Որդեկորույս ծնողների ցավն ու վիշտն աննկարագրելի է…

Որդեկորույս ծնողների ցավն ու վիշտն աննկարագրելի է, իսկ դրանից բխող ցանկացած արարք հասկանալի ու ինչ-որ տեղ արդարացված:

Այն որ Աշոտիկի հետ կապված միջադեպը էռատոյի ու նրա վարձկանների կողմից կազմակերպված բեմականացում էր անվիճելի փաստ է: Դա են ապացուցում Աշոտիկի որոշված ժամին որոշված վայրում առանց թիկնապահի ներկայանալն ու արդեն մնացածը վստահ տեսել եք տեսագրություններում:
Բայց ինձ համար միևնույն ժամանակ նույնքան անհասկանալի ու աններելի է որդեկորույս ծնողների վիշտն ու տառապանքը, որպես քաղաքական գործիք կամ ինչպես սիրում են ասել «տրիգեր» օգտագործելու ջանքը:
Ի դեպ, սա առաջին անգամ չէ, որ հիշյալ ծնողների ցավն ու վիշտը անհայտ շրջանակների կողմից քաղաքական միջոց է ծառայեցվում: Սեպտեմբերի 14-ին էլ նույն այս ծնողների ցավի ու վշտի թիկունքում թաքնված ինչ-որ քաղաքական կլաոուներ ժողովրդին աննպատակ փողոց հանեցին ու դրա արդյունքում տապալեցին նիկոլին իմպիչմենտի ենթարկելու նախագիծը, հետո էլ դա անամոթությամբ գցեցին ընդդիմության գրպանը:
Ինչ վերաբերում է Աշոտիկի հետ կապված միջադեպի հետագա զարգացումներին ենթադրում եմ թե դա լինելու հետևյալը:
Անկախ նրանից թե դատարանը կբավարարի տիկ. Գայանեին ազատ արձակելու համար ներկայացված երաշխավորությունները, թե՝ ոչ, Աշոտիկը հրաժարվելու է բողոքից, իսկ մայրը՝ էռատոն, շաբաթավերջին հերթական Գասպարյանի շարադրությամբ է հանդես գալու կրկնելով խաղաղության դարաշրջանի մասին իր հիմարությունները և իհարկե փորձելու է այլևս զոհեր ու որդեկորույս մայրեր չունենալու անհրաժեշտությամբ արդարացնել ամուսնու դավաճանությունը:
Ու հիշեցնեմ այս ամենը կատարվում է ու կատարվելու է Կոռնիձորում շաբաթ օրը կազմակերպվելիք մեծ հանրահավաքին զուգահեռ ու բնականաբար դրա միջոցով փորձ է արվելու ստվերի տակ առնել այդ կարևոր միջոցառումը:
Թե այս ամենից ով է ամենաշատը շահում՝ բացատրության կարիք չունի:
Ռոբերտ Մարգարյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)

Ազգային-Ժողովրդավարական բեևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը քիչ առաջ բերման է ենթարկվել։  ԱԺԲ–ից հայտնում են, Սեֆիլյանը…

10 ժամ ago

Իշխանությունները որոշել են հերթական հարվածը հասցնել խոսքի ազատությանը

ԱԺ նիստում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, ներկայացնելով 2023-ի գործունեության տարեկան հաղորդումը, հայտարարել է, որ կարիք…

11 ժամ ago

Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը հենց հիմա հայտնվել Գլխավոր դատախազության թիրախում

Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ աֆիլացված սուբյեկտներից բռնագանձել…

1 օր ago

Բաց նամակ ԱՄՆ Դեսպան Քրիստինա Քվինին

Հարգելի ԱՄՆ Դեսպան Քրիստինա Քվին՝ «Դեմոկրատիա,Օրենք, Կարգապահություն» կուսակցությունը՝ Պատվավոր Նախագահ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ իր խորին…

2 օր ago

ՔՊ-ականները Հայաստանն ուզում են նստեցնել ադրբեջանական գազի ասեղին

Օրերս Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը կարող է ու պիտի Ադրբեջանինց…

3 օր ago