«Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարները կրկին փոշիացել են. Հայկակ Արշամյանը տեղյա՞կ է

«Հայաստան» համահայկական հիմնադրամը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում. հիմնադրամի կողմից ՀՀ պետական բյուջե որպես նվիրաբերություն փոխանցված միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված համապատասխանության ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից պաշտոնապես հրապարակված հաշվեքննության ուսումնասիրությունն ի հայտ է բերել որոշ տհաճ նույանսներ, իսկ մասնավորապես՝ այն, որ մոտ 140 մլն դոլար կազմող գումարի ծախսման վերահսկողությունը թերի է իրականացվել: Օրինակ՝ պարզվել է, որ կոպտագույն խախտումներ, անհամապատասխանություններ են տեղ գտել այդ ահռելի գումարի տնօրինման պրոցեսում, նույնիսկ արձանագրվել է մահացած մարդկանց անուններով դրամական աջակցությունների դուրս գրման փաստ: Այլ կերպ ասած՝ «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք-արշավի շրջանակներում գլխավորապես Սփյուռքի միջոցներով հավաքագրված այդ գումարի տնօրինումը տեղի է ունեցել շատ դեպքերում կամայաբար, կոռուպցիոն մեխանիզմների միջոցով, փաստորեն, գումարներ են փոշիացել:

Հայկակ Արշամյանը, ինչպես հայտնի է, սերտագույն կապեր ունի հայաստանյան իշխող վերնախավի հետ: Արդյոք նա տեղյա՞կ է, թե ինչ ճակատագրի են արժանացել Սփյուռքի փողերն իրականում: Հարցի պատասխանը պետք է որ դրական լինի, քանի որ օրինակ մի քանի օր առաջ կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 33-րդ նիստին հենց նա էր ներկայցրել 2022թ. գործունեության մասին հաշվետվությունը:
Սփյուռքն իրավունք ունի՞ հարց բարձրացնելու, թե ուր են հոսել փողերը կամ կա՞ն հիմքեր՝ ամբողջովին վստահելու Արշամյանի հաշվետվությանը՝ նկատի ունենալով վերոգրյալը:
Մի բան հստակ է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը եղել ու շարունակում է մնալ անվստահելի կառույց, և եթե նախկինում նախկիններն էին այդ հիմնադրամն իրենց նպատակներին ծառայեցնում, ապա նույն բանն այսօր անում են ներկայիս իշխանությունները՝ հիմնադրամի նոր ղեկավարության հետ ձեռք ձեռքի տված:
Խնդիրն այստեղ նույնիսկ ոչ այնքան փողն է կամ դրա նպատակային օգտագոծումը, որքան Սփյուռքում անխուսափելիորեն խորացող հիասթափությունը, քանի որ հույսերը, թե հեղափոխությունը կօգնի՝ նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-Սփյուռք կապերն ու հաղթահարել այդ հարաբերությունները տորպեդահարող կոռուպցիան, փաստորեն, սին դուրս եկան, ինչն ինքաբերաբար հանգեցնելու է Հայաստան-Սփյուռք կապերի ջլատմանն ու քայքայմանը, այսինքն՝ այն, ինչին ձգտում են թուրքերը:
Արդյո՞ք վաղը, երբ Հայաստանին էլի փող պետք լինի, շարքային սփյուռքահայը ձեռքը կտանի՞ գրպանը…
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

«Ուզում են ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ում և ՀՀ ինքնիշխանության, պետականության դե ֆակտո լուծարում…

2 օր ago

Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում

«Արձագանքելով դիտարկմանը՝ 2021 թվականին հայտարարել էիք՝ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ…

2 օր ago

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով…

2 օր ago

Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ-ական բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ…

3 օր ago

Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի

Տավուշում ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական ինչքը, տունը, եկեղեցին թուրքին չզիջելու համար՝ կռիվ տալով բիրտ…

6 օր ago

Այսօր հայոց պետականության թիվ մեկ թշնամին ոստիկաններն են դարձել, ինչը ցավալի, բայց անհերքելի իրողություն է

Կառավարության նիստում անդրադառնալով 2025-ին ստեղծվելիք Ոստիկանության գվարդիայի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ոստիկանությունն ուժային կառույց…

1 շաբաթ ago