Այսօր էլ այս լուսավոր ու սարի պես տղային պիտի դնենք հողը…

Ազգերը վճարում են իրենց զավակների արյունով, երբ ընտրում են սխալ իշխանություն․․․

Այսօր էլ այս լուսավոր ու սարի պես տղային պիտի դնենք հողը, 18 ամյա Արթուրը ընդամենը 7 ամիս առաջ մեզանից մեկն էր, ով իր քաղաքացիական հագուստով էր։ Սակայն այս փառահեղ համազգեստը կրելն ու մահանալը բիբլիական բարձրությամբ նշանակում է որ նրա կյանքը գնաց հանուն ինձ, հանուն քեզ… Երբ՞ պետք է մենք գիտակցենք այդ խորհին խորհուրդը….
Ինչքան՜ մարդու դեմք պատռվեց իմ շրջապատում ։Երբ՞ պիտի ձեր ուռած փորերով ձեզ «լավ» տղու տեղ դրած էն իշխանության հետույքից դուրս գալով նոր իշխանության հետույքը մտնելով, հին կուսակցությունից նոր կուսակցությանը ձայներ հավաքելով, թշնսմու ձեռքը սեղմածին ձեզ վարչապետ համարելով, թրքահպատակ ՔՊ-ական կուսակիցը լինելով, որ շատ լավ գիտեք, որ այս տղան մեռավ նրանց օրոք, թորքին Արցախը հանձնածի թիմակիցը լինելով՝ հանուն ձեր թուլեքի մի փոր հացի, դուք ուրիշի երեխեքի հացը կտրեցիք Արցախում, ուրիշի երեխուն հողը դրեցիք Հայաստանում…..ձեր՝ թմրամոլ երգչին միլլիոններ տալով ու համերգին տավարի դեմքով թռվռալով, ձեր՝ ուրիշի ցավին անտարբեր լինելով, այս լուսավոր տղան վատն էր՞ ձեր խլնքոտներից, որ այնքան թանկ են ձեզ համար, հանուն որոնց երկիրս եք ծախում թորքին… չէէէէ սա Արթուրն է, ուրիշի որդին է՝ Արարատից է, ձեր գեղից չէ, ձեր բարեկամը չէ….երբ պիտի՞ ձեր որդնած ուղեղով հասկանաք, որ մենք բոլորս այս տղան ենք, մենք բոլորս այս Արթուրն ենք, մենք բոլորս նույնն ենք՝ նույն թորքի լծի տակ, նույն թորքի յաթաղանի տակ, նույն դրոշի տակ ու նույն երկրի վրա , նույն ազգային պատկանելությամբ, նույն դիմագծերով ու նույն մաշկի գույնով….
Գետինն եմ մտնում ամոթից, որ օրը մեկի երեխան մեռնում է, իսկ ես 30 տարի ավել եմ ապրել նրանից, ու դեռ գնամ համերգին թևերս փռեմ՞…. Իմ քրոմոսոմները մարդկային են, պարզապես չեմ կարող կենդանի լինել, …. Արձակագիր մեծն Հրանտ Մաթևոսյանն ասում էր՝ Մարդն ու անասունը իրարից ջոկվում են հիշողությամբ:
Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես։ Հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել:

Anahit Martirosyan

Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

«Ուզում են ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ում և ՀՀ ինքնիշխանության, պետականության դե ֆակտո լուծարում…

1 օր ago

Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում

«Արձագանքելով դիտարկմանը՝ 2021 թվականին հայտարարել էիք՝ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ…

1 օր ago

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով…

1 օր ago

Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ-ական բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ…

2 օր ago

Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի

Տավուշում ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական ինչքը, տունը, եկեղեցին թուրքին չզիջելու համար՝ կռիվ տալով բիրտ…

5 օր ago

Այսօր հայոց պետականության թիվ մեկ թշնամին ոստիկաններն են դարձել, ինչը ցավալի, բայց անհերքելի իրողություն է

Կառավարության նիստում անդրադառնալով 2025-ին ստեղծվելիք Ոստիկանության գվարդիայի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ոստիկանությունն ուժային կառույց…

6 օր ago