ՔՊ-ականները որոշել են քարոզչական դաշտում միայնակ չթողնել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի դեմ պայքարում

Հասկանալով, որ «հայ ժողվուրդ» հասկացությունը 29800 քկմ-ում սահմանափակելու առաքելությունը Նիկոլ Փաշինյանը լրիվ միայնակ չի կարող կյանքի կոչել՝ նրա որոշ թիմակիցներ լծվել են իրենց առաջնորդին օգնելու գործին՝ կրկին շահարկելով նախկինների ծեծված անունները:
Մասնավորապես՝ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, հավատացնելով, թե իր տունը, իր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, ու այն հավերժ է, գրել է.««Մեզ փորձում են համոզել, թե առավելագույնը, ինչին կարող է հավակնել Հայաստանի Հանրապետությունը, 29 հազար 800 քառակուսի կիլոմետրն է»,- ահա այս նախադասությամբ են իրենց օրը սկսում ու ավարտում տասնյակ «վերլուծաբաններ», «քաղաքական գործիչներ», «հասարակական գործիչներ» ու կամ այլ ձևական զբաղվածություն ունեցող ազդեցության գործակալներ: Այս մտքի նպատակը մեկն է՝ համոզել, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը կարևոր չէ, թե Հայաստանը ինքնին կարևոր չէ, թե Հայաստանն իր ներկայիս սահմաններում ընդամենը տռամպլին է՝ «Իսկական, մեծ, ճոխ Հայաստանին» հասնելու համար: Հենց այս միտքն է, որ տարիներ շարունակ, որպես արդարացում, օգտագործվել է Հայաստանը կեղեքելու, ժողովրդին ունեզրկելու, պետական հարստությունը սեփական տանը ոսկեզօծ զուգարանակոնքի կամ վերելակի վերածելու ժամանակ»։ Միաժամանակ ՔՊ-ականը նախկիններին մեղադրել է Հայաստանի միջազգային խոսույթն ամեն կերպ ապալեգիտիմացնելու, Հայաստանը միջազգային իրավունքից դուրս գտնվող մի «իզգոյ» դարձնելու համար, որը չունի կոնկրետ սահմաններ նույնիսկ սեփական ժողովրդի ընկալմամբ, որը չունի հստակություն, չունի որոշակիություն։
Ալեքսանյանի հայտնած միտքը վտանգավոր է թերևս ոչ այնքան նախկիններին փնովելու անհամոզիչ փորձի առումով, որին, ըստ էության, հանրությունն արդեն սովորել է, այլ՝ այն, որ սեփական սահմանները ճանաչող երկրի ղեկավարությունը դե ֆակտո պատերազմի մեջ է գտնվում մի այնպիսի նորագոյացության հետ, որը Կովկասում սահմաններ չի ճանաչում՝ նախընտրելով առնվազը մինչև Երևան ընդլայնվել:
Նախկին բոլոր իշխանությունները, իհարկե, սուրբ չէին, բայց մի հարցում նրանք անվիճելիորեն ճիշտ էին՝ եթե որևիցե ժողովուրդ չունի ազգային նպատակներ, երազներ ու դրանք իրականություն դարձնելու ուղիների փնտրտուքների մեջ չէ, ապա այդ ժողովուրդը, հատկապես եթե այն ցեղասպանվել է, չի կարող ապագա ունենալ երբեք:
Բայց գուցե Ալեքսանյանի հայտնած միտքն այդքան դատապարտելի չլիներ, եթե գոնե 29800 քկմ-ի պահպանման հարցում ՔՊ-ական իշխանությունն իսկապես հաջողած լիներ: Ըստ որոշ գնահատականների՝ Ադրբեջանը ներկա պահին Հայաստանից գրավել է 800-1000 քկմ տարածք ու բացեիբաց հայտարարում է, որ մտադիր չէ այն լքել: Ընդ որում՝ դա ասում է ի լուր միջազգային հանրությանը, որին Ալեքսնյանը հղում է անում, բայց որը լուռ լսում ու հնազանդվում է՝ ելնելով սեփական շահերից:
Հիմա ՔՊ-ական Հայաստանում իշխանությունները չեն խոսում Հայկական հարցից կամ Արցախի հայկականությունից, ի՞նչ է, թշնամին դրանից շոյվում ու քաղաքակրթվո՞ւմ է, ավելի մարդասեր ու պակաս գիշատի՞չ է դառնո՞ւմ, թե՞ վահագնալեքսանյանների այսպիսի դիրքորոշումն է՛լ ավելի է ոգևորում թուրքերին՝ Միջերկրականից մինչև Կասպից ծով ծավալվելու:Արցախը զիջելու դիմաց 29800 քկմ-ը պահելուն միտված Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ակնհայտորեն ձախողվել է՝ զրկելով մեզ նույնիսկ խորհրդային Հայաստանի ունեցած տերիտորիայից, և սա փաստ է, որը թաքցնել նույնիսկ նախկին իշխանություններին պախարակելը չի օգնելու:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

«Ուզում են ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ում և ՀՀ ինքնիշխանության, պետականության դե ֆակտո լուծարում…

1 օր ago

Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում

«Արձագանքելով դիտարկմանը՝ 2021 թվականին հայտարարել էիք՝ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ…

1 օր ago

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով…

2 օր ago

Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ-ական բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ…

2 օր ago

Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի

Տավուշում ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական ինչքը, տունը, եկեղեցին թուրքին չզիջելու համար՝ կռիվ տալով բիրտ…

5 օր ago

Այսօր հայոց պետականության թիվ մեկ թշնամին ոստիկաններն են դարձել, ինչը ցավալի, բայց անհերքելի իրողություն է

Կառավարության նիստում անդրադառնալով 2025-ին ստեղծվելիք Ոստիկանության գվարդիայի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ոստիկանությունն ուժային կառույց…

7 օր ago