starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting որտեղ – Լրահոս – Lrahos https://lrahos.com Լուրերի անսպառ աղբյուր Mon, 18 Dec 2023 15:09:00 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=5.5.14 Արդյո՞ք հարմարվել է արցախցին իր վիճակին https://lrahos.com/2023/12/18/226023/ Mon, 18 Dec 2023 15:09:00 +0000 https://lrahos.com/2023/12/18/226023/

Արդյո՞ք հարմարվել է արցախցին իր վիճակին։ Որդուն կորցրած մորը ո՞վ կհամարձակվի հարցնել, թե հարմարվե՞լ է իր կորստին։ Երբ անգամ մեր թարմ գերեզմաններն են թշնամու ոտքի կոխան դարձել, ինչպե՞ս հարցնել արցախցուն, թե նա հարմարվե՞լ է հայրենիքի կորստյանը։ Ինչպե՞ս մոռանալ այնքան զոհերին, որ մատաղվեցին հայրենի հողի համար, իսկ այդ ճաքճքած հողն էլ կորցրել ենք։ Հարմարվել, նշանակում է` …

The post Արդյո՞ք հարմարվել է արցախցին իր վիճակին appeared first on Լրահոս - Lrahos.

]]>

Արդյո՞ք հարմարվել է արցախցին իր վիճակին։

Որդուն կորցրած մորը ո՞վ կհամարձակվի հարցնել, թե հարմարվե՞լ է իր կորստին։
Երբ անգամ մեր թարմ գերեզմաններն են թշնամու ոտքի կոխան դարձել, ինչպե՞ս հարցնել արցախցուն, թե նա հարմարվե՞լ է հայրենիքի կորստյանը։
Ինչպե՞ս մոռանալ այնքան զոհերին, որ մատաղվեցին հայրենի հողի համար, իսկ այդ ճաքճքած հողն էլ կորցրել ենք։
Հարմարվել, նշանակում է` ուրանալ մեր պատմությունը, մոռանալ մեր կենսագրությունը, այն տարիների տքնանքով ստեղծածը, որ չթողեցին վայելել։
Հարմարվել այն դառն իրողությանը, որ հայրենազուրկ ենք դարձել, դա նշանակում է` մոռանալ ինքներս մեզ ու մեր անցյալը, մեր նախնիներին մոռանալ ու հողը հայրենի, որտեղ հպարտորեն ենք քայլել` որպես մեր երկրի տեր ու տիրակալ։
Ես մայր հայրենիքում եմ, որտեղ ինձ շատերը չեն ճանաչում ու ինձ` չճանաչվածիս, որ համեստորեն կանգնած էի իմ հերթում հանրային մի հաստատության մեջ, օրեր առաջ նախատեցին և ցույց տվին իմ տեղը` մի քանի քայլ հետ գնալ ու այնտեղ կանգնել…
Ես կատարեցի պահանջը ու մնացի հետևում կանգնած մի կես ժամ։ Երբ «հերթը ինձ հասավ», չնայած մինչ դիտողություն ստանալն էլ իմ հերթում էի, փաստաթղթիս նայեց այդ ոմն տիկինը ու ասաց` Դուք Նատաշա Պողոսյա՞նն եք… Ու ես միանգամից արժանացա նրա բարեհամբույր վերաբերմունքին, ես արդեն տիկին Նատաշա էի, ում հետ խոսում էր ժպիտով` երբեմն «ներեցեք» բառը գործածելով։
Մտածեցի` իմ հայրենիքում ինձ գիտեին, նման պահանջ իմ առջև չէին դնի, իսկ այստեղ` մեր քաղաքամայրում, անճանաչ եմ… Ու գերադասեցի լինել Արցախում, որտեղ ինձ ճանաչում էին…
Ես ո՞վ եմ հիմա, երբ Հայաստանում եմ։ Անունս սխալ է, որ հայկական չէ, բայց ես երակներովս հոսող արյամբ էլ հայկական եմ, հայեցի, մեր ազգային արժեքներին հավատարիմ, արմատներիս էլ կառչած եմ։
Ես մեկն եմ, ով գիտի, որ հայոց աշխարհի ծնունդ է, երբ մի ողջ Հայաստան թե Արցախ իմ հոգում են, երբ հայ ժողովրդի մի մաս եմ, ու այդ գիտակից ժողովրդի մեջ հրաշք մարդիկ կան, որոնց ճանաչելն ու նրանց հետ շփվելը երջանկություն է…
Իմ աչքերը բացեց այն ոմն տիկինը, որ ես Հայաստանում էլ հպարտ քայլեմ, ինչպես` Արցախում, չէ՞ որ ես մայր երկրում եմ։ Ես հասկացա, որ անկախ նրանից` ինձ ճանաչում են, թե չեն ճանաչում, որտեղ էլ լինեմ, հարկ եղած դեպքում` պիտի շուրջս ինձ հարգել սովորեցնեմ։
Ու ցանկանում եմ նյութական և կենցաղային հարցերի մեջ խրված, հացի խնդրի առջև կանգնած արցախցիներին չհարցնել, թե հարմարվե՞լ են հայրենիք, տունուտեղ կորցնելուն, երբ առանց այն էլ երկրի իշխանություններն իրենց ամենօրյա որոշումներով թե այլևայլ ծրագրերով մեզ թույլ են տալիս զգալու, որ Արցախում ապրելը երանություն էր, գոնե այն ժամանակ հայրենիք ունեինք, չէինք առնչվում մեզ պարտադրված ժամանակավոր բնակության բարձր վարձավճարներին, աշխատանքի փնտրտուքին, այն բոլոր արհեստական դժվարություններին, որ հրամցնում են մեզ։
Հ.Գ. Այս գրառումը կատարելու առիթ դարձավ մի ճանաչված լրագրողի խոսք, որ արցախցիները եթե լուռ են, ուրեմն հարմարվել են իրենց վիճակին։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

The post Արդյո՞ք հարմարվել է արցախցին իր վիճակին appeared first on Լրահոս - Lrahos.

]]>
Խորհուրդս նման «ուսուցիչներին» https://lrahos.com/2023/10/24/225892/ Tue, 24 Oct 2023 07:05:00 +0000 https://lrahos.com/2023/10/24/225892/

«Տիկի՛ն Պողոսյան, կարոտում եմ մեր տունը, մեր դպրոցը, կարոտում եմ բոլորիդ։ Ես կարոտում եմ Ձեր դասերը, որտեղ մեծ սեր կար դեպի հայրենիքը։ Այն դպրոցը, որտեղ հաճախում եմ, այսքան ժամանակ ասում են մի բան, որին չեմ հավատում։ Ասում են. «Արցախը մերը չէ, ճիշտ են արել, որ տվել են»։ Մեր ուսուցչուհին քարտեզի վրա Արցախի տեղն էլ չգիտի, …

The post Խորհուրդս նման «ուսուցիչներին» appeared first on Լրահոս - Lrahos.

]]>


«Տիկի՛ն Պողոսյան, կարոտում եմ մեր տունը, մեր դպրոցը, կարոտում եմ բոլորիդ։ Ես կարոտում եմ Ձեր դասերը, որտեղ մեծ սեր կար դեպի հայրենիքը։
Այն դպրոցը, որտեղ հաճախում եմ, այսքան ժամանակ ասում են մի բան, որին չեմ հավատում։
Ասում են. «Արցախը մերը չէ, ճիշտ են արել, որ տվել են»։
Մեր ուսուցչուհին քարտեզի վրա Արցախի տեղն էլ չգիտի, ու ամեն անգամ, երբ ուզում եմ ցույց տալ, ասում է` դա ձերը չէ»։
Արցախից բռնատեղահանվելուց հետո մեր ոչ բոլոր աշակերտներից տեղեկություն ունեմ, թե որտեղ և ինչպես են տեղավորվել, բայց անձնական նամակ ստացա իմ աշակերտուհուց կեսգիշերին։
Նա տխուր էր, հուսահատ, անգամ զարմացա, որ այդքան ուշ ժամի գրել է ինձ։
Տողերը շամփրեցին ուղեղս, ներքուստ զայրացա, բայց հասկացա, որ պետք է իմ խոսքերով հանդարտեցնեմ նրան։
Նա չիմացավ, որ թաց աչքերս սրբելով էի շարում տողերս։ Մոռացել էի կեսգիշերվա մասին, բայց նաև փորձում էի նրա մոտ հակակրանք չառաջացնել այն «ուսուցչուհու» հանդեպ, ով այնպես անխղճորեն քրքրում է Արցախ կորցրած դեռահասի սիրտը։
Իմ մանկավարժությունից ելնելով` ես չկարողացա նախկին աշակերտուհուս մոտ վարկաբեկող խոսք հնչեցնել այդ ո՛չ ուսուցչուհու հանդեպ։ Նաև խնայելով իմ աշակերտուհուն` անուններ չեմ գրում, երբ հայրենիքը սիրելու մի դաս վարեցի կեսգիշերին` մեղմացնելով նրա վրդովմունքը։
Խորհուրդս նման «ուսուցիչներին»`
ստրկական գաղափարախոսությամբ հպատակ մի՛ դարձեք, թե ծառայում եք իշխանություններին` պատմություն խեղաթյուրելով, երբ իշխանությունները ժամանակավոր են, իսկ պատմությունը ստույգ ժամանակագրություն ունի,
չափազանց զգու՛յշ եղեք հայրենիք կորցրած երեխաների հետ` գոնե հավատարիմ մնալով հոգեբան-մանկավարժի ձեր առաքելությանը։
Կարծում եմ` այսքանն էլ քիչ չէ հասկացողի համար, չնայած կասկածում եմ` հիշելով հայտնի խոսքը. «Հասկացողին մին ասա, չհասկացողին` հազար ու մին»։
Ուղղակի այդպիսի «ուսուցիչների» մոտ ափսոս են երեխաները, նրանք պետք է աշակերտների հետ հարաբերություններում վերաբերմունքի դասեր սովորեն, ոչ թե աղ լցնեն բազում աղետներով անցած, հայրենազուրկ դեռահասների վերքերին։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

The post Խորհուրդս նման «ուսուցիչներին» appeared first on Լրահոս - Lrahos.

