Գրիգոր Մինասյանն ուզում է Նիկոլ Փաշինյանից ավելի ՔՊ-ական երևալ

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանը, որ Նիկոլ Փաշինյանի կաբինետում Արդարդատության նախարարի պաշտոնն է զբաղեցնում, առիթը բաց չի թողել՝ իր եղբոր քաղաքական ախոյանին քծնելու:

Նա, մասնավորապես, պնդելով, որ ականատես է դառնում, թե ինչ խորը և համապարփակ քննարկում է տեղի ունենում տարբեր հարցերի շուրջ ԱԺ-ում այնպես, ինչպես երբեք տեղի չի ունեցել, պատասխանել է հարցին՝ արդյոք վախենո՞ւմ է, որ իրեն դավաճան կասեն՝ նկատի ունենալով այն, որ նույն Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր՝ չի վախենում, որ իրեն կասեն դավաճան:
Մինասյանն ասել է, որ ինքն էլ չի վախենում, քանի դեռ գործում է իր լիազորությունների և օրենքի շրջանակներում:
Գրիգոր Մինասյանը, ինչպես երևում է, ամեն ինչ անում է՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի մի մասը դառնալու ու վերջապես բոլորի կողմից ընդունվելու՝ նկատի ունենալով փաստը, որ նա այդ թիմում մի տեսակ սպիտակ ագռավի կարգավիճակում է գտնվում, քանի որ նույն ՔՊ-ականների համար էլ է թերևս առեղծված՝ ինչպես կարող է այդ ազգանունով ու նման ազգակցական կապերով հայտնի մեկն իրենց թիմի մաս լինել, անկեղծ հետևորդը՝ Նիկոլ Փաշինյանի:
Գրիգոր Մինասյանին ուղղակի հիմա մնում է թեկուզ սեփական անձի ստորացման գնով ապացուցել, որ ոչ թե եղբոր գործակալն է, այլ՝ զտարյուն ՔՊ-ական, կամ՝ առնվազն այդպիսին դառնալու անկեղծ մղմամբ մեկը:
Քաղաքականութան մեջ նման քստմնելի տեսարանները սովորական բան են, և, իհարկե, Գրիգոր Մինասյանն առաջինն ու վերջինը չէ, որ փորձում է արևի տակ իր համար տեղ ապահովել՝ անցնելով այնպիսի ռուբիկոններ, որոնք ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ:
Ինչեր ասես,որ չես անի հանուն պաշտոնի ու փողի:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

ՔՊ-ականները Հայաստանն ուզում են նստեցնել ադրբեջանական գազի ասեղին

Օրերս Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը կարող է ու պիտի Ադրբեջանինց…

3 ժամ ago

Նիկոլ Փաշինյանի զուգահեռ իրականությունը. ի՞նչ արժե խոսքը

Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանն է ուղերձ հղել՝ օգտագորելով առիթը՝ ադրբեջանահաճո թեզերով թունավորելու մթնոլորտը: Ի…

11 ժամ ago

Վաշինգտոնում թուրքերը բացահայտել են Նիկոլ Փաշինյանի մասին ողջ ճշմարտությունը

Վաշինգտոնում թուրքերը հակահայկական ցույց են անցկացրել՝ դրա ընթացքում ծածանելով Թուրքիայի դրոշն ու վանկարկելով «Փաշինյան»:Սա իրականում…

2 օր ago

Այս անգա՞մ էլ է ՔՊ-ն հռչակվելու «ժողովրդավարության բաստիոն»

Երկրի շուրջ ընթացող վտանգավոր պրոցեսների դեմ բողոքի դուրս եկած ժողովրդական մասսաները, որոնց առաջին շարքերում են…

2 օր ago

Զարեհ Սինանյանը սին հույսերով է ապրում

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ապրիլի 24-ին ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում փորձելով հիմնավորել, թե…

2 օր ago

Սասունը «Վիլիսը» հայ մարդուց կարևոր է համարել

Սասուն Միքայելյանն է վերջապես մեկնաբանել Տավուշում ԵԿՄ-կանների վարքագիծը՝ ոչ միայն արդարացնելով տեղի ունեցածը, այլև հայտարարելով,…

4 օր ago