Չառնված դասեր. Տիգրան Ավինյանը որոշել է մինչև վերջ «քերել»

Նոր-նոր քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանը որոշել է վերջնականապես ապացուցել, որ 2018-ի հեղափոխությունը կատարյալ ֆիկցիա էր, ծայրից՝ ծայր ստի ու կեղծիքի հաղթարշավ, որի դառը պտուղներնը դեռ երկար են վայելելու հայաստանաբնակները:

Ինչպես հայտնի է, երիտհեղափոխականների գայթակղիչ լոզունգներից մեկն էլ Երևան քաղաքում ոչ միայն արագաչափերի վերացման խոստումն էր, այլև՝ այսպես ասած կարմիր գծերի, որոնք նախահեղափոխական իշխանությունների «շեդևրալ» նորամուծություններից էին դարձել՝ լուրջ գումարներ բերելով, մասնավորապես, իշխանավորների հարազատներին:
Պարզվում է՝ քաղաքապետարանը որոշել է էապես վատթարացնել այս հարցում առանց այն էլ բավական բարդացած վիճակը: Երևանի քաղաքապետարանի քննարկման ներկայացրած «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի մասին տեղեկությունը հունից հանել է երևանցիներին: Նախագծով առաջարկվում է հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղիում կայանելու համար 1 օրվա համար վճարը սահմանել 2000 դրամ, իսկ տարեկանի դեպքում՝ 160.000 դրամ, կենտրոնից դուրս՝ 1 օրվա համար՝ 1000 դրամ, տարեկան՝ 24.000 դրամ։
Ուշագրավ է, որ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ նպատակ ունեն՝ ոչ թե ավել փող հավաքեու, այլ՝ կենտրոնը բեռնաթափելու:
Որքանո՞վ է անկեղծ Ավինյանի տեղակալը, եթե նկատի ենք առնում այն, որ գործ ունենք անհամաչափ թանկացման հետ, ինչը որոշ հեղինակավոր իրավաբաններ արդեն իսկ հասցրել են որակել որպես հակասահմանադրական ու հակաօրինական՝ վկայակոչելով, մասնավորապես, Սահմաանդրութան 78-րդ հոդվածը:
Անկասկած, բեռնաթափման խնդիրն ինքնին առկա է, սակայն խնդրահարույց է ստացվել այն լուծելու իշխանությունների մեթոդաբանությունը, որ, փաստորեն, հիմնված է փողի տրամաբանության վրա: Հարց է ծագում՝ եթե մարդիկ այդ գումարը մուծեն, իսկ Կենտրոնն էլ չբեռնաթափվի ակնկալածի չափ, ի՞նչ են անելու, հիմա էլ 360000 դրա՞մ են սարքելու, թե՞ այնպիսի մի գործիքակազմ են մտածելու, որը շատ ավելի տրամաբանված ու պատճառաբանված կլինի, քան այն, ինչ որ կա ներկայումս:
Ի դեպ՝ ուշագրավ է, որ վրացական համարներով մեքենայատերերի կյանքը նույնպես Կառավարությունը որոշել է բարդացնել՝ նրանց բոլորին պարտարդելով անպայմանորեն մեքենաները մաքսազերծել:
Հայաստանում կյանքն իսկապես անտանելի է ու, ցավոք, ոչ միան վարորդների համար: Համընդհանուր գնաճը, որ սպասվում է 2024-ին, որևիցե հույսի տեղ չի թողնում: Մյուս կողմից՝ ակնհայտ է նաև այն, որ ներկայիս իշխանություններն իրենց նախորդներին պատուհասած ճակատագրից դասեր չեն քաղել ու չեն հասկացել, որ հանրության ուսերին հավելյալ ֆինանսական բեռ դնելով փող հավաքելը չի կարող որևիցե լավ տեղ տանել: Նախկինները պայթեցին, հիմա էլ մնում է տեսնել, թե երբ է գալու սրանց պայթելու հերթը:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

«Ուզում են ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ում և ՀՀ ինքնիշխանության, պետականության դե ֆակտո լուծարում…

24 ժամ ago

Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում

«Արձագանքելով դիտարկմանը՝ 2021 թվականին հայտարարել էիք՝ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ…

1 օր ago

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով…

1 օր ago

Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ-ական բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ…

2 օր ago

Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի

Տավուշում ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական ինչքը, տունը, եկեղեցին թուրքին չզիջելու համար՝ կռիվ տալով բիրտ…

5 օր ago

Այսօր հայոց պետականության թիվ մեկ թշնամին ոստիկաններն են դարձել, ինչը ցավալի, բայց անհերքելի իրողություն է

Կառավարության նիստում անդրադառնալով 2025-ին ստեղծվելիք Ոստիկանության գվարդիայի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ոստիկանությունն ուժային կառույց…

6 օր ago