Երկուշաբթի , 2 Դեկտեմբերի 2024

ՀՀ «նախագահը» վախեցել է հանդիպում ունենալ լոսանջելեսահայության հետ


Անգլիայի հանգուցյալ թագուհու դագաղի հետ սելֆի անող ՀՀ «նախագահը» նախօրեին գտնվում էր Կալիֆորնիա նահանգում:
Կալիֆորնիայի հյուսիսային շրջան կատարած այցի մասին ասելիք չունեմ:
Ինչ վերաբերում է Սփյուռքի ամենախոշոր ու կարևոր համայնքներից մեկի բնակավայրը համարվող Լոս Անջելեսին պիտի ընդգծեմ, որ պատահաբար ՀՀ նախագահի պաշտոնին հայտնված անձը հանրային որևէ հանդիպման համարձակություն չունեցավ:
Լոս Անջելեսում եղած օրերին Վահագն Խաչատուրյանը փակված է եղել Բեվերլի Հիլզի շրջանում գտնվող մի հյուրանոցում, որտեղ էլ հանդիպումներ է ունեցել իրենց իշխանահաճո դիրքորոշումներով աչքի ընկնող համայնքի սահմանափակ շրջանակների հետ:
Լոս Անջելեսում հիշյալ անձը միայն այցելել է Լոս Անջելեսի քաղաքապետարան և Ս. Ղևոնդյանց առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ դժբախտաբար դիմավորվել է թեմի առաջնորդ Հովնան Սրբազանի կողմից: Այդ երկու վայրերն էլ պարտավորվել է անձամբ այցելել քանի որ ոչ առաջնորդանիստ եկեղեցին ու ոչ էլ Լոս Անջելեսի քաղաքապետարանը չէին կարող տեղից քանդել ու հանդիպման տանել «նախագահի» հետ:
Չնայած իրենց ծիծաղելի հավակնություններին «Հայ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների» ներկայացուցիչները շարունակում են խույս տալ համայնքային հանդիպումներից, որոնք հաստատ հագեցած են լինելու ոչ հաճելի անակնկալներով:
Հ. Գ. Վահագն Խաչատուրյանը նաև հանդիպել է Լոս Անջելեսի Իրանահայ միության (Armenian Society of Los Angeles) ներկայացուցիչների հետ: Ուզում են ընդգծել, որ հիշյալ միությունն ինչպես արդեն հայտնի է անգելերն պաշտոնական անվանումից, որևէ առնչություն չունի համայնքի իրանահայության հետ և չի ներկայացնում նրանց դիրքորոշումը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com