Շաբաթ , 14 Դեկտեմբերի 2024

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է…

Արդեն մի քանի շաբաթ «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ վատացել է. նա գտնվում է կենսաբանական մահվան շեմին: Օրերս ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում Նիկոլյանը, մասնավորապես, հայտարարել է.«Ցավոք սրտի, այս վիճակում շատ հնարավոր ա՝ ես էստեղ մեռնեմ, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունեմ՝ սրտի հետ, թոքի հետ և այլն, և այլն: Եթե տենց ա, ես որոշել եմ՝ ավելի լավ ա՝ մեռնեմ այստեղ, լուսամուտից երևում է Արարատը, կամ թե գնամ, մեռնեմ Փարիզ»: Ի դեպ՝ նման հայտարարություններով նա հադես է եկել նաև Վարդան Ղուկասյանի եթերներում արդեն մի քանի անգամ:

Հիշեցնենք, որ այս իրավիճակը ստեղծվել է Նիկոլյանի՝ ՀՀ մուտքի արգելքի պատճառով. «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետում Նիկոլյանին թույլ չէին տվել մուտք գործել ՀՀ տարածք` անակնկալ կերպով հայտնելով, որ մուտքն արգելված է։ Նիկոլյանը, որ իշխանություներից պահանջում է գրավոր բացատրություն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան, մի շարք աղմկահարույց բացահայտումների հեղինակ է՝ կապված, մասնավորապես, ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպանի հետ (Նիկոլյանը հրապարակել էր HSBC բանկի փաստաթուղթ, որում երևում էր, որ Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անն Լույոյի հաշվին Ադրբեջանից 2 մլն դոլար է փոխանցվել, ինչին զուգահեռ Նիկոլյանն այնուհետև հայկական լրատվամիջոցների հետ զրույցում պնդել էր, որ Ֆրանսիայի դեսպանը հօգուտ Ադրբեջանի լրտեսությամբ է զբաղվել Հայաստանում), 2024թ-ի մարտ ամսից Տավուշի շուրջ ստեղծված իրադարձությունների ընթացքում գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր է պատրաստել միջազգային մամուլի համար։
Ընդ որում՝ Նիկոլյանին, որ այժմ խնդրում է որևէ փաստաբանի կամ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողի կապվել իր հետ, նույնիսկ օդանավակայանում թալանի են ենթարկել՝ գողանալով նրա մոտ գտնվող մոտ 3500 եվրոն:
Այս ամենի խորապատկերին չափազանց զարմանալի ու տարօրինակ է թվում լրագրողական համայքնի որոշ հատվածի անտարբերությունը կատարվողի հանդեպ: Մասնավորապես՝ հարցեր կան՝ ուղղված ինքն իրեն Հայաստանի «գլխավոր ժուռնալիստ» հռչակած Սաթիկ Սեյրանյանի հետ: Հայաստանի ժուռնալիստների միության ղեկավարի՝ ֆրանսահայ Լեո Նիկոլյանի հանդեպ անտարբերությունն ինչո՞վ է պայմանավորված: Օրինակ՝ երբ խնդիրներ են ունենում Սեյրանյանի հովանավորները՝ թեկուզ աննշան, «168.am»-ն անմիջապես սևեռվում է տվյալ խնդրի վրա, եթերով հարցերը բարձաձայնվում են, հոդվածներ գրվում, Ժուռնալիստների միությունն է իր գնահատականը հնչեցնում և այլն:
Իհարկե, Սեյրանյանի նմանօրինակ պահվածքը՝ ֆրանսահայ լրագրողի հանդեպ, միակն ու անկրնելին չէ: Օրինակ՝ երբ տխրահռչակ Գասպարյան Վովայի կիբերբանդան՝ հանձինս երկրի թիվ մեկ կիբերհանցագործ Մալյան Նարեկի կողմից թիրախավորված անմեղ մարդկանց ու որոշ լրագրողների առնում էր իր թիրախում, Սաթիկը մի ծպտուն անգամ չէր հանում ու Սևանի սիգի պես լուռ էր մնում: Շատ է պատահել, երբ այս կամ այն իրավիճակի վերաբերյալ Սեյրանյանի ԶԼՄ-ն միակողմանի վերլուծություն ու գնահատական է հնչեցրել, իսկ երբ մարդիկ փորձել