Արցախի Անկախության օրն է…

Արցախի Անկախության օրն է…

Մեզ համար տարբերվող օր, երբ Մարտակերտում ալյուր չկա, հացի փուռերը չեն աշխատում։
Մնում է հարցնենք` առանց սպասելու պատասխանին, թե ովքեր մսխեցին մեր անկախությունը, երբ Արցախի Անկախության օրն է, իսկ արցախցիները` շրջափակման մեջ սոված։
Ինչու՞ մոռացան, որ 1991-ի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից, իսկ երեք ամիս անց՝ դեկտեմբեր 10-ին, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության 99, 89 տոկոսը արտահայտվեց Ադրբեջանից անկախանալու օգտին:
Նման հնարավորություն երևի թե երկրորդ անգամ չի ստանա մի երկիր, որն անկախացել էր 32 տարի առաջ։ Այսպիսի հետնահանջ հնարավոր չէր, որ մեզ մատուցեցին ու թողեցին այս աղետի առջև։
Մենք պատերազմներում անմահացած զոհեր ունենք, նրանց արյամբ ներծծված հող, որ կորստյան է մատնված, Արցախի անկախությունը` մատաղված։

Մաշեցին երկիրը, մաշեցին ժողովրդին, իր հայրենիքում կոտրեցին մեջքը արցախցիների, թե պիտի ձուլվես կամ հեռանաս երկրիցդ։ Այդ քիչ էր, այսքան ամիսների աղետալի հումանիտար թե էներգետիկ ճգնաժամը եկավ ազդարարելու, որ պիտի պինդ լինես, որ կարողանաս ապրել…
Սովի մատնեցին Արցախը, որ ցամաք հացի կռիվ մղի, երբ երկիր ենք կորցնում, երբ մեր տունն ենք կորցնում, երբ մեր հավատն ենք կորցնում, հիշատակը նախնիների, մշակույթը հինավուրց…
Մեր անունն ենք կորցնում, հա՛յ ազգ, մեր ազգանունն էլ կկորցնենք, ինչպես 32 տարի առաջ ձեռքբերած Արցախի անկախությունը։
Տե՛ր կանգնենք հայոց երկրին, տե՛ր կանգնենք Արցախին, տե՛ր կանգնենք մեր անկախությանը` մնալով հայրենիքում, երբ մեր առջև փակված դռները հավերժական չեն, մի օր պիտի բացվեն։
Նատաշա Պողոսյան

Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Իրանի փոխնախագահը հաստատել է Ռայիսիի և նրա պատվիրակության անդամների մահվան լուրը

Իրանի փոխնախագահ Մոխսեն Մանսուրին հաստատել է ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա պատվիրակության…

19 րոպե ago

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

5 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago