Հայաստանի սողացող թրքացումը. թուրքերը գրավել են Հ1-ը


Հայաստանում բավական մեծ աղմուկ է բարձրացրել Հ1-ով հեռարձակվող «Հարցազրույց» հաղորդման վարող ոչ անհայտ Պետրոս Ղազարյանի տաղավարում հայտնված թուրքը: Թուրքիայի ամենաէրդողանամետ, իսլամամոլ TGRT հեռուստաընկերության միջազգային լուրերի բաժնի տնօրեն Էմրե Դիները, պարզվում է, մեծ հետաքրքրություն է առաջացրել Հ1-ի մոտ, և նրանք որոշել են Պետրոսի միջոցով խոսափող տրամադրել Էրդողանի քարոզչին, որ հատկապես հայտնի է իր հակահայ կեցվածքով. թե՛ 44-օրյայի ժամանակ, թե՛ դրանից առաջ ու հետո այս թուրքը մշտապես աչքի է ընկել իր հակահայ պրոպագանդայով:
Թե ինչը կարող էր պատճառ դառնալ՝ նման հակահայ արարծին ձայն տալու, կարելի է կռահել: Բացառված չէ, որ թուրքական իշխանությունները Նիկոլ Փաշինյանից ապացույցներ են պահանջել՝ փաստելու «խաղաղության դարաշրջանին» ունեցած նվիրվածությունը: Այս տեմպերով եթե շարունակվի, շուտով «Baku TV»-ի տնօրինությունն էլ Հ1-ի տաղավարում կհայտնվի՝ ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» իրենց վերադարձի վերաբերյալ կառուցած պլանները:
Պետք է հստակ լինի մեկ բան՝ եթե իսկապես Թուրքիան ցանկանոմ է հաշտվել Հայաստանի հետ, ապա դա կարող է տեղի ունենալ միայն Ցեղասպանության փաստի ընդունումից հետո: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, իհարկե, լավ է, բայց երկու երկրների հանրությունները շարունակելու են միմյանց ատել այնքան ժամանակ, քանի դեռ Անկարան համարձակություն չի ունեցել՝ պատմական փաստերին ուղիղ նայելու: Իսկ սա նշանակում է, որ այս փուլում Դիների կարգի կասկածելի դեմքերին Հայաստանում տաղավար տրամադրելը միանշանակորեն պետք է դատապարտվի ու բացառվի:
Հետարքիր է՝ նա Հայատան է եկել ընդամեը Պետրոս Ղազարանին հյուրընկալվելո՞ւ, թե՞ իշխանավորներին ինստրուկտաժի ենթարկելու…
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ի՞նչն է կաշկանդում արցախցիներին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է ձնագնդի նման մեծանալ, ընդլայնվել: Դրան միանալու մասին է հայտարարել…

22 րոպե ago

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

«Ուզում են ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ում և ՀՀ ինքնիշխանության, պետականության դե ֆակտո լուծարում…

2 օր ago

Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում

«Արձագանքելով դիտարկմանը՝ 2021 թվականին հայտարարել էիք՝ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ…

2 օր ago

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով…

2 օր ago

Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ-ական բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ…

3 օր ago

Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի

Տավուշում ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական ինչքը, տունը, եկեղեցին թուրքին չզիջելու համար՝ կռիվ տալով բիրտ…

6 օր ago