Ժաննա Անդրեասյանի դավադրությունը. Հայաստանի թրքացումն անխուսափելի է


Իրավական նախագծերի միասնական կայքից հայտնի է դարձել, որ Ժաննա Անդրեասյանի ղեկավարած ԿԳՄՍՆ-ն մտադիր է դպրոցներում դասավանդվող «Հայոց պատմություն» առարկան վերածել «Հայաստանի պատմության»: Նախագծի բնութագրում ասվում է հետևյալը.«Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է հանրակրթության պետական չափորոշիչի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա անհամապատասխանությունը։ Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները»: Բանից պարզվում է՝ Հայաստանում որոշել են նմանակել աշխարհի որոշ երկրներին:
Մի քանի օր առաջ էր, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դպրոցներում դասավանդվող «Հայոց պատմություն» առարկան պետք է վերանվանել «Հայաստանի պատմություն», քանի որ խորքային մեծ տարբերություն կա. «Հայաստանի պատմություն»-ը նշանակում է պետականության պատմություն։
Կրթության ոլորտի փորձագետներն ու մանագետներ կամ ուղղակի մտածող մարդիկ արդեն իսկ հասցրել են արձանագրել, որ գործ ունենք դրսից թելադրված ծրագրի հետ, որի նպատակը հայ աշակերտի ազգային ինքնագիտակցության աղավաղումն է: Մոտավորապես այն նույն կենտրոնից է այս փոփոխությունը թելադրվում, ինչ որ նոր Սահմանադրություն ունենալու վերաբերյալ գաղափարը, որի մասին նույնպես Նիկոլ Փաշինյանն օրերս խոսել էր՝ այն համարելով Հայաստանի մրցունակության բարձրացման իրական առհավատչյա:
Իրականում սա դեռ սկիզբն է, և ասենք նույն 7-րդ դասարանի դպրոցական դասագրքի ներկայիս բովանդակությունն էլ բավարար է՝ հասկանալու, թե որն է լինելու հաջորդ քայլը: Հաջորդ քայլը լինելու է հայոց փառահեղ պատմության այնպիսի աղավաղումը, որ դասագրքերն ընթերցողը չհասկանա՝ հայերի կամ Հայաստանի պատմությո՞ւնն է կարդում, թե՞ ասենք թաթարներինը:
Ցավոք սրտի, հայ ժողովուրդն իր գոյության ողջ ընթացքում հիմնականում պետություն չի ունեցել, և այս իմաստով կասկածելի են թվում Նիկոլ Փաշինյանի մտքերը: Օրինակ՝ 14-րդ դարից մինչև 1918 թ. հայերը պետականություն չեն ունեցել: Հարց է ծագում՝ի ՞նչ անուն են տալու այդ վեցդարյա ժամանակահատվածին, եթե «Հայաստան» անունով պետություն աշխարհի որևիցե տարածաշրջանում չի եղել:
Նպատակը, անկակսած, հայկականը բացառապես 29800 քկմ-ով սահմանափակելն ու թուրքերին չանհանգստացնելն է: Ի դեպ՝ այդ նպաստակին է ծառայում նաև նոր Սահմանադրություն ընդունելու մտայնությունը: Ներկայումս գործող Սահմաանդրության մեջ մեծ տեղ է տրվում Հայոց ցեղասպանութան միջազգային ճանաչմանը, դրվում է Արցախի ու Հայաստանի վերամիավորման հարցը, ինչը, բնականբար, թուրքերի դուրը չի գալիս: ՀՀ իշխանություներն այնքան վախեցած են, որ նույնսկ պատրաստ են Երևանն էլ Էրիվան հռչակել, միայն թե կարողանան զսպել ադրբեջանաթուրքական տանդեմի առաջնորդների բացասական էմոցիաները:
Հարց՝ եթե այդպիսին էինք, ինչո՞ւ էիք Արցախը Հայաստան հռչակում և վերջ՝ անխուսափելի դարձնելով պատերազմը:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

«Ուզում են ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ում և ՀՀ ինքնիշխանության, պետականության դե ֆակտո լուծարում…

1 օր ago

Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում

«Արձագանքելով դիտարկմանը՝ 2021 թվականին հայտարարել էիք՝ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ…

1 օր ago

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով…

1 օր ago

Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ-ական բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ…

2 օր ago

Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի

Տավուշում ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական ինչքը, տունը, եկեղեցին թուրքին չզիջելու համար՝ կռիվ տալով բիրտ…

5 օր ago

Այսօր հայոց պետականության թիվ մեկ թշնամին ոստիկաններն են դարձել, ինչը ցավալի, բայց անհերքելի իրողություն է

Կառավարության նիստում անդրադառնալով 2025-ին ստեղծվելիք Ոստիկանության գվարդիայի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ոստիկանությունն ուժային կառույց…

7 օր ago