Չորեքշաբթի , 1 Մայիսի 2024

Նիկոլ Փաշինյանն արդարանալու նոր ձև է գտել


Նիկոլ Փաշինյանը նոր քարոզչական թեզ է հորինել՝ արդարացնելու այն զիջողական քաղաքականությունը, որ այժմ տարվում է Ադրբեջանի հետ հարաբերություններում: Նա, շարունակելով տիկտոկյան ուղիղ եթերների շարքը, առաջ է քաշել այն գաղափարը, թե իբր Հայատանի՝ վերջին տասնամյակների խնդիրների հիմնական պատճառներից մեկը եղել է այն, որ մեր երկիրը, ըստ էության, անորոշ, միայն մեր կողմից ընդունելի սահմաններ է ունեցել՝ չունենալով տարածքի կոնկրետություն: Նա համոզմունք է հայտնել, թե եթե հնարավոր լինի կոնկրետացնել երկրի տարածքը, ապա 30 տարվա խնդիրների լուծման հարցում ևս հնարավոր կլինի էական առաջընթաց գրանցել:
Իշխանական պրոպագանդան ակհայտորեն լավագույն օրերը չէ, որ ապրում է ներկա փուլում: Ակնհայտ զիջողական քաղաքանությունը մաշեցնում է ՔՊ-ականների քաղաքական կապիտալը՝ է՛լ ավելի ակնհայտ դարձնելով այն արմատը, որից աճում է ՔՊ-ի ծառը: Արմատն այդ, ցավոք, հայկական չէ:
Ինչո՞ւ այս մասին հեղափոխության օրերին ոչինչ չէր ասվում, ինչո՞ւ երտիհեղափոխականները, ասենք նույն ՀՀԿ-ի կողմից հովանավորվող կոռուպցիայի արմատը Հայաստանի ու Արցախի տարածքների մեջ չէին տեսնում, այլ խոսում էին բացառապես Սերժին մերժելու միջոցով Հայաստանի բոլոր խնդիրներին լուծում տալու հնարավորության մասին:
Հիմա Սերժը չկա, անկլավնե՞րն են խանգարում երկիրը կարգի բերելու հարցում, թե՞ ՔՊ-ում կարծում են, որ եթե նման քարոզչական հնարքներով շարունակեն ստորանալ ու ստորացնել հայությանը,ապա Թուրքիան կամ Ադրբեջանը պատրաստակամություն կհայտնեն՝ հետ կանգնելու իրենց ռազմավարական ծրագրերից՝ հանդուրժելով տարածաշրջանում հայկական պետականության գոյությունը:
Հայաստանն ու Արցախը միասին կազմել են ավելի քան 42000 քառակուսի կիլոմետր տարածք: Դա այն նվազագույն կենսատարածքն էր,որ անհրաժեշտ էր հայությանը՝ ինչ-որ կերպ տարածաշրջանում սեփական գոյությունը պահելու համար: Իսկ ահա կոռուպցիա կամ ոտնահարվող իրավունքների հարցը բնավ չի կարող կապված լիել տարածքի հետ, քանզի այդ խնդիրների լուծումը քաղաքական դաշտում է, քաղաքական կամքի առկայությունից կախված՝ անկախ նրանից՝ Հայաստանի դե ֆակտո տարածքը 42000 է, թե՞ ասենք 10000:
Պետք է ոչ թե ներկայիս վատ վիճակի համար մեղավորներ փնտրել կամ նշանակել, այլ լուծել խնդիրները, որոնք կուտակվելով վերածվելու են անհաղթահարելի մահացու վտանգի բոլորի համար ու նախևառաջ՝ իշխանությունների:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Զարեհ Սինանյանը սին հույսերով է ապրում

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ապրիլի 24-ին ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում փորձելով հիմնավորել, թե …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով