Դիակ ծախելու արվեստը կամ էժան գրպանահատում


2023 թվականի օգոստոսի 10-ին Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի կողմից Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող դիահերձարանների ղեկավարներին տրվել է «հանձնարարական» սեպտեմբերի 1-ից պայմանագիր կնքել
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի հետ և պարտավորվել յուրաքանչյուր դիակի համար վճարել 20000 դրամ, այլապես սպառնում է հարազատներից գանձել 30000 դրամ:
Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը օրինականացնում է «откат»-ը: Ստացվում է, որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն կատարում է Առողջապահության նախարարության դերը՝ բարձրացնում է գործընթացի արդյունավետությունը…..
Առաջանում են մի շարք հարցեր
1. Գոյություն ունի դիահերձման արժեք, որը պետական պատվերի շրջանակներում տալիս է պետությունը, իսկ վճարովի հիմունքների դեպքում մահացածի հարազատը: Արդյոք սեպտեմբերի 1-ից այդ ծառայությունը թանկանալու է:
2. Եթե չի թանկանալու, ինչի հաշվին է Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող դիահերձարանները վճարելու 20000 դրամը:
3. Ինչու այս դրույթը ներառված չէ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության կազմակերպման եւ իրականացման չափորոշիչի մեջ:
4. Եթե մինչ այդ եղել են «ոչ քաղաքակիրթ» երևույթներ, այսինքն «откат», արդյոք դրա մասին հայտնվել է համապատասխան մարմիններին:
5. Ինչով է պայմանավորված մահացածի հարազատի 30000 վճարելու հանգամանքը, եթե գնագոյացման արդյունքում ծառայությունը գնահատվել է 20000 դրամ:
6. Ինչու է դիահերձարանը վճարում 20000 դրամ, եթե այս պահին դիակի տեղափոխման արժեքը 10000 դրամ է:
7. Ինչու է լուռ Առողջապահության նախարարությունը, գուցե ողջունում է «откат»-ը օրինականացնելու գաղափարը:
8. Որն է լինելու հաջորդ հիվանդների խումբը, որը «ծախելու» են հիվանդանդանոցների վրա……
Հ.Գ. Գուցե սա կատարվում է, որ այլևս վախից չմահանան…….
Հ.Հ.Գ. Հրաշալի շարունակական բարեփոխումներ………

Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

«Ուզում են ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ում և ՀՀ ինքնիշխանության, պետականության դե ֆակտո լուծարում…

14 ժամ ago

Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում

«Արձագանքելով դիտարկմանը՝ 2021 թվականին հայտարարել էիք՝ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ…

15 ժամ ago

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով…

19 ժամ ago

Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ-ական բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ…

1 օր ago

Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի

Տավուշում ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական ինչքը, տունը, եկեղեցին թուրքին չզիջելու համար՝ կռիվ տալով բիրտ…

5 օր ago

Այսօր հայոց պետականության թիվ մեկ թշնամին ոստիկաններն են դարձել, ինչը ցավալի, բայց անհերքելի իրողություն է

Կառավարության նիստում անդրադառնալով 2025-ին ստեղծվելիք Ոստիկանության գվարդիայի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ոստիկանությունն ուժային կառույց…

6 օր ago