Այս նկարին նայող յուրաքանչյուր ոք կհասկանա, թե ով է ծաղրածուն, ով` թագավորը

Երեկվանից նկարներ են շրջանառվում, անհնար էր անտարբերությամբ նայել այս մեկին, երբ Արցախ հանձնողը Թուրքիա կատարած այցի ժամանակ զրուցում, զվարճացնում է թշնամի բռնապետին։

Նողկալի են երկուսն էլ, բայց սրանցից ո՞ր մեկն է ամենավտանգավորը, երբ նրանք մեզ համար թշնամի են` ներքին և արտաքին։
Երկու հակառակ կողմ, երկու ծայրահեղություն, որոնցից մեկը հայրենիք հանձնող է, ստախոս, երերուն, վախկոտ մյուսը` իր հողին ամուր կանգնած, անկուշտ, ագահ, իր տարածքներն ընդարձակող բռնապետ։
Իր երկրի համար թե ո՛ր մեկն է նախընտրելի, բոլորիս հասկանալի է։ Եթե հող հանձնողը` որպես հայրենիք ուրացող, պատմության մեջ է մնալու հազարավորների անեծքի տակ, ապա թշնամի բռնապետին իր ժողովուրդը հիշելու է որպես հաղթող միապետ, որպես իր երկրի մի թիզ հողից կառչած տիրակալ։
Եթե հարցնեն, թե սրանցից ո՞ր մեկն է հայրենասեր, մտածելու կարիք չկա, երբ ամեն ինչ պարզ է… Ո՞վ է նրանցից խելացի դիվանագետը, նմանապես կասկածի ենթակա չէ, որ յուրաքանչյուր երկրի խելացի տերը զիջումների չի գնում` հանուն իշխանության, խելացի դիվանագետը երկիրը չի տանում կործանման` թիրախ դարձնելով նախկիններին։
Գիտենք, որ թագավորներն արքունիքում ծաղրածու էին պահում, որ իրենց աշխուժացնի… Այս նկարին նայող յուրաքանչյուր ոք կհասկանա, թե ով է ծաղրածուն, ով` թագավորը։
Ուղղակի ափսո՜ս, որ 120 հազարի վեց ամիս շրջափակման մեջ պահող թշնամի միապետին զվարճացնողը ծաղրածուի դեր ստանձնած հայոց երկրի «թագավորն է», մի խեղկատակ, ում պատճառով արցախցիներս կա՛մ հայրենազուրկ պիտի դառնանք, կա՛մ էլ` գել ու գազանի բաժին։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Իրանի փոխնախագահը հաստատել է Ռայիսիի և նրա պատվիրակության անդամների մահվան լուրը

Իրանի փոխնախագահ Մոխսեն Մանսուրին հաստատել է ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա պատվիրակության…

6 ժամ ago

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

5 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago