Այսօր Ուսուցչի օրն է

Այսօր Ուսուցչի օրն է։

Ընդհատում եմ տողերիս շարվածքը վերջին օրերին բռնատեղահանված արցախցիներիս մասին, ցանկանում մի երկու խոսք գրել օրվա առիթով։
Ինչերի՜ միջով անցավ Արցախի Ուսուցիչը, երբ իննամսյա աղետներին բախվելով` սեպտեմբերի սկզբին մտավ դասարաններ` կրթության գործը շարունակելու` ամաչելով անգամ, որ իր առջև նստած աշակերտները սոված են, գուցե և` կիսասոված։ Ամենադժվար հարցը, որ ուղղում էինք նրանց` արդյո՞ ք հաց կերել են, երբ նրանցից շատերը ժամերով հացի հերթերում էին…
Երևի թե աշխարհի ոչ մի դպրոցում սոված երեխաներ դպրոց չէին հաճախում, ինչպես մեզ մոտ։ Ուրեմն իրավունք ունեմ ասելու` որքա՜ն ուժեղ էին, կամքով արի Արցախի ուսուցիչները։ Թող ինձ ներեն բոլոր մյուս ուսուցիչները, որ տարբերակեցի հայրենազուրկ ուսուցիչներիս։
Ինչպիսի՜ ահասարսուռ սարսափ, երբ իրենց աշակերտներին մեր ուսուցիչները պատերազմի առաջին օրը հապճեպ հասցրին դպրոցների նկուղները` սրբելով իրենց թաց աչքերը, որ վախվորած սաները չտեսնեն, այն դեռահասները, ովքեր երկրորդ կամ երրորդ պատերազմներով էին անցնում։
Բռնատեղահանություն այնքան կորուստներից հետո, երբ Ուսուցիչը իր սաների, նրանց ծնողների հետ հայրենազուրկ դարձավ` անցնելով բազում դժվարություններով…
Մայր Հայաստանում կարոտախտով հիվանդ Արցախի ուսուցիչներ` շրջանավարտներ, ծնողներ, հարազատներ կորցրած, սգավոր դարձած, տնից֊տեղից զրկված, ճակատներին դաջված խարանով, որ պիտի ապրեն անհայրենիք, անցյալի հիշողություններով…
Հայաստանի ուսուցչություն, որ կանգնեցին մեր կողքին` մեզ ձեռք մեկնելու առաջարկներով, խելացի խորհուրդներով, գթասրտությամբ, բարի կամքի դրսևորումներով, մարդկային ազնիվ որակներով…
Եթե պիտի շարունակել ապրել, ապա բազում աղետներով անցած Ուսուցիչը պիտի ապրեցնի, նոր կյանք, մեծ կամք ու համբերություն ներարկի շրջապատին։
Հազար ցավերով ծանրաբեռ է Ուսուցիչը, ով դարձել է նաև աշխարհի անարդարությունների կրողը, հետևաբար` ի գիտություն իշխանությունների` պիտի իմանան, որ Ուսուցչի բարձր հեղինակությունից է կախված պետության հիմքերի ամուր լինելը։
Շնորհավորում եմ Ուսուցչի տոնը, ցանկանում նրա դերի, գործունեության գնահատում, որ նա հասարակության մեջ մնա որպես լույսի ջահակիր` իր առաքելությամբ, իր նորարարությամբ, այն մեծ սիրով, որ ամբարված է նրա տարողունակ սրտում։
Համբերություն, տոկունություն, մեծ կամք համակարգի աշխատողներին, բոլոր ուսուցիչներին։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

4 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է…

Արդեն մի քանի շաբաթ «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ վատացել…

7 օր ago