Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել՝ տարակուսանք ու տագնապ հայտնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի մոտեցումների առնչությամբ: Ինստիտուտում տարակուսած են Փաշինյանի՝ ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանութան զոհերի հիշատակման օրվա հայտարարությունում տեղ գտած կետերից, որովհետև Հայաստանի վարչապետը, ըստ այդ հայտարարության, կարծես կասկածի տակ է դնում Թուրքիայի և Ադրբեջանի պատասխանատվությունը. նրա հայտարարությունը, ըստ էության, ջնջում է Բաքվի և Անկարայի կողմից շարունակվող սպառնալիքները՝ դրանք վերաիմաստավորելով որպես հայ հասարակության ներսում եղած անհիմն վախեր: Լեմկինի ինստիտուտի տարակուսնանքն էր առաջացրել նաև ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանութան զոհերի ցուցակ կազմելու վերաբերյալ վերջերս հնչեցրած առաջարկը:

Սա իսկապես աննախադեպ մի բան է՝ մարդկային տրամաբանության մեջ չտեղավորվող:
Լեմկինի ինտիտուտն արդարացիորեն կշտամբում է ցեղասպանված ժողովրդի իշխանությանը՝ սեփական ժողովրդի թշնամիների նարատիվներն առաջ տանելու համար: Սա նույն բանն է, ինչ եթե Լեմկինի ինստիտուտը կշտամբեր ասենք Իսրայելի ղեկավարությանը՝ ֆաշիստներին արդարացնելու կամ Հոլոքստի փաստը կասկածի տակ դնելու: Նման բան հնարավո՞ր է բնության մեջ պատկերացնել:
Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել: Ցեղասպանության զոհերին ցուցակագրելու մասին թուրքերն են դեռևս 20-րդ դարի 60-ականներին խոսել՝ այն դարձնելով իրենց ժխտողականության կարևոր մասնիկ: Այսօր ցեղասպանված ժողովրդի պետության ղեկավարությունն է թուրքական նարատիվներ պարտադրում հայ հանրությանը՝ արժանանալով Լեմկինի ցեղասպանության ինստիտուտի կշտամբանքին:
Հիմա Լեմկինի ցեղասպանութան ինստիտուտի աշխատակիցնե՞րն են իսկական հայեր, թե՞ Հայաստանում իշխանության բերված խմբակի անդամները, որոնք գուցե կրում են հայի գեն, բայց իրենց արժեհամակագով կատարյալ թուրքեր են:
Այս ամենի համար մեղավոր է նաև Հայաստանի հանրությունը ու գուցե նաև ողջ համաշխարհային հայությունը, որ մինչև հիմա հանդուրժել է նմանների՝ իշխանության գլխին գտնվելը՝ գետնով տալով իր բարի համբավն ու անունը:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայ-ամերիկյան հարաբերություններում հասունանում է ճշմարտության պահը. ո՞րն է Վիքերի օրակարգը

Սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած երկկուսակցական կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան, որի շրջանակներում նա հանդիպում է ունեցել …