Նորից զոհեր, վիրավորներ…
Տգետ դիվանագիտություն խաղացողներն այդպես էլ չիմացան, որ Արցախ հանձնելով մայր Հայաստանի ինքնությունը չեն կարող պահպանել։
Նույն կեղտոտ ձեռագիրը, ինչպես Արցախում էր։ Թշնամու կողմից սուտ հայտարարություններ ու սադրանքներ, մեկընդմեջ սահմանային ընդհարումներ, զոհեր, վիրավորներ…
Հայկական կողմի ստրկական ենթարկվածությունը տանում է մեր բոլոր արժեքների վերացմանը, արդյունքում` ի՞նչ ինքնության պահպանում։
«Արցախից ազատվենք, խաղաղ ապրենք մեր 29, 8 քառ. կմ տարածքով»։
Այս թեզն էր շոշափվում մեր շուրջը։ Պաշտպանական պարիսպ համարվող Արցախից ազատվելուց հետո ուրիշ ելք չկա, պետք է ազատվել նման տգիտությունից, վահան դառնալ մայր երկրի պաշտպանությանը, բայց հիշենք թշնամու անկշտությունը, որ կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Քանի դեռ հանդուրժվում է նման տհասությունը, և մատղաշ տղաների կյանքերի գնով կորստյան է մատնվում հայրենի երկիրը, մի օր էլ տեսնելու ենք, որ պաշտպանելու ոչինչ չունենք, անգամ` մեր սեփական կյանքը։
Մինչ «նիկոլականներ» ու «ո՛չ նիկոլականներ» քարերը նետում են մեկը մյուսի «բոստանը», աչք ենք թարթելու, տեսնենք այս երկնքի տակ մեզ ապրելու տեղ չունենք։ Վկան` մենք` արցախցիներս, որ տուն ու տեղ կորցրած, հայրենազուրկ դարձած մնացել ենք երկու կրակի արանքում։
Միակ ճանապարհը` երկրի իշխանությունների սթափ գործելաոճն է` հրաժարական տալ, նոր ուժերի շնորհիվ խելացի դիվանագիտություն վարել,
երբ զոհասեղանին հայրենիքն է։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia
Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…
Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…
Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…
Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…
Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…
Արդեն մի քանի շաբաթ «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ վատացել…