Մեկ օր չէ, երկու օր չէ, երեք չէ, օրեր, ամիսներ


Անկեղծ ասած, հոգնել ենք… Եվ այնքան շատ, որ կարևորը թողած` արդեն քանի ամիս ընկած ենք թղթաբանության հետևից։
Եթե Արցախում ժողովուրդը, հումանիտար աղետի մատնված, գոյության խնդիր էր լուծում հացի հերթերում, Հայաստանում էլ արցախցիների առջև նույն գոյության խնդիրն է` սոցիալական հարցեր լուծելու համար փաստաթղթային բազմաթիվ հերթերում։
Հիմնականում «պտտվում ենք» ներքին գործերի տարածքային անձնագրային բաժիններում, տարբեր բանկերում, սոցապ նախարարության զանազան մասնաճյուղերում։
Մեկ օր չէ, երկու օր չէ, երեք չէ, օրեր, ամիսներ։
Մեր հոգնած ոտքերին հանգստություն է պետք, էլ չասեմ մեր անթաղ սրտերի մասին…Ու չենք հասցնում գլխավորի մասին մտածել, երբ ամեն սրբություն թողել ենք հեռվում` բարբարոս ցեղի ձեռքին։ Մենք չենք հասցնում մտածել, թե արյան ծարավ թշնամին ինչու՞ է մոլագարի նման Արցախում քարերից վրեժ առնում։ Խոսքս գերեզմանաքարերի մասին չէ զուտ և ոչ էլ` խաչքարերի, հուշակոթողների, այլ սովորական քարաբեկորների, ապառաժ քարերի, որոնց վրա իրենց մաղձն են թափում, որ հանդարտվեն։
Տեսնես ի՞նչ կանեն այդ արյուռուշտները, եթե արցախցիներ տեսնեն…Այն ովքե՞ր են, որ Արցախ վերադարձի մասին են բարձրաձայնում…Ինքս չեմ շտապում, երբ գիտեմ` շատ երկար է հայկական Արցախ տեսնելու հեռանկարը…
Որքա՜ն հանգիստ ապրելու մեծ կարոտ ունենք…Քաղց ենք հագեցնում, ծարավ, բայց կարոտը հագեցնելու հնար չունենք։

Նատաշա Պողոսյան

Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com
Tags: մասին

Recent Posts

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

«Ուզում են ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ում և ՀՀ ինքնիշխանության, պետականության դե ֆակտո լուծարում…

1 օր ago

Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում

«Արձագանքելով դիտարկմանը՝ 2021 թվականին հայտարարել էիք՝ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ…

1 օր ago

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով…

1 օր ago

Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ-ական բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ…

2 օր ago

Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի

Տավուշում ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական ինչքը, տունը, եկեղեցին թուրքին չզիջելու համար՝ կռիվ տալով բիրտ…

5 օր ago

Այսօր հայոց պետականության թիվ մեկ թշնամին ոստիկաններն են դարձել, ինչը ցավալի, բայց անհերքելի իրողություն է

Կառավարության նիստում անդրադառնալով 2025-ին ստեղծվելիք Ոստիկանության գվարդիայի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ոստիկանությունն ուժային կառույց…

7 օր ago