Ռուբեն Վարդանյանը Արցախ եկած օրվանից հայտնվեց չկամեցողների թիրախում

 Մեծ ցավով եմ վերջերս տեղեկացել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի առևանգման, Բաքվում նրա կալանավորման մասին։

Հաջորդ գույժը Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի հայտարարությունն էր, որ գտնվում է Ադրբեջանի սև ցուցակում, ծանր կորուստներից խուսափելու նպատակով գնում է դեպի Շուշի` ձերբակալվելու համար։
Մեկը հայտնի գործարար, ով կարող էր իր բարվոք կյանքով ապրեր ցանկացած երկրում, ընտրեց Արցախը և արցախցիներին, որ մենակ չմնան 120 հազարը բորենիների դեմ պայքարում։ Մյուսը քաղաքական գործիչ, դիվանագետ, Արցախի մտավորական, որ գտնվելով երկընտրանքի մեջ` նախընտրեց հանձնվել թշնամուն։
Չեմ կարող հավասարության մեջ տեսնել նրանց, երբ յուրաքանչյուրն իր տեղն ու դերն ունի Արցախի կյանքում։ Նրանց գիտեմ հասարակության հետ տարբեր հանդիպումներից, նրանց ուղղված իմ մտահոգիչ հարցերից, նրանց մտքերի բովանդակությունից, տարբեր հարցազրույցներից, որոնց առանցքում Արցախն էր, արցախահայությունը։
Ի տարբերություն Դավիթ Բաբայանի` Ռուբեն Վարդանյանը Արցախ եկած օրվանից հայտնվեց չկամեցողների թիրախում։ Էլ ինչեր ասես, որ չմոգոնեցին` մոռացած կամ դիտավորյալ անտեսելով նրա մեծագույն ներդրումները, բազում ծրագրերի կյանքի կոչելը…
Եղա հազարավորներից մեկը, ով դարձավ նրա ջատագովը, երբ նա մերժում էր արցախցիների ինտեգրումը, նմանապես` հայաթափությունը` կանգնած երրորդ տարբերակի վրա, որ Արցախը պետք է ինքնորոշման իրավունք ստանա։ Գուցե այն անհավանական էր թվում, բայց նա դարձավ մեկը, ում ժողովուրդը տեսնում էր որպես առաջնորդի։
Նա մեկն էր, ում շուրջը համախմբվեց արցախցիների մեծամասնությունը, բայց պաշտոնազուրկ լինելուց հետո նա կարող էր հեռանալ Արցախից, երբ գիտեր, որ ներքին և արտաքին թշնամիների թիրախում է, սակայն չհեռացավ, գերադասեց մնալ արցախցիների կողքին, նրանց հետ տանել նույն զրկանքները։
Նա գիտեր, որ Հակարիով անցնելը ուր է տանելու իրեն, գիտեր ու նախընտրեց լինել արցախցիների հետ նույն անցակետում։ Չխոսենք, թե ովքեր փրկվեցին, ինչպես, բայց տեսանելի է մեզ «ինքնազոհաբերության» օրինակ, որը պետք է արժանանա միջազգային հանրության արձագանքին։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Ի՞նչն է կաշկանդում արցախցիներին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է ձնագնդի նման մեծանալ, ընդլայնվել: Դրան միանալու մասին է հայտարարել…

56 րոպե ago

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

«Ուզում են ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ում և ՀՀ ինքնիշխանության, պետականության դե ֆակտո լուծարում…

2 օր ago

Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում

«Արձագանքելով դիտարկմանը՝ 2021 թվականին հայտարարել էիք՝ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ…

2 օր ago

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով…

2 օր ago

Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ-ական բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ…

3 օր ago

Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի

Տավուշում ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական ինչքը, տունը, եկեղեցին թուրքին չզիջելու համար՝ կռիվ տալով բիրտ…

6 օր ago