Հռոմի ստատուտն ու Մոսկվայի «բալամուտը»…Դավիթ Կարապետյան

Հռոմի ստատուտն ու Մոսկվայի «բալամուտը»…

Հայ-ռուսական հարաբերությունները շարունակվում է լարված մնալ…
Գրեթե ամենօրյա ռեժիմով՝ Զախարովյան լիրիկաների, Պեսկովյան հեգնանքների, Մեդվեդևյան խոհափիլիսոափայությունների ու Լավրովյան խրատների ականատեսն ենք…
Ցայտուն խանդի տեսարանները մի կողմից,
առայժմ «փափուկ ուժի» կիրառումն ու տարբեր տրամաչափերով ճնշումների գործադրումը մյուս կողմից՝ ավելի են ընդգծում ոխերիմ դաշնակցի ու բարեկամի իրական նպատակներն ու նկրտումները…
Պարզվում է՝ Հռոմի Ստատուտի թեման դեռ ակտուալ է, ավելին՝ նոր երանգներ է ստանում…
Պեսկովը հայտարարում է, թե «Հայաստանի կողմից Հռոմի Ստատուտին միանալու որոշումը Ռուսաստանի կողմից դիտվելու է որպես ծայրահեղ թշնամական քայլ»…
Իսկ թե ի՞նչ են անելու և թե ինչպիսի՞ հետևանքների սպասենք՝ դեռ չի բարձրաձայնում…
Բայց և դժվար չէ ենթադրել…
Հռոմի ստատուտի հաստատումից հետո ենթադրելի է, որ՝ գազի խողովակը Վրաստանում անընդհատ վթարվելու է, հովհարային անջատումներ են լինելու, գազի և մյուս վառելիքների գները կտրուկ աճելու են, ներմուծման հոսքը կրճատվելու է, այն հայկական գյուղմթերքի արտահանումը դեպի ՌԴ՝ սահմանափակվելու է կամ դադարելու, Լարսում հերթեր են գոյանալու, տրանզիտային արհեստածին խնդիրներ են առաջանալու, ավիափոխադրումները կրճատվելու են, տոմսերը՝ թանկանալու, ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների համար տարատեսակ խնդիրներ են առաջանալու…
Ինչպես նրանք կասեն՝ «Это еще цветочки…
Մնացյալը՝ չթվարկեմ…
Զավեշտալին այն է, որ ՀՀ գործող իշխանություններն ամեն կերպ արդարանալով, հավաստիացնում են, որ այն ուղղված չէ ՌԴ-ի դեմ, միաժամանակ տեսնում են և հասկանում, որ այդ հավաստիացումները ՌԴ-ին բավարար չեն, իսկ վավերացնելը՝ նոր, ավելի վտանգավոր ճգնաժամի, ռեալ խնդիրների շարժառիթ է ու ալիբի, բայց և պրինցիպիալ գնում է դրան՝ գիտակցելով, որ իրականում Հռոմի ստատուտը Հայաստանին գործնականում ոչինչ չի տալու…
Բացի դա, Հայաստանը հիմա հայտնվել է բավականին անհարմար վիճակում և երկընտրանի առաջ:
Քանզի, եթե վավերացնի Հռոմի Ստատուտը, ապա դա կնշանակի ուղիղ առճակատում ու թշնամանք Մոսկվայի հետ, իսկ եթե չի վավերացնում, ապա՝ միջազգային գործընկերների առաջ խայտառակ է լինելու, քանզի ՀՀ-ն վավերացման գործընթացը մինչ Պուտինին ձերբակալելու որոշումն է սկսել։
Այդ համատեքստում Հայաստանի կողմից Ստատուտի չվավերացնելը Արևմուտքում կարող է ընկալվել որպես նահանջի, թուլության ու ենթարկվողի նշան:
Հայաստանին համարելու են Ռուսաստանի վասալ, որպես լուրջ գործընկեր այլևս չեն դիտարկելու և ոչ մի աջակցություն այլևս չեն ցուցաբերելու:
Ամեն դեպքում վավերացումը տեղի է ունենալու…
Եվ անկախ այն վավերացնելուց, իսկ վավերացնելուց առավել ևս՝
միևնույն է Մոսկվան իր անելիքն անելու է ու իր բռնած գիծը տանելու է…
Ուղղակի Ստատուտի ընդունումն անելիքներին ուրիշ «դրայվ» է հաղորդելու…
Գիտենք, որ Ռուսաստանը լավ բարեկամ չէ, գիտենք նաև, որ նա կարող է լինել սարսափելի թշնամի…
Հետևաբար՝ խիստ անցանկալի է ունենալ ռուսի պես թշնամի…
Վավերացրեք Հռոմի Ստատուտն ու ձեռք բերեք նոր, անկառավարելի թշնամի:
Դավիթ Կարապետյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

«Ուզում են ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ում և ՀՀ ինքնիշխանության, պետականության դե ֆակտո լուծարում…

2 օր ago

Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում

«Արձագանքելով դիտարկմանը՝ 2021 թվականին հայտարարել էիք՝ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ…

2 օր ago

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով…

2 օր ago

Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ-ական բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ…

2 օր ago

Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի

Տավուշում ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական ինչքը, տունը, եկեղեցին թուրքին չզիջելու համար՝ կռիվ տալով բիրտ…

6 օր ago

Այսօր հայոց պետականության թիվ մեկ թշնամին ոստիկաններն են դարձել, ինչը ցավալի, բայց անհերքելի իրողություն է

Կառավարության նիստում անդրադառնալով 2025-ին ստեղծվելիք Ոստիկանության գվարդիայի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ոստիկանությունն ուժային կառույց…

7 օր ago