Երկու պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և գումարների հափշակության 50 դեպք է արձանագրվել


ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրերի և վիզաների վարչության Մարաշի անձնագրային խմբի երկու պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիներից տարբեր չափերի կաշառք ստանալու և գումարների հափշակության 50 դեպք: Ընդ որում՝ մի շարք դեպքերում քաղաքացիներն իրենք են իրենց նախաձեռնությամբ առաջարկել և տվել կաշառքի գումարները՝ որպես մատուցված անձնագրային ծառայությունների դիմաց «շնորհակալություն»:
Քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Ս.-ն, զբաղեցնելով վերը նշված անձնագրային խմբի քաղաքացիական հատուկ ծառայության առաջին կարգի մասնագետի պաշտոնը, տասներկու դեպքում անձամբ, իսկ երեսունհինգ դեպքում նույն անձնագրային խմբի առաջատար մասնագետ-խմբի ղեկավար Լ. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խախտել են օրենսդրությամբ սահմանված արգելքը և բազմաթիվ քաղաքացիների ու նրանց մատնանշած անձանց օգտին իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով անձնագրային գործողություններ կատարելու համար վերջիններից պահանջել և ստացել են կաշառք:
Մասնավորապես՝ Ա. Ս.-ն և Լ. Հ.-ն նույնականացման քարտերի տրամադրման սահմանափակումների պայմաններում վերոհիշյալ անձանց նախապատվություն տալու ու նշված քարտերը տրամադրելու, անձնագրային գործողություններն արտահերթ կատարելու կամ անձնագրային և վիզաների վարչության գործառույթներից բխող այլ գործողություններ իրականացնելու համար, պետական տուրքի գումարներից բացի, քաղաքացիներից պահանջել և ստացել են տարբեր չափերի՝ 2.000-ից 50.000 ՀՀ դրամ կաշառք:
Օրինակ՝ անձնագրային խումբ դիմած անձանցից մեկի անվամբ ՀՀ քաղաքացու անձնագիր ձևակերպելու և տրամադրելու, ինչպես նաև համապատասխան հասցեում վերջինիս հաշվառելու համար 2023 թվականի հունվարի 11-ին հիշյալ պաշտոնատար անձինք պետական տուրքի գումարներից բացի, նրանից պահանջել և ստացել են 50.000 ՀՀ դրամ կաշառք:
Մեկ այլ քաղաքացու նույնականացման քարտի ձևակերպումներն էլ կատարելու համար նրանից, բացի 3.300 ՀՀ դրամ պետական վճարից, որպես կաշառք պահանջել են 20.000 ՀՀ դրամ, որից բացի, տվյալ քաղաքացին իր նախաձեռնությամբ տվել է ևս 5.000 ՀՀ դրամ կաշառք:
Վերը նկարագրված հանցավոր արարքների համար Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /35 դրվագ/, 435-րդ հոդվածի 1-ին մասով /12 դրվագ/ և 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /3 դրվագ/:
Լ. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /35 դրվագ/ և 44-435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /3 դրվագ/:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Իրանի փոխնախագահը հաստատել է Ռայիսիի և նրա պատվիրակության անդամների մահվան լուրը

Իրանի փոխնախագահ Մոխսեն Մանսուրին հաստատել է ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա պատվիրակության…

3 ժամ ago

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

5 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago