Հացի փուռի հերթում եմ ժամեր շարունակ…

Կեսգիշեր է` ժամը 2֊ը։ Հացի փուռի հերթում եմ ժամեր շարունակ։ Դեռ պիտի մնամ կանգնած, որ նորից հաց թխեն։ Ամեն անգամ հաց թխելու ընթացքը մեկ ժամ տևում է, չեմ հիշում արդեն քանի այդպիսի ժամեր են անցել։
Ցուցակ գրող կինը ցանկացավ բացառության կարգով Ուսուցչուհուն հարգել` ցուցակի առաջին համարում տեղ տալով։ Չհամաձայնվեցի։ Զարմանալի էր, որ հացը վաճառում էին, բայց 40 համարի տակ Ուսուցչուհուն հաց չէր հասնում արդեն քանի ժամ։
Մենք ի՞նչ ենք ուզում, կարգ ու կանո՞ն, ումի՞ց, և կամ որտե՞ղ մնաց Ուսուցչի կարգապահությունը, երբ իրենից հետո եկածներից շատերը հաց գնեցին, բայց Ուսուցչուհուն հաց չհասավ, երբ նա իր օրինակով չցանկացավ կարգազանց լինել։
Մենք իրավունք ունե՞նք փոքրերից նեղանալ… Ինչու՞ մեր տված մշակույթը չի տարածվում մեծերի վրա։ Ինչու՞ ենք մենք այս օրին, մի՞թե նման սխալների կուտակումներից չեն այն մեծ սխալները, որի արդյունքում հայտնվել ենք այս վիճակում։
Այսպես երկիր չեն պահում, այսպես չեն պայքարում, այսպես հող չեն պաշտպանում։ Այսօր ես հասկացա` քանի դեռ մարդկային ես֊ը գերակա է, մենք դեպի կործանում ենք գնալու։
Կեսգիշեր է, մինչ նորից հաց թխեն, հացթուխ կինը աթոռ տվեց, որ նստեմ։ Շարեցի այս տողերը` հոգնած ոտքերիս հանգիստ տալով, բայց սրտիս զարկերն զգացնել տվին, որ ներսումս թանձրացած մի մեծ խռովք կա։

Նատաշա Պողոսյան

Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

5 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է…

Արդեն մի քանի շաբաթ «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ վատացել…

7 օր ago