«Արցախից ազատվենք, խաղաղ ապրենք մեր 29, 8 քառ. կմ տարածքով»

Նորից զոհեր, վիրավորներ…

Տգետ դիվանագիտություն խաղացողներն այդպես էլ չիմացան, որ Արցախ հանձնելով մայր Հայաստանի ինքնությունը չեն կարող պահպանել։
Նույն կեղտոտ ձեռագիրը, ինչպես Արցախում էր։ Թշնամու կողմից սուտ հայտարարություններ ու սադրանքներ, մեկընդմեջ սահմանային ընդհարումներ, զոհեր, վիրավորներ…
Հայկական կողմի ստրկական ենթարկվածությունը տանում է մեր բոլոր արժեքների վերացմանը, արդյունքում` ի՞նչ ինքնության պահպանում։
«Արցախից ազատվենք, խաղաղ ապրենք մեր 29, 8 քառ. կմ տարածքով»։
Այս թեզն էր շոշափվում մեր շուրջը։ Պաշտպանական պարիսպ համարվող Արցախից ազատվելուց հետո ուրիշ ելք չկա, պետք է ազատվել նման տգիտությունից, վահան դառնալ մայր երկրի պաշտպանությանը, բայց հիշենք թշնամու անկշտությունը, որ կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Քանի դեռ հանդուրժվում է նման տհասությունը, և մատղաշ տղաների կյանքերի գնով կորստյան է մատնվում հայրենի երկիրը, մի օր էլ տեսնելու ենք, որ պաշտպանելու ոչինչ չունենք, անգամ` մեր սեփական կյանքը։
Մինչ «նիկոլականներ» ու «ո՛չ նիկոլականներ» քարերը նետում են մեկը մյուսի «բոստանը», աչք ենք թարթելու, տեսնենք այս երկնքի տակ մեզ ապրելու տեղ չունենք։ Վկան` մենք` արցախցիներս, որ տուն ու տեղ կորցրած, հայրենազուրկ դարձած մնացել ենք երկու կրակի արանքում։
Միակ ճանապարհը` երկրի իշխանությունների սթափ գործելաոճն է` հրաժարական տալ, նոր ուժերի շնորհիվ խելացի դիվանագիտություն վարել,
երբ զոհասեղանին հայրենիքն է։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սասունը «Վիլիսը» հայ մարդուց կարևոր է համարել

Սասուն Միքայելյանն է վերջապես մեկնաբանել Տավուշում ԵԿՄ-կանների վարքագիծը՝ ոչ միայն արդարացնելով տեղի ունեցածը, այլև հայտարարելով, …