Կգնահատի՞,արդյոք, Էրդողանը Փաշինյանի ժեստը. երբեք

Նիկոլ Փաշինյանն իր մասնակցությունն է բերել նախագահական ընտրություններում վերընտրված Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Պետք է արձանագրել, որ նման բան Հայաստանի պատմության մեջ երբեք տեղի չի ունեցել, և Փաշինյանի այսօրինակ ժեստը թերևս ճշգրտորեն արտացոլում է նրա այն քաղաքականությունը, որի հետևանքով հետևողականորեն բավարարվում են թուրքական բոլոր նախապայմանները՝ չնայած ՔՊ-կաններն էլ, նրանց պարագլուխն էլ չեն դադարում հայտարարել, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը իբր տեղի է ունենում առանց որևիցե նախապայմանի:
Նիկոլ Փաշինյանի այսօրինակ քայլը, որ թվում է, թե կոչված է՝ մեղմելու Հայաստանի ու Թուրքիայի միջև առկա դարավոր թշնամանքը, սխալ է մի շարք պատճառներով: Օրինակ՝ այդ պատ-ճառներից մեկն այն է, որ Փաշինյանի ժեստը չի կարող ստվերել Հայաստանի հանդեպ Թուրքիայի թշնամական վերաբերմունքը. բարիդրացիության մասին խոսում է գրեթե բացառապես Հայաստանը, մինչդեռ թուրքերը լկտի կերպով շարունակում են ստորացնել ՔՊ-ական իշխանությանը՝ ի դեմս նրանց ստորացնելով համայն հայությանը: Ի դեպ՝ նույն երկրաշարժի ժամանակ էլ Թուրքիան առիթը բաց չթողեց՝ ոտքերը մաքրելու մեզ վրա՝ հրապարակայնորեն գովաբանելով Ադրբեջանի օգնությունն ու անտեսելով Հայաստանինը:
Ասել կուզի՝ հայկական կողմի դիվանագիտական ժեստերն իրականում ոչ թե դիվանագիտական ժեստեր են, այլ՝ ինքնաստորացման հանգեցնող կապիկություններ:
Մյուս կողմից՝ Փաշինյանի այս քայլը հարված է՝ ուղիղ Արցախին՝ նկատի ունենալով այն, որ Թուրքիայից շարունակաբար հնչում են Արցախի բռնազավթումը գովաբանող ադրբեջանահաճո հայտարարություններ: Թուրքերը չեն թաքցնում, որ շարունակում են փառաբանել Էնվերի հոգին՝ մեկի, ով կազմակերպիչներից մեկն էր Ցեղասպանության: Այս իմաստով սա հարված է՝ ցեղասպանություն տեսած ժողովրդին ու հստակ ակնարկ այն մասին, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ուրանալ սեփական ժողովրդի արյունն ու ամեն ինչ՝ ընդամենն արժանանալու թուրքի դատարկ գովեստին:
Հայաստանյան իշխանությունների ճիգերը՝ իբր կարգավորելու հարաբերություները Թուրքիայի հետ, է՛լ ավելի են հեռվացնում խաղաղությունը, քանի որ թուրքական քաղաքականությունը չի հանդուրժում թույլերին. թուրքերը նմանների հետ ոչ թե խաղաղություն են կառուցում, այլ ոչնչացնում են ու ստրուկ դարձնում, քանզի այդպիսին է նրանց պետական ավանդույթը՝ սկիզբ առած դարերի խորքից:

Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

«Ուզում են ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ում և ՀՀ ինքնիշխանության, պետականության դե ֆակտո լուծարում…

2 օր ago

Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում

«Արձագանքելով դիտարկմանը՝ 2021 թվականին հայտարարել էիք՝ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ…

2 օր ago

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով…

2 օր ago

Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ-ական բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ…

2 օր ago

Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի

Տավուշում ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական ինչքը, տունը, եկեղեցին թուրքին չզիջելու համար՝ կռիվ տալով բիրտ…

6 օր ago

Այսօր հայոց պետականության թիվ մեկ թշնամին ոստիկաններն են դարձել, ինչը ցավալի, բայց անհերքելի իրողություն է

Կառավարության նիստում անդրադառնալով 2025-ին ստեղծվելիք Ոստիկանության գվարդիայի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ոստիկանությունն ուժային կառույց…

7 օր ago