Ընդդիմադիր Երևան…

Ընդդիմադիր Երևան։Քաղաքի ավագանի ընտրելուց օրեր առաջ զրուցելու ենք մի սխալի,մեկ մտայնության մասին,որն արդեն քանի տարվա պատմություն ունի։Դա թունավորում է երևանյան ցանկացած քաղաքական միջոցառում,տապալում դիմադրության եվ նմանատիպ այլ շարժումներ եվ բողոքի, ենթադրյալ տարաժանր միջոցառումներ։

Ո՞րն է այդ սխալը, այդ թերի գնահատականը։
Դա Երևանը ընդդիմադիր հռչակելն է, քայլ, որի արդյունքում անպատրաստ ընդդիմությունը անընդհատ պարտվելու է,եվ պարտությունից հետո մեղադրելու է բոլորին,բացի իր ուղեղային կենտրոններից,որոնց թվում է, որ մայրաքաղաքը գրկաբաց սպասում է ընդդիմադիր առաջնորդներին եվ նրանց ստանդարտ, ոչինչ չբերող ծրագրերին։
Հարգելիներս,ժամանակն է խոստովանել,որ երևանը գոնե 2021 թվականից այլեւս ընդդիմադիր չէ եվ դրա համար կան լրջագույն ազդակներ, պատճառներ։
Որո՞նք են դրանք.
Փորձենք ,հետազոտողի հայացքով քննել մեր պնդման հիմքերը։
1.Երևանում կա տնտեսական առաջընթաց, աշխուժություն, որի արդյունքում տնտեսության մեջ զբաղված անձիք առանձնապես չեն հետաքրքրվում քաղաքական անցուդարձով։
2.Մոտ 140 հազար քաղաքացի աշխատում են պետական,հանրային կառույցներում ,եվ ելնելով աճող աշխատավարձերի փաստից, որոշակիորեն շահագրգռված են չգնալ քաղաքական փոփոխությունների։ Հիշատակված բնագավառներում գտնվողների հետ փոխկապակցված անձիք կազմում են մոտ 250 հազար մարդ։
3.Մայրաքաղաքում ընթանում է հիպոթեքային վարկավորմամբ հսկայածավալ շինարարություն։ Հիպոթեքային կախվածության մեջ գտնվող հազարավոր ընտանիքներ ևս հակված չեն իրենց հնարավոր բնակարանամուտի ծրագրերը խաթարող փոփոխությունների։
4.իրականում շարունակվում է տրանսպորտային ցանցի բարելավումը,առանձին ժամերի քաղաքային տրանսպորտը բացարձակ դատարկ է երթևեկում։
5.Մեծ ծավալի բարեկարգման, խաղահրապարակների կառուցման աշխատանքները ստեղծում են քաղաքային փոփոխվող լանդշաֆտի, հարմարավետության աճի կարծիք, որը արմատավորվում է երեանցիների մոտ։
6.Էլեկտրոնային հարթակներից ,վայլդբերիզ,օզոն,ամազոն ,էժան դոլարի օգնությամբ կատարվող գնումները շեղում են քաղաքացիների ուշադրությունը ազգային հարցերից։
7.ներգաղթած ռուսները շոշափելի եկամուտներ են ապահովում տները վարձով տրամադրող քաղաքացիներին, եվ սննդի ու զվարճանքների ինդուստրիային,որտեղ զբաղված երևանցիները երազում են ունենալ առավոտից երեկո հարբող, լափող հաճախորդներ։
Թվարկված պատճառները միգուցե հուսահատության մեջ գցեն ընդդիմադիր շրջանակների վերլուծողներին։ Հավատացնում եմ, որ վհատվել, թևաթափ լինել պետք չէ։ Ընդամենը անհրաժեշտ է մասնագիտական լեզվով խոսել խելացի երևանցու հետ, բացատրել նրան, որ ներկա թեթևսոլիկ,անհոգս կյանքը երկար չի շարունակվելու, քանի որ
1.2024 թվականի սկզբներին նախատեսվում է ռուս ուկրաինական ճգնաժամի կարգավորում,որի արդյունքում Երևանից կանհետանա մոտ 100 հազարից ավել վճարունակ ռուս տուրիստը։
2.ռուսների հեռացման հետ կդադարի արտարժույթի հոսքը դեպի Հայաստան,որն էլ կբերի ԱՄՆ դոլարի թանկացման
3.ՀՀ դրամի արժեզրկման պարագայում կթանկանան օնլայն առևվտրի հարթակներից գնումները
4.Անխուսափելիորեն կփլվի բնակարանային շինարարությունը,որն էլ կբերի հիպոթեքային պարտքերով ծանրացած տնային տնտեսությունների եվ նաև բանկերի սնանկացմանը։
5.Ստեղծված բանկային փլուզման արդյունքում հազարավոր ավանդատուների կորցնելու են իրենց միջոցները։
6.Արտաքին պարտքի եվ դրա տոկոսների սպասարկումը դառնալու է ծայրահեղ դժվար, ինչ որ իմաստով անհնար։Ա՛յ, այս ամենի մասին պետք է խոսել երևանցիների հետ,ներկայացնել իրավիճակը,կանխատեսել վտանգները,առաջարկել լուծումներ։Նման գործելաոճի դեպքում երևանցին կդառնա իսկապես ընդդիմադիր եվ քաղաքի ավագանի կբերի մասնագետների,այլ ոչ թէ ժամկետանց ծաղրածուների եվ չրերի բիզնեսով իբրև թե հարստացած ադմինիստրատիվ գաճաճների։ 

Hrair Kamendatyan

 
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

«Ուզում են ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ում և ՀՀ ինքնիշխանության, պետականության դե ֆակտո լուծարում…

2 օր ago

Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում

«Արձագանքելով դիտարկմանը՝ 2021 թվականին հայտարարել էիք՝ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ…

2 օր ago

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով…

2 օր ago

Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ-ական բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ…

3 օր ago

Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի

Տավուշում ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական ինչքը, տունը, եկեղեցին թուրքին չզիջելու համար՝ կռիվ տալով բիրտ…

6 օր ago

Այսօր հայոց պետականության թիվ մեկ թշնամին ոստիկաններն են դարձել, ինչը ցավալի, բայց անհերքելի իրողություն է

Կառավարության նիստում անդրադառնալով 2025-ին ստեղծվելիք Ոստիկանության գվարդիայի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ոստիկանությունն ուժային կառույց…

7 օր ago