանները:
«Գևորգյան Պարի Ակադեմիայի» սաներն իրենց պարային հմտությունները հանդիսատեսին ի ցույց դրեցին Սայաթ-Նովայի հոգեթով երաժշտության, հայրենասիրական երգերի ներքո: Հանդիսատեսը հնարավորություն ունցավ վայելելու նաև հայկական ազգային պար «Քոչարին», «Էստոնականը», հնչեց մանսուրյանական անզուգական մեղեդին՝ առանձնահատուկ հմայք հաղորդելով երեկոյին:
Առանձնահատուկ տպավորիչ էր հատկապես համերգի վերջին հատվածը՝ 600 սանի մասնակցությամբ: Նրանք զարդարեցին հպարտորեն ծածանվող հայկական դրոշները՝ առանձնահատուկ ազգային հպարտություն ներշնչելով ներկաներին, ընգծելով օրվա կարևորագույն խորհուրդը՝ հայի հավերժության գաղափարը՝ միախառնված պատմությանն ու ներկային:
Անշուշ՛տ, Հայաստանն այսօր լավագույն օրերը չէ, որ ապրում է. թևակոխել ենք փորձություններով լի շրջան, և հայտնի էլ չէ՝ արդյոք հայոց պետականությունը կկարողանա՞ հաղթահարել այն դժվարությունները, որոնց միջով անցնում է, ըստ էության, բովանդակ հայ ժողովուրդը՝ նկատի ունենալով հայ մարդու ու Հայաստանի միջև կապը:
Ահա այս իրողությունների ֆոնին է, որ էապես կարևորվում ու անգին արժեք է ձեռք բերում հայ մշակույթի պահպանումը՝ իր բոլոր դրսևորումներով: Մշակույթն է այն գործոնը, որը հային հայ է պահում՝ լինի Հայաստանից հազարավոր մղոններ հեռու, թե՝ հենց երկրի ներսում:
Մշակույթ, պատմություն, դավանանք ու լեզու՝ ահա սրանք են, որ սահմանում են կամայական ազգի յուրահատկությունն ու ցույց տալիս նրա էությունը:
Հայկական պարը լավագույն երաշխավորներից մեկն է հայի հավերժության, իսկ Վարդան և Սիրանույշ Գևորգյանները հայ պարարվեստի այն նվիրյալներն են, որոնց պրոֆեսիոնալիզմի ու մանկավարժական հմտությունների շնորհիվ «Գևորգյան Պարի Ակադեմիա»-ն դարձել է հայի ազատասեր ոգու լավագույն թարգման, յուրատեսակ խողովակ այն արժեքների արտահանման, որոնց վրա հազարամյակներ ի վեր խարսխված է մնում հայը՝ պահպանելով իր տեսակն ու անշփոթելի գոյությունն այս արևի տակ:

Գայանե Մանուկյան

Source: USAArmenia

The post Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը… appeared first on Լրահոս - Lrahos.

]]>