Վարդան Ղուկասյանը ավելի լավ շախմատիստ դուրս եկավ, քան նախկինները . MegaNews

2018 թվականին դեռեւս քպական Կարգին Հայկոն քաղաքական դաշտ ներմուծելով սեւն ու սպիտակը՝ դրանով սահմանափակեց նոր ուժի ստեղծումը: 


Այսինքն, ով փորձում էր դեմ դուրս գալ Նիկոլին, դառնում էր քոչարյանական, իսկ եթե դեմ էիր քոչարյանականներին, ապա դառնում էիր ավտոմատ նիկոլական։
Նույնիսկ Նիկոլը ՔՊ նիստին մի առիթով հայտարարեց, թե քանի դեռ մեր ընդդիմությունը նախկիններն են, մենք ցմահ իշխանություն ենք։
Այս իրավիճակը կոմֆորտ էր ե՛ւ սեւերին, ե՛ւ սպիտակներին։
2020 թ. նոյեմբերի 9-ից հետո հասարակության ճնշող մեծամասնությունը զզված ներկա-նախկինից՝ սկսեց փնտրել երրորդ ուժ, որը դեմ կլինի ե՛ւ նախկինին, ե՛ւ ներկային։ Բայց ուժը չէր կայանում, քանի որ առաջին քայլից հետո պիտակավորվում էր՝ կա՛մ որպես նախկին, կա՛մ ներկա։
2021 ին ՔՊ-ն սեւ ու սպիտակ խաղացնելով էլ հավաքեց 53% Ընդդիմությունը կրկին միայն նախկին կլանն էր։
Եվ ահա 2023-ի Երեւանի ավագանու ընտրություններին, բոլորի համար անսպասելի մինչ այդ երրորդ ուժի հայտ ներկայացրած «Հանրային Ձայնն» իր բոլորին դեմ կարգախոսով հավաքեց 10% եւ դարձավ ավագանիում այն խմբակցությունը, որի ձայնը դարձավ վճռորոշ ներկա եւ նախկին պայքարում, դրանով իսկ որակազրկելով նախկինների արդյունավետությունը, որպես միակ` իբր ընդդիմություն։ Այլ կերպ ասած՝ երրորդ ուժը ստեղծվեց, ստացավ միս ու արյուն եւ դարձավ գործոն։
ՔՊ-ն արձանագրեց Երեւանի ընտրողների ընդամենը 9% ունենալու փաստը եւ ավագանիում զրկվեց մեծամասնությունից։ Այս իրավիճակը առաջինը ձեռք չէր տալիս նախկինների կլանին, քանի որ այլեւս միակ ընդդիմությունը իրենք չէին, բացի այդ «Հանրային Ձայնը» դարձավ խաղացող ե՛ւ Արեւմուտքում, ե՛ւ Հյուսիսում, որոնք արդեն զզվել էին նախկիններից ու նրանց անճարությունից։
Որպեսզի շտկեն իրավիճակը նախկինները, Կարգին Հայկոն եւ Անդրանիկ Թեւանյանը չգնացին բանակցության «Հանրային Ձայնի» հետ, սկսեցին շփվել ուղիղ եթերներով, մերժեցին Վարդան Ղուկասյանի բոլոր առաջարկները եւ վերջում կիրառեցին նույն հնարքն, ինչը կիրառում էին իրենք ու ՔՊ-ն միասին, արդեն հինգ տարի` այն է եթե չես բոյկոտում եւ գնում նոր ընտրության, ապա ՔՊ ես։ Նպատակը մեկն է` գնալ նոր ընտրության եւ ՔՊ-ի հետ միասին ջարդել «Հանրային Ձայնին» այնպես, որ շեմը անգամ չանցնի, որպեսզի վերականգնեն իրենց կոմֆորտ զոնան` սեւը ու սպիտակը։
Բայց «Հանրային Ձայն» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը ընդունեց ամենաճիշտ եւ մաքուր քաղաքական որոշումը՝ այն է չմիանալ բոյկոտին եւ պահպանել նոր ստեղծված երրորդ ուժը, որին փորձում էին սպանել նախկինները իրենց բոյկոտով։ Արդյունքում մոտակա հինգ տարում, ավագանիում ներկա-նախկին պայքարի արդյունք տվողն իր յոթ մանդատով դարձավ «Հանրային Ձայնը»։ Նախկինները կորցրեցին իրենց միակ ընդդիմադիր լինելու մենաշնորհը եւ սկսեցին դուրս մղվել քաղաքական դաշտից՝ տեղն ակամայից զիջելով «Հանրային Ձայնին»։ Հայ ժողովուրդը վերջապես ազատվեց ներկա-նախկին շրջանից եւ ստացավ այդքան երազած երրորդ ուժը, որը նրանց կազատի ներկաներից ու նրանց միակ հենարան նախկիններից։ Արձանագրենք, որ «Հանրային Ձայն»-նախկիններ շախմատում, այս անգամ հաղթեց Վարդան Ղուկասյանը, որքան էլ զարմանալի է՝ ընդունելով ոչ թե էմոցիոնալ, այլ միակ ճիշտ քաղաքական, հաշվարկած որոշումը։ Այնպես որ, «Հանրային Ձայնի» այս հաղթանակը հուշում է նորածին երրորդ ուժի սպասվելիք նոր քաղաքական անակնկալների մասին։
meganews.am
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

«Ուզում են ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ում և ՀՀ ինքնիշխանության, պետականության դե ֆակտո լուծարում…

2 օր ago

Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում

«Արձագանքելով դիտարկմանը՝ 2021 թվականին հայտարարել էիք՝ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ…

2 օր ago

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով…

2 օր ago

Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ-ական բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ…

2 օր ago

Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի

Տավուշում ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական ինչքը, տունը, եկեղեցին թուրքին չզիջելու համար՝ կռիվ տալով բիրտ…

6 օր ago

Այսօր հայոց պետականության թիվ մեկ թշնամին ոստիկաններն են դարձել, ինչը ցավալի, բայց անհերքելի իրողություն է

Կառավարության նիստում անդրադառնալով 2025-ին ստեղծվելիք Ոստիկանության գվարդիայի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ոստիկանությունն ուժային կառույց…

7 օր ago