Ի՞նչ էինք ուզում, ինչ ստացանք, և ո՞վ կամ ովքե՞ր էին մեղավորները, մե՞նք, որ երկիրը տալ֊առնելու աղետալի գործարքում չկայինք…

Ակնայի (Աղդամի) ճանապարհից օգտվելը թշնամու «թրի տակով» անցնել է համարվում։ Կանցնի՞ ժողովուրդը, թե՞ կընդդիմանա. սա է խնդիրը, երբ կանգնած ենք
1. թշնամուն ձուլվելու
2. հայաթափվելու
3. սովից ցեղասպանվելու ընտրության առջև։

Ուժեղ դիվանագիտությունը մեզ չէր կանգնեցնի թշնամու պարտադրած այդ ոչ ընդունելի երեք իրավիճակների ընտրության առջև, այլ հավատարիմ կլիներ նոյեմբերի 9֊ի հայտարարությանը, այսինքն` Արցախը Հայաստանին կապող Բերձորի (Լաչինի) միջանցքով տեղաշարժին` մերժելով բոլոր տեսակի այլընտրանքային ճանապարհները` լինեն Աղդամի թե Շուշիի կողմից։
Կարծում եմ` մենք մեծ հաշվով տանուլ տվեցինք, երբ ադրբեջանական անցակետ դրվեց Արցախը Հայաստանին կապող միջանցքում, թե ում համաձայնությամբ, ավելի լավ է` լռել։
Բերձորի հանձնումը թշնամու դիվանագիտական հաղթանակներից մեկն էր, և նա միշտ հաղթող է լինելու, քանի դեռ մեր կողմից բանակցողը հնազանդ է, «թրի տակով» անցնող…
Սա պարադոքս է, մի հակադիի իրավիճակ, երբ Արցախ հանձնողներն են բանակցում Արցախի անվտանգության ու իրավունքների համար։
Եվ մենք ի՞նչ ենք ուզում` ինքնորոշու՞մ։ Ումի՞ց ենք ուզում, երբ մեզ հանձնում են, որ մոռանանք այդ ինքնորոշումը Հակարիի կամրջի մոտ հոգեբանական ճնշման տակ, բեռներ քարշ տալիս, վախվորած նրանց լրագրողների անսպասելի հարցումներից, տեսախցիկների առատությունից…
Ի՞նչ էինք ուզում, ինչ ստացանք, և ո՞վ կամ ովքե՞ր էին մեղավորները, մե՞նք, որ երկիրը տալ֊առնելու աղետալի գործարքում չկայինք…Բայց կանք թշնամու պարտադրած առաջարկներում, եթե իմանանք, թե քանիսն են փորները կուշտ լինելու համար գերադասում Աղդամի շուկան, թե քանիսն են այլ պատրվակներով Արցախը թողել ու պատրաստ են հեռանալ։ Կարծես երրորդ տարբերակում միասնություն կա, եթե սովից ցեղասպանվելու լինենք, մեծամասնություն ենք։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

«Ուզում են ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ում և ՀՀ ինքնիշխանության, պետականության դե ֆակտո լուծարում…

1 օր ago

Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում

«Արձագանքելով դիտարկմանը՝ 2021 թվականին հայտարարել էիք՝ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ…

1 օր ago

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով…

1 օր ago

Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ-ական բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ…

2 օր ago

Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի

Տավուշում ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական ինչքը, տունը, եկեղեցին թուրքին չզիջելու համար՝ կռիվ տալով բիրտ…

5 օր ago

Այսօր հայոց պետականության թիվ մեկ թշնամին ոստիկաններն են դարձել, ինչը ցավալի, բայց անհերքելի իրողություն է

Կառավարության նիստում անդրադառնալով 2025-ին ստեղծվելիք Ոստիկանության գվարդիայի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ոստիկանությունն ուժային կառույց…

7 օր ago