«Կարգին Հայկոն» տրանսպորտի թանկացման խնդրի ալիքի վրա փորձում է փիառվել


Կուսակցություն ստեղծելու վերաբերյալ լուրջ ծրագրեր ունեցող «Կարգին Հայկոն» է ժողովրդին աչքալուսանք տվել՝ հայտարարելով, որ քաղաքապետարանի կողմից տրանսպորտի գների թանկացմանը հանգեցնող նախագիծը հանվել է ավագանու օրակարգից: Նա նաև հայտարարել է, որ դա տեղի է ունեցել հանրային ճնշումների արդյունքում:
Այն, որ տրանսպորտի թանկացմանը միտված նախագիծը դուրս է եկել ավագանու օրակարգից, իհարկե, շատ դրական է, բայց հարց է առաջում՝ ինչո՞ւ է հատկապես հենց «Կարգին Հայկոն» դրանից ոգևորվել: Դա պայմանավորված է նրանով, որ ինքն անձա՞մբ է դրա դեմ պայքարել, թե՞ սա շատ կոնկրետ ալիքի վրա քաղաքական կարիերա անելու փորձ է՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում էլի են եղել նման փորձեր: Ավելին՝ կոնկրետ ներկայիս իշխանությունները ժամանակին նույնպես հայտարարում էին բավական ժողովրդահաճո բաներ՝ խոստնալով ասենք վերջ դնել կարմիր գծերին կամ արագաչափերին,ինչի շնորհիվ էր նաև, որ լայն մասսաներ տարան իրենց հետևից:
Հայկ Մարությանը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելու են, իսկ ինքն էլ լինելու վարչապետի այլընտրանքային թեկնածու: Ո՞ր ընտրությունների մասին է նա խոսել, արտահե՞րթ, թե՞ հերթական: Չնայած իշխանությունները ներկա փուլում հայտարարում են, որ մտադիր չեն արտահերթ ընտրություններ անցկացնել, սակայն ամեն բան կարող է հանկարծ փոխվել՝ պայմանավորված նախևառաջ թշնամու կողմից մեր երկրի դեմ իրագործվելիք հարձակմամբ, որի պատճառով Հայաստանից կարող են լուրջ տարածքներ զիջվել՝ ապալեգիտիմացնելով ներկայիս ՔՊ-ական իշխանությունը: 2021-ին էլ տեղի չէին ունենա արտահերթ ընտրություններ, եթե չլիներ 2020-ի պարտությունը:
Հայկ Մարությանը կայանալիք ընտրություններում բա՞րձր է գնահատում իր շանսը: Իսկ կա՞ն դրա համար հիմքեր…
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Ի՞նչն է կաշկանդում արցախցիներին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է ձնագնդի նման մեծանալ, ընդլայնվել: Դրան միանալու մասին է հայտարարել…

3 ժամ ago

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

«Ուզում են ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ում և ՀՀ ինքնիշխանության, պետականության դե ֆակտո լուծարում…

2 օր ago

Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում

«Արձագանքելով դիտարկմանը՝ 2021 թվականին հայտարարել էիք՝ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ…

2 օր ago

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով…

2 օր ago

Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ-ական բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ…

3 օր ago

Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի

Տավուշում ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական ինչքը, տունը, եկեղեցին թուրքին չզիջելու համար՝ կռիվ տալով բիրտ…

6 օր ago