Իշխանական պրոպագանդայի երկրորդ շնչառությունը. ինչպե՞ս սեփականել ուրիշի վաստակը


Նիկոլ Փաշինյանը հրապարակել է այն գերիների ցանկը, որոնց Ադրբեջանն արդեն իսկ փոխանցել է հայաստանյան կողմին՝ տեղեկացնելով, որ նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն և կվերադառնան իրենց հարազատների մոտ:
Հիշեցնենք, որ օրերս բոլորի համար անակնկալ կերպով հայտնի դարձավ, որ Ադբեջանն ու Հայաստանը պատրաստվում են գերիների կամ դատապարտվածների փոխանակությանը, ինչի մասին լուրը տարածվեց ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի՝ Բաքու կատարած այցից հետո:
Իշխանական քարոզչամեքենան լծվել է գերիների վերադարձի փաստը քաղաքական կապիտալիզացիայի ենթարկելու գործին: Որոշ ՔՊ-ականներ վկայակոչում են դեռևս 2021-ին Փաշինյանի քարոզարշավի ժամանակ նրա հնչեցրած խոստումն այն մասին, թե մի քանի ամսից գերիները վերադառնալու են Հայաստան՝ մոռանալով, սակայն, արձանագրել այն իրողությունը, որ խոստացված մի քանի ամիսը, փաստորեն, վերածվեց մի քանի տարվա: Ավելին՝ հայ իրականությունում գերիների թեման, ըստ էության, փակ էր, ու իշխանություններն անում էին ամեն ինչ՝ այդ հարցը մոռացության մատնելու համար՝ արհամարհելով նույն այդ գերիների ծնողներին, նրանց կազմակերպած բողոքի ակցիաներն ուժով ցրելով, ծնողներին ձերբակալելով և այլն: Մինչդեռ հիմա, երբ, ըստ էության, շնորհիվ ամերիկյան կողմի (այդ մասին ուղղակիորեն չի հայտարարվում, բայց անզեն աչքով տեսանելի է բոլորին) Հայաստան է վերադարձվում գերիների մի մասը, իշխանությունները շտապում են սեփականել «հաղթանակի դափնիները»՝ չցանկանալով խոստովանել, որ այս հարցում իրենց վաստակը զրոյական է:
Իշխանությունների նման ձգտումը մի կողմից՝ պարսավելի է, մյուս կողմից՝ միանգամայն ընկալելի. նրանց հանրային վարկանիշը պրակտիկորեն զրոյացված է, հիասթափությունն ահռելի է, ինչն էլ ստիպում է իրենց աթոռներից կառչածներին ինչ-որ հորինովի փաստարկներով ստիպել հանրությանը վերանայել ՔՊ-ի հանդեպ ունեցած վերաբերմունքը՝ չհասկանալով, որ նման արհեստական հնարքները կարող են ընդամենը խորացնել հիասթափությունն ու ունենալ հակառակ էֆեկտը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սասունը կրկին ապացուցեց, որ իրական երկրապահների թշնամին է

Մինչ ՔՊ-ականները, մեկը մյուսին հերթ չտալով, քարոզչական դաշտում փորձում են ապացուցել Նիկոլ Փաշինանի ծրագրին իրենց …