ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը չի ցանկանում տեսնել իրականությունը

Հարցին՝ դուք փաստեր ունե՞ք այն մասին, որ Սրբազան շարժումը կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը մատնացույց է արել այն, որ Տավուշում դեմարկացիայի դեմ հանդես են գալիս «Հայաստան» դաշինքի պատգամավորները, ինչպես նաև այն, որ աջակցում են շարժմանը:

Ինչպես արդեն նշվել է, ՔՊ-ականները ջանք ու եռանդ չեն խնայում՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նույնականացնելու երկրորդ նախագահի հետ: Նրանք դա անում են՝ հուսալով, թե հանրության որոշակի շերտ, լսելով Քոչարյանի անունը, այսպես ասած հուշտ կլինի ու շարժմանը չի աջակցի:
Բայց ակնհայտ է, որ Ալեքանյանի մատնացույց արած փաստարկն իրականում առ ոչինչ է: Շարժմանն աջակցում են ոչ միայն «Հայաստան» դաշինքի պատգամավորները կամ խորհրդարանական ողջ ընդդիմությունը, այլև Հայաստանի քաղաքական դաշտի մաս կազմող ուժերի ջախջախիչ մեծամասնությունը: Նույնիսկ նախկին իշխանությունների հասցեին ամենասուր քննադատություններով հայտնի ԱԺԲ-ն է մեծապես սատարում շարժմանը,ինչը փաստում է այն մասին, որ շարժումը զերծ է որևիցե ուժին բնորոշ երանգավորումից: Մի վայրում մեկտեղվել են սովորական պայմաներում միմյանց «միս ուտող», իրար հայհոյող ու ատող քաղաքական ուժերն ու գործիչները, ինչն ընդգծում է երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի խորությունը՝ զերծ պահելով շարժումը որևէ մեկի սեփականությունն համարելու գայթակղությունից ու հիմքերից:
Բայց այս օբյեկտիվ իրականությունը բնավ չի հուզում ՔՊ-ական պատգամավորներին: Նրանք ունեն խնդիր՝ ցանկացած գնով հանրությանը խրտնեցնելու շարժումից՝ շատ լավ հասկանալով, որ եթե այն հաջողի, ապա այսօր իշխանության ղեկին գտնվողներից շատ-շատերը ստիպված են լինելու հայտնվել մեկուսարաններում՝ իշխանավարման տարիներին Հայաստանի ազգային շահերը դավաճանելու համար:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի պատվե՞րն է կատարում

Մինչ տարբեր ՔՊ-ականներ ջանում են իրենք իրենց ու սեփական կողմնակիցնրին համոզել, թե իբր Սրբազան շարժումը …