Ուրբաթ , 11 Հոկտեմբերի 2024

Ապագա վարչապետի անձի շուրջ խոսակցություները դեռևս ժամանակավրեպ են


Բոլորի համար անսպասելի կերպով մայիսի 9-ի հանրահավաքին Բագրատ սրբազանը առաջ քաշեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը: Արձանագրենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ողջ ընթացքում որևիցե քաղաքական պահանաջ շարժման լիդերները չէին առաջ քաշել, այլ ընդամենը դրվում էր դեմարկացիան դադարեցնելու պահանջ այն հիմնավորմամբ, որ այն հիմնվում է միակողմանի ու չհիմնավորված զիջումների վրա:
Նիկոլ Փաշինյանին ներկայացված պահանջը բնականորեն առաջ է բերել իշխանափոխության դեպքում, որը օրեցօր է՛լ ավելի իրատեսական է դառում, նոր վարչապետի ով լինելու հարցը: Ակտիվորեն սկսել է շրջանառվել Բագրատ սրբազանի անունը որպես անցումային ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածու: Ինքը՝ սրբազանը, սակայն, հայտարարել է, որ ո՛չ հավակնություն, ո՛չ էլ ցանկություն չունի՝ վարչապետ դառնալու, իսկ ահա հարցին՝ եթե շարժմանը միացաների մեծ մասը այնուամենայնիվ պահանջի իր թեկնածությունը, ինչպե՞ս կվարվի, սրբազանն արձագանքել է.«Ընթացքը կորոշի, անկեղծ եմ ասում, Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, մեր տիրոջ կամքով էլ թող ընթացքը գնա, Աստվածային նախախնամությունն է մեզ ուղղորդողը»:
Դեռևս վաղ է խոսել ժամանակավոր կառավարության կամ ապագա վարչապետի անձի թեմայի շուրջ. դեռ կա հսկայական աշխատանք կատարելու՝ ՔՊ-ին տապալելու, ինչից հետո միայն հնարավոր կլինի ռեալ խոսակցություն կամ քննարկում ծավալել տվյալ հարցի շուրջ:
Բայց արդյոք ստեղծված իրավիճակում, երբ, փաստորեն, շարժման փաստացի առաջնորդը, հնարավոր հաղթանակի կռողը ժողովրդի հետ միասին հենց սրբազանն է, քաղաքականապես կամ տակտիկական առումով ճիշտ չէ՞ր լինի, եթե իսկապես հենց նա դառնար անցումային փուլում վարչապետ:
Նկատենք, որ առնվազն այս փուլում այլ անձանց հնարավոր վարչապետության մասին որևիցե խոսակցություն կարող է բացասական էֆեկտի հանգեցնել՝ նկատի ունենալով որոշ անձնանց հանդեպ հանրային որոշ շերտերի բացասական վերաբերմունքի հանգամանքը: Այլ կերպ ասած՝ նախ՝ դեռևս վաղ է խոսել ապագա վարչապետտի հարցի շուրջ, քանի որ դեռևս չի տապալվել «Քաղաքացիական պայմանագիրը», ապա՝ թեման արծարծելու դեպքում էլ պետք է զգուշավոր լինել՝ շարժմանը վնաս չհասցնելու:
Ինչ վերաբերում է նախադեպերին, ապա առվազը հայ ժողովրդի պատմության մեջ բազմաթիվ են դրվագները, երբ ամենաօրհասական պահին հայ եկեղեցին առաջնորդել փրկել է իր հոտը՝ թուլ չտալով ազգին կործանմվել: Է՛լ չասած հետպատերազմյան Գերմանիայի ու Իտալիայի մասին, որտեղ քրսիտոնեա-ժողովրդավարական ուժերը կարողացան ոտքի կանգնեցնել իրենց երկրները: Հիմա հայոց պատմության ամենակրիտիկական փուլերից մեկն է, որը պատվով հաղթահարելու դեպքում փորձությունից դուրս ենք գալու ուժեղացած ու ամրացած՝մոտալուտ հաղթանակների կերպտման անխուսափելի հեռանկարով:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի պատվե՞րն է կատարում

Մինչ տարբեր ՔՊ-ականներ ջանում են իրենք իրենց ու սեփական կողմնակիցնրին համոզել, թե իբր Սրբազան շարժումը …