]]>
Ինչ էլ գրել ու գրելու լինեմ, ես մնում եմ որպես ուսուցչուհի` հավատարիմ իմ մասնագիտությանը https://lrahos.com/2023/06/26/225401/ Mon, 26 Jun 2023 06:33:00 +0000 https://lrahos.com/2023/06/26/225401/

Այս հարթակն այն թելն է, որն ինձ կապում է իմ ընկերների, տվյալ դեպքում իմ գրառումներն ընթերցողների հետ, որոնցից անչափ շնորհակալ եմ, զգացված, հիացած, ոգևորված… 44-օրյա պատերազմից հետո այլևս չմտա «օդնոկլասնիկ«, որտեղ ակտիվ ընթերցողներ ունեի, ընկերական լավագույն միջավայր։ Այդ հարթակը չէր մեղավոր, այլ ես էի կոտրված, ջարդված պատերազմի ավերածություններից հետո, երբ այդ մղձավանջային օրերին մնացել էի …

The post Ինչ էլ գրել ու գրելու լինեմ, ես մնում եմ որպես ուսուցչուհի` հավատարիմ իմ մասնագիտությանը appeared first on Լրահոս - Lrahos.

]]>

Այս հարթակն այն թելն է, որն ինձ կապում է իմ ընկերների, տվյալ դեպքում իմ գրառումներն ընթերցողների հետ, որոնցից անչափ շնորհակալ եմ, զգացված, հիացած, ոգևորված…

44-օրյա պատերազմից հետո այլևս չմտա «օդնոկլասնիկ«, որտեղ ակտիվ ընթերցողներ ունեի, ընկերական լավագույն միջավայր։ Այդ հարթակը չէր մեղավոր, այլ ես էի կոտրված, ջարդված պատերազմի ավերածություններից հետո, երբ այդ մղձավանջային օրերին մնացել էի Արցախում, կրել հրետակոծության սարսափները, մոտիկից զգացել հայրենիքի և մարդկային կորուստների մեծագույն կսկիծը։
Պատերազմից հետո ես չկարողացա շարունակել իմ գրառումները «Հայ ուսուցիչների միություն» խմբում, որտեղ շատ ակտիվ էի, հազարավոր ինձ համակիր ուսուցիչների միջավայրում, առանձնապես հայաստանյան մանկավարժների կողքին։
Ես չմտա նաև «Հայ կրթական միջավայր» հարթակը, որտեղ նույնքան ջերմություն էի զգում։ Անտեղ երկխոսությունս ուսուցիչների հետ էր, միմյանց աշխատանքային փորձի փոխանակումով, մանկավարժական տարբեր թեմաների քննարկմամբ… Այդ օրերին ԿՏԱԿ-ից ստացած տեղեկանքը իմ ակտիվության արդյունքն էր։
Ես մնացի ֆբ հարթակում, բայց ժամանակի ընթացքում փոխվեցին իմ գրառումների թեմաները։ Նախկին իմ դպրոցական թեման փոխարինվեց երկրին, մեր հոգուն պատած հոգսերով, և կամաց֊կամաց ուսուցչուհու իմ կերպարը վերափոխվեց, ես առաջին հերթին քաղաքացի էի, ով չէր կարող անտարբեր անցնել այն աղետների կողքով, որին առնչվում էինք յուրաքանչյուրս։ Ու շարունակվեցին իմ գրառումները` առավել շատ իմ դատապարտող խոսքերով, մեր երկրի, մեր լավ ու վատ օրերի մասին, որի ավարտը դեռ չի երևում, առանձնապես այս շրջափակման ծանր օրերին։
Այսքան ժամանակ իմ մտքերի, կարծիքների տեսանելիությամբ երբեք չեմ պարտադրել իմ ընթերցողներին համակարծիք լինել ինձ։
Ես գրել, երբեմն վերլուծություններ եմ կատարել շատ պարզ, հասկանալի այնքան, որ դպրոցի իմ առջև նստած դեռահասն էլ հասկանա իմ խոսքի մատչելիությունը, ընկալունակության խնդիր չլինի որևէ մեկի մոտ։
Իմ պահվածքը թույլ չի տվել երբևէ ինձ գովազդել, որ ամենաճիշտ վերլուծությունն եմ կատարում, երբ ամեն օր լսում եմ խելացի քաղաքագետ թե միջազգայնագետ մասնագետների խոսք, ինքս էլ նրանցից սովորում իրականությանը ճիշտ գնահատական տալը։
Ինչ էլ գրել ու գրելու լինեմ, ես մնում եմ որպես ուսուցչուհի` հավատարիմ իմ մասնագիտությանը։ Համոզված կարող եմ ասել, որ ոչ մեկին առայսօր սխալ ճանապարհով չեմ տարել, իսկ թե ինչու այսքանը գրեցի, առիթը կար…
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

The post Ինչ էլ գրել ու գրելու լինեմ, ես մնում եմ որպես ուսուցչուհի` հավատարիմ իմ մասնագիտությանը appeared first on Լրահոս - Lrahos.

]]>