Ֆորսմաժորային Հայաստան

«Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած մահաբեր պայթյունին և դրա հետևանքներին՝ քաղաքապետ Ավինյանը հույս է հայտնել, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:
Պայթյունի դեպքի առթիվ ՔԿ-ի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ. վարույթը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով:
Իհարկե, տվյալ դեպքում քաղաքապետարանին ուղղված հարցերը չեն կարղ շատ լինել, քանի որ պայթյունը տեղի է ունեցել հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացու ուղիղ մեղքով. նա պայթեցրել էր իր տունը՝ չմտածելով հարևան տների համար դրանից բխող հետևանքների մասին:
Հարցեր տվյալ դեպքում առաջանում են թերևս ՔԿ-ի մասով. չկա վստահություն, որ այս դեպքն էլ ասենք հայաստանյան զորմասերից մեկում տեղի ունեցած ողբերգական աղետի նմանությամբ չի կարող է դառնալ բազմաթիվ հարցականներով մի գործ: Առհասարակ Հայստանում գործերի հետաքննության հարցում վաղուց ամեն բան չէ, որ նորմալ է, և այս իմաստով հեղափոխությունից ի վեր վիճակը նույնիսկ վատացել է:
Մյուս կողմից՝ որքանո՞վ են այդ հետաքննությունները, որոնք աչքի չեն ընկնում հնչող հարցերին պատասխաններ տալու իրենց հատկությամբ, օգնում հետագայում խուսափել ողբրեգոթյունների կրկնությունից: Չէ՞ որ իրավապահ համակարգի գլխավոր նպատակներից մեկն էլ ապագայում ողբերգությունների բացառումն է, այլ ոչ թե պարզ արձանագրումներ անելն ու կոնկրետ գործի շրջանակներում մեղավորներին հայտնաբերելն ու «փակելը»:
Հայաստանը վաղուց ապրում է ֆորսմաժորային պայմաններում. սպանություները, պայթյունները, նարկոշրջանառության ահռելի ծավալները, կրիմինալի մակարդակի աճը և այլ անհանդուրժելի երևույթներ բազմանում են երկրաչափական պրոգրեիսայով, որ ոչ միայն քայքայվող հանրային բարքերի նշան է, այլև՝ համապատասխան պետական օղակների անգործության:
 
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Իրանի փոխնախագահը հաստատել է Ռայիսիի և նրա պատվիրակության անդամների մահվան լուրը

Իրանի փոխնախագահ Մոխսեն Մանսուրին հաստատել է ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա պատվիրակության…

6 ժամ ago

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

5 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago