Երկուշաբթի , 20 Մայիսի 2024

Ի՞նչն է կաշկանդում արցախցիներին


«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է ձնագնդի նման մեծանալ, ընդլայնվել: Դրան միանալու մասին է հայտարարել նաև ԱԺԲ-ն՝ պատրաստակամություն հայտնելով միավորել ջանքերն ընդհանուր նպատակի՝ Հայաստանի փրկության շուրջ: Տիտուլային ընդդիմության տեսակետը ևս հայտնի է: Հայտնի չէ, սակայն, թե պրոցեսի վերաբերյալ ինչ վերաբերմունք ունի Արցախի վտարանդի ղեկավարությունը: Այն, որ դեռևս նրանք չեն միացել պայքարին, հստակ տեսակետ չեն հայտնել, խոսում է այն մասին, որ կա՛մ չեն կողմնորոշվել, կա՛մ կորցրել են համարձակությունը՝ «ձեռնոց նետելու» իրենց ժողովրդին դավաճանած ՔՊ-ական իշխանություններին:
Միաժամանակ պետք է ընդգծել, որ արցախյան իշխանությունների դիրքորոշումը կարևոր է նաև Հայաստանում ծվարած տասնյակ հազարաավոր արցախցիների՝ շարժմանը միանալ-չմիանալու իմաստով, քանի որ ասենք Շահրամանյանի կողմից հստակ դիքրորոշման որդեգրումը կարող էր կարևոր ուղեցույց դառնալ մյուս արցախցիների համար՝ նրանց բերելով հրապարակ:
Ի՞նչն է պատճառը, որ դեռևս լռում են Հայաստանում գտնվող արցախյան ղեկավարները, վա՞խը, իշխանությունների հետ ընդհարվելու ցանկության բացակայությո՞ւնը: Դժվար թե որևէ նորմալ հայ չսատարի մի շարժման, որի հաջողության դեպքում կարող է նույնիսկ հնարավորություն ծագել՝ Արցախը հետ բերելու:
Հետևաբար՝ միակ պատճառը զգուշավոր մոտեցումն է՝ պայքարին, քանի որ ոմանց մոտ թերևս կան կասկածներ, որ շարժումը կարող է չհաջողել: Արցախցիները չեն ցանկանում ընկնել իշխանությունների դրբի տակ՝ նկատի ունենալով հատկապես իրենց հանդեպ ՔՊ-ական խմբակի գերբացասական վերաբերմունքի գործոնը: Մյուս կողմից, սակայն, հարց է առաջանում՝ եթե ոչ արցախցիները, ապա է՛լ ովքե՞ր պետք է դառնան պրոցեսի ավանգարդը, եթե ոչ հիմա, ապա է՛լ ե՞րբ:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով