starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting Ռադզինսկու – Լրահոս – Lrahos https://lrahos.com Լուրերի անսպառ աղբյուր Tue, 23 Jun 2026 17:00:52 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=5.5.21 Պատմության եւ իրականության միջեւ https://lrahos.com/2026/06/23/242777/ Tue, 23 Jun 2026 17:00:52 +0000 https://lrahos.com/2026/06/23/242777/

Պատմության եւ իրականության միջեւ Tue, 23 Jun 2026 21:00:52 +0400 Ժամանակակից ռուսական գրականության երեւելի դեմքերից մեկի` Էդվարդ Ռադզինսկու ստեղծագործությունները մի քանի ժանրային ուղղությունների են՝ դրամատուրգիա, պատմական արձակ, վիպականացված կենսապատումներ, սցենարային արվեստ եւ հրապարակախոսություն։ Մի քանի տասնամյակում նա ստեղծել է բազում գործեր, որտեղ պատմական փաստը համադրված է գեղարվեստական վերակառուցման, վավերագրությունը՝ հեղինակային մեկնաբանության հետ։ Մոսկվայի պատմաարխիվային ինստիտուտն …

The post Պատմության եւ իրականության միջեւ appeared first on Լրահոս - Lrahos.

]]>

Պատմության եւ իրականության միջեւ

Tue, 23 Jun 2026 21:00:52 +0400


Ժամանակակից ռուսական գրականության երեւելի դեմքերից մեկի` Էդվարդ Ռադզինսկու ստեղծագործությունները մի քանի ժանրային ուղղությունների են՝ դրամատուրգիա, պատմական արձակ, վիպականացված կենսապատումներ, սցենարային արվեստ եւ հրապարակախոսություն։ Մի քանի տասնամյակում նա ստեղծել է բազում գործեր, որտեղ պատմական փաստը համադրված է գեղարվեստական վերակառուցման, վավերագրությունը՝ հեղինակային մեկնաբանության հետ։

Մոսկվայի պատմաարխիվային ինստիտուտն ավարտելուց հետո նա սկսում է աշխատել թատրոնում․ առավել հայտնի պիեսներից են․ «104 էջ՝ սիրո մասին», «Զրույցներ Սոկրատեսի հետ», «Ներոնի եւ Սենեկայի անվան թատրոնը», «Լունինը կամ Ժակի մահը» եւ այլն։ Հատկապես մեծ արձագանքի է արժանացել «104 էջ՝ սիրո մասին» պիեսը, որն էկրանավորվել է «Եվս մեկ անգամ՝ սիրո մասին» ֆիլմում։ Ռադզինսկու դրամատուրգիայի համար հատկանշական է փիլիսոփայական ուղղվածությունը։ Նրա հերոսները մշտապես ճշմարտության, ազատության եւ սեփական առաքելության որոնումներում են։ Նա ցույց է տալիս, որ մարդկային գոյության ողջ ընթացքում բոլոր հիմնահարցերը շարունակում են անփոփոխ մնալ։ Բայց Ռադզինսկու ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում պատմական թեմատիկան։ Դա յուրօրինակ խոսք է ռուսական գրականության մեջ. «Ստալին», «Նիկոլայ 2-րդ․ կյանքը եւ մահը», «Նապոլեոն», «Ալեքսանդր 2-րդ», «Ռասպուտին», «Իշխանազնուհի Տարականովա» եւ այլ գործերում նա ձգտում է պատմական անցքերը գրավիչ պատումով ներկայացնել, օգտագործում է արխիվային նյութեր, նամակներ, օրագրեր, ժամանակակիցների հիշողություններ, եւ պատմական անձինք նրա գրչի ներքո «վերակենդանանում են»: Հենց դա է նրա գրքերի համար լայն ճանաչում ապահովել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

The post Պատմության եւ իրականության միջեւ appeared first on Լրահոս - Lrahos.

]]>