են հակառակ փաստարկները ներկայացնել՝ անաչառության սկզբունքը չխախտելու, անտեսվել են: Նման բազմաթիվ դեպքերն ապացուցում են, որ գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ լրագրողի հետ, հակառակ դեպքում Սեյրանյանը հանդես չէր գա միակողմանի գնահատականներով, կհամենար այս կամ այն հարցը մինչև վերջ լուսաբանել: Սա, իհարկե, լոկ փաստի արձանագրում է և ոչինչ ավելի: Չցանկանալով սպառնալ Սեյրանյանին՝ այնուամենայնիվ նկատենք, որ վաղուց կարմիր գծեր հատած Սեյրանյանի անձնական շահերից է բխում, որպեսզի այլևս չանի այնպիսի բան, որ ստիպի մեզ իր մասին հավելյալ փակագծեր ու չակերտներ բացել…
Որևիցե մասնագիտություն տիրապետելուց առաջ մարդ նախ պետք է մարդ լինի: Հանցագործների համար երաշխավորագրեր ստորագրելը, հանցագործին որպես քաղբանտարկյալ մատուցելը չի կարող արդարության առաջամարտիկի տիտղոս օժտել և որևէ մեկին: Եթե արդարության առաջամարտիկ եք, Նիկոլյանին ինչո՞ւ եք անտեսում, մարդը բոլորիս աչքի առաջ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ Հայաստանի ժուռնալիստների միությունն ասես քնած է, նույնիսկ մի լրագրող չեն ուղարկում՝ իրավիճակը լուսաբանելու:
Իրական քաղհալածյալը Նիկոլյանն է, այլ ոչ թե նախկինների օրոք երկիրը կթածները կամ ՔՊ-ին իշխանության բերածները: Այնպես որ՝ եթե կա իրական ցանկություն՝ ինչ-որ կերպ օժանդակելու Հայաստանում ժողովրդավարութան կայացմանը, ապա առաջին հերթին պետք է հացադուլի մեջ գտնվող ֆրասնահայ լրագրողի հարցը բարձրաձայնվեր:
Բանը հասել է նրան, որ ակնհայտորեն ֆրանսիական իշխանությունների ու ՔՊ-ական կառավարության միջև ներքին պայմանավորվածության հետևանքով օդանավակայանի չեզոք գոտում մնացած Նիկոլյանին նրա սփյուռքահայ ընկեր Մացակ Բոլադյանի կողմից հացադուլավոր ընկերոջը տեսակցելու ուղարկված փաստաբաններին թուլ չեն տվել հանդիպել լրագրողին, քանի որ սահմանապահներից մեկն արգելել է տեսակցել՝ասելով, որ պետք է հատուկ թույլտվություն ունենան: Թույլ չեն տվել անգամ Նիկոլյանից լիազորագիր վերցնել՝ նրա շահերը պաշտպանելու համար:
Բոլորի աչքի առաջ մարդուն սպանում են, իսկ հասարակությունն ու դրա սանիտարը համարվող լրագրողական համայնքը լուռ են: Ինչպե՞ս կարելի է սա բացատրել:
Ցավոք, լրագրող կոչվածներից ոչ բոլորն են իրական լրագրողներ կամ պրոֆեսիոնալներ: Օրինակ՝ նույն Սաթիկ Սեյրանյանին կարելի՞ է լրագրող կոչել: Լրագրողի թիվ մեկ պարտականությունն անաչառությունն է, հասարակությանը ճշմարտությամբ լուսավորելը, այլ ոչ թե կամայական մեկի մասին փողով նյութ գրելը կամ կամայական մեկին սեփական լրատվականով կրկին փողի դիմաց թիրախավորելը: Այլ կերպ ասած՝ անհնար է լինել լրագրող՝ առանց մարդ լինելու կամ ոտնահարելով մասնագիտական ամենատարրական կանոնները:
«USArmenianews.com»-ն այսուհետ պարբերաբար անդրադառնալու է Սաթիկ Սեյրանյանին՝ չնայած պետք է խոստովանենք, որ նա այն տրամաչափի անձը չէ, որին արժեր պահել դիտակետում, բայց ստիպված ենք, քանի որ նա իր գործելակերպով գետնին է հավասարեցնում Հայաստանի ժուռնալիստների միության անունն ու համբավը՝ բոլոր լրագրողների անունը գցելով:
Գ.Մ.
 
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը

Առաջին բանը, որ սափրված Փաշինյանն արել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, Արագածի գագաթներ պատկերող լուսանկարը հրապարակելն …