«Ով ուզում է քինա` ջհանդամը քինա, թող ծենը կտրած քինա…».Արցախի նախագահ

Երեկվանից մեծ թափով շրջանառվում է Արցախի նախագահի խոսքը. «Ով ուզում է քինա` ջհանդամը քինա, թող ծենը կտրած քինա…»։

Թե ով ինչպես է ընկալել այն, թողնում եմ իրենց հայեցողությանը, բայց ամբողջ խոսակցությունը լսեցի, որ նախագահը արտահայտվել է ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, և հասկացա, որ շատ տեղին է ասվածը։
Եթե հարևան միապետը պահանջում է Հայաստանի զինվորական ստորաբաժանումներն Արցախից հանել, տեղին է նախագահի խոսքը, որ Հայաստանից Լեռնային Ղարաբաղում զինվորներ չկան։ Ինքս էլ հիշում եմ, թե անցած տարի մեկ գիշերում ինչպես են թշնամի բռնապետի պահանջով, Արցախ հանձնողի առաջարկով ՀՀ զինված ուժերը դուրս հանվել Արցախից։ Սա շատ լավ գիտի թշնամին, ուղղակի սադրում է, նոր հակասություններ ստեղծելու միտումով։
Եթե թշնամին պահանջում է Արցախի պաշտպանական բանակի լուծարում, ապա դրանով հող է նախապատրաստում, որ մնացած պետական կառույցները լուծարվեն, նմանապես` Ազգային ժողովը և կառավարական բոլոր մարմինները։
Այս ամենին համաձայնվելը, վերջ կտա հայկական Արցախի գոյությանը։ Եթե կան մարդիկ, որ համաձայն կլինեն Արցախից ներկայացուցիչներ բանակցությունների գնան Բաքու, ապա պիտի լուրջ մտածեն` մեր ներկայացուցիչները գնալու են անձամբ լսելու իրենց մահվան դատավճի՞ռը, թե՞«դամոկլյան սրի տակ» համաձայնվեն վերոնշյալ պահանջները ի կատար ածելուն։
Ուրեմն` նախընտրելին Բաքվի պահանջը չկատարելն է, նախագահի խոսքով` դժվարություններին դիմակայելը։
Եթե արցախցիներ կան, որ պատրաստ չեն հաղթահարելու շրջափակման դժվարությունները և ստորադասելով հայրենիքը, լավ կյանքի հետևից ընկած` նախընտրում են հեռանալ այստեղից, ուրեմն` Արցախին պետք չեն անհայրենասերները, փափուկ կյանք նախընտրողները…
Եթե Արցախի հայկական պահելու երաշխիքը մեր այստեղ ապրելն է, պիտի մնանք մեր հայրենիքում` պատրաստ թշնամու` մեզ մատուցած սադրանքներին, առանց խուճապի մատնվելու, հաղթահարելով հումանիտար թե էներգետիկ բոլոր տեսակի ճգնաժամերը։
Իսկ ապահով կյանքի հետևից ընկածներին եթե չի հետաքրքրում Արցախը, ապա «ով ուզում է քինա` ջհանդամը քինա, թող ծենը կտրած քինա…»։
Եթե ոմանք մտածեն, թե հայացքներս փոխել եմ, ես նույնն եմ` իմ սրտում Արցախն է, մայր Հայաստանը, ամբողջ գիտակից հայությունը, սիրում եմ ճշմարտությունը, կողմ եմ յուրաքանչյուր արդար խոսքի, ով էլ այն արտահայտած լինի, առավել շատ գոհ եմ, որ այն ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Իրանի փոխնախագահը հաստատել է Ռայիսիի և նրա պատվիրակության անդամների մահվան լուրը

Իրանի փոխնախագահ Մոխսեն Մանսուրին հաստատել է ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա պատվիրակության…

6 ժամ ago

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

5 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago